ԴԵ ԵԿ ՏԵՍՆԵՆՔ՝ Ի՞ՆՉ ԿԱ ԱՓՈՒՄ․․․
Պ․ՍԵՎԱԿ
- Ձեր անունը քաջ հայտնի է հանդիսատեսին։ Հիշում ենք՝ ոչ այնքան վաղուց թատերական ազդագրերում Մկրտչյան ազգանունից առաջ հայտնվեց նոր անուն՝ Մհեր։ Ձեզ, այնուամենայնիվ, ինչպե՞ս կոչել...
- Այս հարցը վերջին շրջանում ինձ հաճախ են տալիս։ Դե ինչ, պետք է, թերևս, օգտվել հնարավորությունից և պարզաբանում մտցնել իմ ոչ սովորական անվան ծագումնաբանության մեջ։ Ի դեպ, մեզ մոտ՝ Հայաստանում, Ձեզ կարող են հանդիպել մարդիկ Շչորս, Լազո, Չապաև անուններով։ Հարկ կա՞ ասելու, որ այս ինքնատիպ և սրտառուչ անունները երախտագիտության տուրք են մեր ծնողների՝ ժամանակակից լեգենդար հերոսների, միաժամանակ, համաձայնեցեք, տարիք առնելով, այնքան էլ հարմար չէ մարդուն դիմել, ասենք, այս կերպ «Չապաև Վարդանովիչ»։ Ես ականատես եմ եղել մի զվարճալի միջադեպի, երբ ծանոթանալիս մեկը ներկայացել է Պուշկին և, ի պատասխան, լսել՝ շատ հաճելի է, Շիլլեր։ Այստեղ արդեն երրորդ մարդուն՝ նրանց ընդհանուր ծանոթին, հարկ է եղել միջամտել հարթելու սկիզբ առնող հակամարտությունը։ (Պուշկինը կարծել է, թե իրեն փորձում են կատակով ծաղրել)։
Արդ, կարծում եմ, պարզ է՝ ինչու եմ փորձել անվանվել հայկական հնագույն Մհեր անվամբ։ Ո՛չ ծանոթներս, ո՛չ էլ հանդիսատեսները, սակայն, չցանկացան «վերասովորել», և ես հրաժարվեցի վերանվանվելուց։ Այնպես որ, շարունակեցեք ինձ անվանել այն անունով, որով ինձ կոչել են ծնողներս, և որը թանկ է ինձ համար առաջվա պես՝ Ֆրունզե...
- Քննախոսություններում քննադատները բավականին հաճախ Ձեր անվան դիմաց գրում են. «... տաղանդավոր կատարմամբ...»։ Ասացեք՝ Դուք ինքներդ ինչպե՛ս եք հասկանում «տաղանդավոր կատարմամբ» արտահայտությունը և ինչպե՛ս եք վերաբերվում Ձեր խաղի նման գնահատությանը։
- Անկեղծ ասած, ոչ առանց հաճույքի, և դա, համաձայնեք, բնական է։ Թեև, պիտի խոստովանեմ, «տաղանդ», «տաղանդավոր» գնահատականներից երբեմն օգտվում են չափազանց շռայլ։ Դրա համար էլ, հուսով եմ, դուք իմ դիտողությունը կընդունեք առանց վիրավորանքի, քանզի քիչ մեղք չունեն Ձեր եղբայր-լրագրողները։
Դերասանի բարձր պրոֆեսիոնալիզմը բեմում կամ կինոյում, իմ կարծիքով, պարտադիր պայմանն է մեր աշխատանքի, ինչպես և, ընդհանրապես, ցանկացած այլ աշխատանքի։ Դուք տաղանդավոր չեք կոչի օդաչուին միայն այն բանի համար, որ նա, տառացիորեն ճիշտ չվացույցի և խնամքով է ինքնաթիռը բարձրացնում օդ և, առանց միջադեպերի, փափուկ, վայրէջք է կատարում նախատեսված օդանավակայանում։ Իր գործն անբասիր կերպով անել նա պարզապես պարտավոր է։ Իսկ, ահա, իմ ընկերոջ Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեի աշխատանքը, մարդ, որ «Միմինո» ֆիլմում խաղում է օդաչուի դերը, ես, անվարան, կարող եմ կոչել տաղանդավոր։ Ինչո՞ւ։ Այն բանի համար, որ բարձր արհեստավարժ վարպետությունից բացի, հանդիսատեսը նկատում է էլի մեկ բան։ Բուբան ունի այն, ինչը մի ժամանակ կոչում էին «Աստծու շնորհ»։
