У этого артиста было два паспорта и два имени. Одно в честь красного командира, другое в переводе означало «светлый, солнечный». А его актёрская слава была настолько громкой, что в Армении он мог жить и без документов, и без денег. Спокойно пойти на рынок и приобрести всё, что ему нужно, бесплатно. Поклонницы преследовали его толпами! А лучшим документом был известный на всю страну профиль – большой нос и грустные глаза. 4 июля 1930 года родился Фрунзик Мкртчян. Вспомним актёра, который радовал зрителей оптимизмом, а сам прожил сложную, полную драматизма жизнь.
Classic Vintage Armenian Television Entertainment from the inventor of Armenian Television in The United States Of America and The Original Television Show " The Armenian Teletime" in Los Angeles.
Armenian Classic TV Interview Frunzik Mkrtchyan With Prof. Osheen Keshishian Original Armenian Teletime
«Բաց օրը» ծրագրի հյուրն է դերասանուհի Թամար Հովհաննիսյանը
Հաղորդման հեղինակ՝ Համլետ Ղուշչյան
Եթերը՝ 21.02.2019
Տևողությունը՝ 31 րոպե
Հանդիպում դերասանուհի Թամար Հովհաննիսյանի հետ ԳՈՅ Թատրոնում
Ծնվել է 1954թ. հոկտեմբերի 9-ին, Երևանում:
Արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանի դուստրն է, դերասան Մհեր Մկրտչյանի կինը և բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի քույրը: 1971թ. ավարտել է Երևանի Կռուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը:
1971-75թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Կիմ Արզումանյանի արվեստանոցում:
1975-88թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Առաջին դերը կերտել է Վ.Աճեմյանի բեմադրած «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» ներկայացման մեջ: Խաղացել է նաև Ա.Վամպիլովի «Ավագ որդի», Ն.Զարյանի «Հացավան», Վ.Սարոյանի «Քո կյանքի ժամանակը», Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղդասար ախպար», Պանյոլի «Հացթուխի կինը» և այլ ներկայացումներում:
1988թ. Մհեր Մկրտչյանի հետ համատեղ հիմնադրել է արտիստական թատրոն, որը հետագայում անվանել է Մկրտչյանի անունով:
1994-96թթ եղել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը, որի ընթացքում բեմադրել է ներկայացումներ և կերտել մի շարք դերեր: Խաղացել է նաև մի շարք հեռուստաֆիլմերում:
1986թ. Մինսկի հեռուստաֆիլմերի միջազգային փառատոնի ժամանակ Մ.Գորկու «Հատակում» պիեսում Նաստյայի դերի համար արժանացել է մրցանակի` որպես լավագույն կանացի դերակատարում: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` Սիրիա, Լիբանան, ԱՄՆ, Ֆրանսիա և այլուր: Նկարահանվել է «Երկունք» (1976թ.), «Թթենի» (1979թ.), «Ապրեք երկար» (1979թ.), «Ավտոմեքենան տանիքի վրա» (1980թ.), «Մայրական տունը» (1980թ.), «Խոսք» (1987թ.), «Ընկեր Փանջունի» (1993թ.) և այլ ֆիլմերում:
1996թ. մեկնել է ԱՄՆ:
1997-2002թթ Նյու Յորքի «Թեքեյան» մշակութային միությանը կից հիմնել և ղեկավարել է «Մհեր Մկրտչյան» թատերախումբը, որի ընթացքում բեմադրել է Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո», Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» և այլ ներկայացումներ:
2007թ. Լոս Անջելեսում անգլերեն լեզվով բեմադրել է Վ.Սարոյանի «Փինգ-փոնգ խաղացողները» և «Հեյ, ով կա այդտեղ» պիեսները` մեկ բեմադրությամբ, իսկ 2008թ.` «Իմ սիրտը լեռներում է» պիեսը:
2013թ. վերադարձել և հաստատվել է Երևանում: Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Երևանում բեմադրել է իր հեղինակած «Վերջին կանգառը» և Վ.Սարոյանի «Քո կյանքի ժամանակը & Հեյ, ով կա» պիեսները:
Gagik Ghazareh
ԳՈՅ Թատրոն