Մեզանից յուրաքանչյուրն ունի իր սիրելի դերասանները, բայց եթե հարցնես նրանք ինչո՞վ են լավ մյուսներից, ապա, հավանաբար, ոչ միշտ կարող ես բացատրել՝ հատկապես ինչո՞վ։ Այժմ մեր «արտադրամասի» աշխատողների պրոֆեսիոնալ մակարդակը բավականաչափ բարձր է, և, այնուամենայնիվ, տաղանդավոր դերասանների «վերարտադրություն» առայժմ չի նկատվում։ Այնպես որ, տաղանդը, ինձ թվում է, այն «մի քիչն» է, որ արվեստի մարդու համար դուրս է գալիս բարձր պրոֆեսիոնալիզմի սահմաններից։ Եվս մեկ բան. տաղանդավոր մարդը մշտապես տեսնում և նկատում է այն, ինչ ուրիշը կարող է և չտեսնել, իսկ նկատելիս էլ, ուշադրություն չդարձնել։ Հիշեցեք անգերազանցելի Չապլինին, նրա ժեստերը, իրադարձությունները, որոնց մեջ նա հայտնվում է և որոնցից այնքան հնարամտորեն է դուրս պրծնում։ Թվում է, մեզանից յուրաքանչյուրը կարող է նման բան հորինել։ Կարող է և, իսկապես, քանի որ կյանքում մեկ անգամ չէ, որ տեսել է նման բաներ, բայց, ավաղ, անցել է կողքից։ Չապլինը, այնինչ, մտքում պահել է և փայլուն կերպով խաղարկել։
Քանի որ մենք շոշափեցինք այս թեման, ասեմ, որ, իմ կարծիքով, տաղանդը կապ չունի տարիքի հետ։ Եթե կա տաղանդ, իսկ այն կարող է ունենալ և երեխան (հիշեցի մեր մի շարք երաժիշտների, շախմատիստների, որ ճանաչում են ստացել մանուկ հասակում)։ Այդ տաղանդն է, որ տարիների ընթացքում ամրանում է, ծաղկում... Իսկ եթե ոչինչ չկա ծաղկելու և ամրանալու, ոչ մի տարիք և փորձ, ոչ մի արտաքին բազմանշանակություն չի օգնի։ Խորապես համոզված եմ, որ մարդիկ առանց տաղանդի չեն լինում, պարզապես մարդը ոչ միշտ է զբաղվում իր գործով։ Այստեղ կարևոր է իներցիային չհանձնվել, ժամանակին կանգ առնել և գնալ ճիշտ ճանապարհով։
- Որտե՞ղ եք առաջին անգամ բեմ բարձրացել։
- է՜հ, այդ մասին ավելի լավ է չհիշեմ, քանի որ այդ «դերով» ոչ թե բեմ բարձրացա, այլ, պարզապես, դուրս վազեցի... բեմից։ Այսպես եղավ։ Պատերազմի տարիներին, դեռ երեխա, ինձ վիճակվեց դերձակ, կոշկակար և, անգամ, կինոմեխանիկի օգնական աշխատել Լենինականի տեքստիլ ֆաբրիկայում։ Հոգուս խորքում, սակայն, մանուկ հասակից, երազում էի դերասան դառնալ։ Եվ, ահա, մի անգամ ինձ՝ Լենինականի գեղարվեստական ինքնագործունեության մասնակցիս, ներկայացումը սկսվելուց մի քանի րոպե առաջ, առաջարկեցին անմիջապես փոխարինել հիվանդացած դերակատարին։ Ներկայացումն էլ, ի դեպ, ոչ թե ինչ-որ ուրախ, չնչին բան էր, այլ ողբերգություն։ Բեմ մտնելով ես պետք է ասեի՝ ընդամենը երկու բառ՝ «նժույգը մատուցված է»։ Այդպես էլ արեցի՝ չգիտես ինչու դահլիճում առաջացնելով հոմերյան քրքիջ։ Այսպես, առաջին անգամ կյանքումս, ամենևին ոչ իմ սեփական կամքով, ստիպեցի մարդկանց ծիծաղել։
֊ Ստիպել մարդկանց ծիծաղել։ Դա, ինչ խոսք, շատ բանով պայմանավորած է հեղինակային տեքստով։ Բայց էլի ի՞նչ է պահանջվում դերասանից, հատուկ տեխնիկա՞, հատուկ արտաքի՞ն...
- Մի ամաչեք, ասացեք լրիվ, «հատուկ քիթ»։ Դա ինձ չի վիրավորի, մանավանդ որ այն, իսկապես, փոքր–ինչ երկար է սովորականից (ծիծաղում է)։ Արտաքինը, սակայն, կարելի է փոխել և գրիմանոցում։ Վարպետ գրիմարարը կարող է «ծեփել» այնպիսի քիթ, այնպիսի ականջներ, որ մարդ գալարվի ծիծաղից։ Եվ հետո ի՞նչ։ Հետո սկսվում է դերասանի դժվար արվեստը, նրա կարողությունը դահլիճում առաջ բերել ոչ հասարակ րոպեական քրքիջ, այլ ստիպել մտածել ծիծաղի միջից։ Եկեք դիմենք նույն Չապլինին։ Նրա ֆիլմերից մեկում կա այսպիսի մի տեսարան, գիրուկ տղամարդը զրուցում է մի կնոջ հետ, իսկ երեխան, որ նրա գրկում է, պաղպաղակ է ուտում։ Նրանց կողքին աղքատն է՝ Չապլինը։ Հենց որ տղամարդը շրջում է գլուխը, աղքատն արագ դուրս է քաշում պաղպաղակը։ Տղամարդը մաքրում է երեխայի բերանը, իսկ աղքատն ագահությամբ խժռում է սառցե պաղպաղակից։ Տեսարանը շատ ծիծաղելի է, բայց, եկեք խորհենք, նրանում որքա՜ն ողբերգականություն կա։ Ողբերգականն ու կոմիկականը միշտ կողք կողքի են, երբեմն այնպես միահյուսված, որ չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ լաց լինես։ Մի ժամանակ թատրոնում ինձ բաժին էին ընկնում միայն կոմիկական դերեր, նույնը և՝ կինոյում, հրավիրում էին խաղալու «ծիծաղելի հերոսների»։ Հետո հենց իրենք ռեժիսորները, սկսեցին կշտամբել այդ միակողմանիության համար առաջարկելով ուժերս փորձել դրամայում։ Ծիծաղելի թող չթվա, ես, սակայն, ի հակակշիռ համընդհանուր կարծիքի, ինձ համարում եմ ողբերգու դերասան։
- Պատմեցիք, թե ինչպե՞ս եք եկել բեմ։ Իսկ ինչպե՞ս եք մուտք գործել կինոմատոգրաֆ։
- Կինոյում ամեն ինչ, կարծես թե, հենց սկզբից բարեհաջող եղավ։ Իմ առաջին և մինչ օրս սիրելի դերը կինոյում դարբին Գասպարն է՝ Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմում։ Այս ռեժիսորին, իրավամբ, իմ «կնքահայրն» եմ համարում և նրա հետ հաճույքով աշխատում մինչև օրս։
1965-ից սկսեցի նկարահանվել մոսկովյան ստուդիաներում. Ա. Իբրահիմովի «Բաքվի 26 կոմիսարներ» պատմական, Գայդայի «Կովկասի գերուհին», Ռոլան Բիկովի «Այբոլիտ-66» ֆիլմերում։ Հաճույքով եմ հիշում նաև աշխատանքը Գեորգի Մելիք-Ավագյանի նկարներում, իմ կրտսեր եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի «Հուշարձան» կարճամետրաժում։ Հետո եղան Դմիտրի Քեոսեյանի «Զինվորն ու փիղը», Գեորգի Դանելիայի «Միմինոն»... Բոլոր այս նկարներում փորձեցի ցուցադրել պինդ ապրելակերպով, թեկուզև մեծ, բայց փոքր-ինչ միամիտ մարդկանց։ Այսպես ասած՝ մեծ երեխաների, որ կյանքում ունեն անվերջանալի խնդիրներ և նրանից ստանում են ամենաանհավատալի պատասխաններ։ Հանդիպելով նրանց, փորձելով նրանց հասկանալ ինքդ ես դառնում ավելի խոր և ավելի բարի։ Իմ իդեալական հերոսը մարդ է անսահման լի լավատեսությամբ, նրա մոտ ի ծնե է ներքին կուլտուրան և անկեղծությունն ամեն ինչում։
֊ Ինչպե՞ս է սովորաբար «դասավորվում» դերասան Ֆրունզե Մկրտչյանի օրը։
- Դասավորվում է այնպես, ինչպես աշխարհի բոլոր դերասաններինը. փորձեր, ճամփորդություններ, նկարահանումներ, հյուրախաղեր, երեկոյան թատրոն, իմ սիրած բեմը, որին երբեք չեմ դավաճանել։ Դյուրին չէ, անշուշտ, հասցնել, այլ կերպ, սակայն, ինձ չեմ պատկերացնում։ Փորձել սիրում եմ, թերևս, ավելի, քան խաղալ։ Այստեղից էլ պարզ է, որ դերի վրա տարվող աշխատանքին շատ ժամանակ եմ հատկացնում, ժամանակ, որ ինձ համար միշտ սուղ է։ Եղել է տարի, երբ միանգամից 5 ֆիլմերում եմ նկարահանվել։ Ծեր գյուղացու՝ Ապրոյի դրամատիկ կերպարը «Նահապետը» ֆիլմում ինձ նկարահանումների տարավ դեպի բարձր սարերը, հետո վերադարձա ձյունոտ Մոսկվա՝ նկարահանվելու «Միմինոյում»։
- Ի դեպ, «Միմինոյի» մասին։ Ֆիլմում Դուք բաժանվում եք Ձեր ընկերոջից՝ խոստանալով անպայման հանդիպել։ Իսկ կյանքո՞ւմ։ Դուք և Վախթանգ Կիկաբիձեն հաճա՞խ եք հանդիպում։
- Իհարկե, շուտով կինոյում էլ ենք կրկին հանդիպելու («Աիրո բացատրություն» ֆիլմում)։ Ֆիլմի վերնագիրը խորհրդանշական կերպով է արտացոլում մեր փոխհարաբերությունները, որ մոսկովյան ծանոթության ժամանակ սկիզբ են առել վրացի օդաչուի և հայ վարորդի միջև։ Ի դեպ, հանդիսատեսները մեկ անգամ չէ, որ իրենց նամակներում ցանկություն են հայտնել՝ շարունակել ֆիլմը, պատմել «Միմինոյի» հերոսների հետագա ճակատագրերի մասին։ Եթե իմ կարծիքը հարցնելու լինեք, ես շարունակելու կողմնակից եմ։ Առայժմ պետք է ավարտել խորհրդահնդկական համատեղ ֆիլմը «Ալի Բաբան և քառասուն ավազակները»։ Ուրախ կլինեմ Ձեզ տեսնելու առաջնախաղ ներկայացմանը։
֊ Դուք ինչպե՞ս եք հանգստանում, աշխատանքից ազատ րոպեներին ինչի՞ն եք տալիս նախապատվությունը։
- Երբ ժամանակի առումով բախտս բերում է, հաճույքով տրվում եմ գրքերին։ Սիրում եմ նկարել, կարծես թե բավականին լավ է ստացվում։ Գուցե հարցնեք ո՞ր գույնն եմ ամենից շատ սիրում։ Բաց կանաչագույնը։ Ինչո՞ւ ինքս էլ չգիտեմ... Տանել չեմ կարող պասիվ հանգիստը։ Մի անգամ արձակուրդ գնացի և որոշեցի բացարձակապես ոչինչ չանել, երկրորդ օրն իսկ ձանձրացա։ Մեկնեցի օդանավակայան, առաջին իսկ ինքնաթիռի տոմս վերցրի... Հայտնվեցի Սուխումիում։ Հանդիպեցի հին ընկերոջս։ Երկուսս մի երեկո ջերմանավի տախտակամած ելանք նրա ընկերոջը իբր ճանապարհելու։ Ծանոթացանք ջերմանավի կապիտանի հետ, ով կինոյի մեծ սիրահար էր և ինձ առաջարկեց ուղևորվել Օդեսա։ Համաձայնեցի։ Օդեսայում կապիտանը ինձ ծանոթացրեց իր ընկերոջ՝ նույնպես կապիտանի հետ, ով ինձ հասցրեց մինչև Սոչի և «փոխանցեց» մյուս ընկերոջը։ Մի խոսքով, Երևան վերադարձա արձակուրդիս վերջին օրերին։ Կարծում եմ, գերազանց հանգստացա և, գլխավորը, հիանալի մարդկանց ընկերացա։
֊ Իսկ ցանկություն չունե՞ք «գրիչ» վերցնելու...
- Դե, քանի որ հարցրեցիք այդ մասին, չեմ թաքցնի, նման ցանկություն ունեմ գրել պատմվածք դժբախտ մարդու մասին։ Կողքից կարող է թվալ, թե նա ունի այն ամենը, դա հենց այդպես էլ է. ունի ավտոմեքենա, ամառանոց, այսպես կոչված «հեղինակավոր ծանոթների» շրջանակ։ Եվ, այնուամենայնիվ, չկա գլխավորը, ամենագլխավորը՝ իսկական երջանկության զգացողութունը, այն բանի զգացողությունը, որ դու պետք ես մարդկանց, որ ոչ թե փող ես սարքում, այլ գործ ես անում, ապրում ես ոչ թե քեզ համար, այլ ուրիշների։ Դա, ըստ էության, ողբերգական կերպար է, որ մինչև վերջ չի գիտակցում իր միանգամայն ավելորդ լինելը։ Ահա թե ինչի մասին եմ ուզում գրել։ Եվ գրածս տեսնել տպագրված...
- Որտե՞ղ, իսկ ինչո՞ւ ոչ՝ «Նեդելյայի» էջերում։
- Շնորհակալություն։ Չափազանց գոհ կլինեի ընթերցողների հետ հանդիպել սիրելի շաբաթաթերթի էջերում ոչ միայն որպես 13-րդ էջի հարցազրուցող։
֊ Հուսանք։ Դուք ոչ մի առարկություն չունե՞ք 13 թվի վերաբերյալ։
- Ընդհակառակը։ Ի դեպ, ամսի 13-ին, ժամը 13-ին կենդանաբանական այգում կսկսվեն իմ մասնակցությամբ նոր կինոֆիլմի նկարահանման աշխատանքները։ Ու թեև ստացվում է «13-ի շրջանակ» և իմ «գործընկերներն» այդտեղ առյուծն ու վագրն են լինելու, կասկած չունեմ, որ նկարահանումները հաջող ավարտ կունենան։
«Ափ» հասարակական, բնապահպանական և մշակութային հանդես, 2012թ
«Ղազարը գնում է պատերազմ» կատակերգությունը
Սունդուկյանի անվան թատրոնում
Պիեսն անցյալ տարի տպագրվեց «Գլխի գինն է հիսուն միլիոն» վերնագրով: Լույս աշխարհ էր եկել ճիշտ ժամանակին՝ հոբելյանական տարի, ինքնուրույն դրամատիկական երկ, որի պահանջն անհագուրդ զդում է ամեն մի թատրոնի խաղացանկ: Մանավանդ՝ մակարդակ ունեցող դրամատիկական երկ: Մանավանդ՝ կատակերգություն, անակնկալ դիպվածներով, սրամիտ երկխոսություններով կատակերգություն: Ճիշտ է, այդ դիպվածներն ու երկխոսությունները երբեմն տեսած-լված էին թվում, երբեմն հիշողության մեջ ակամա արթնացնում էին ինչ-որ նախանմուշներ, սակայն ինքնուրույն-ինքնատիպն էլ շատ էր, և այդ ինքնուրույն-ինքնատիպը մոռացնել էր տալիս ամեն մի նմանակում, օրինավոր հիմք դառնում երկի արժեքավորման համար՝ առանց ներողամիտ վերաբերմունքի:
Այն ժամանակ, երբ պիեսը տպագրվեց, արդեն երկու թատրոն պատրաստվում էին բեմադրության: Ենթադրվում էր, որ հանրապետության մի երկու շրջանային թատրոն ևս կմիանան նրանց: Եվ, իրոք, այդպես էլ եղավ: Պատճառը, ինչ խոսք, մեր թատերագրության չորային եղանակը չէր միայն, ոչ էլ սոսկ հոբելյանական տարեթիվը որևէ նման գործով նշանավորելու պահանջը։ Եթե Ժ. Հարությունյանի պիեսը մե երկու-երեք տարի առաջ կամ երկու-երեք տարի հետո գրված լիներ՝ դարձյալ կբեմադրեին: Թատրոնի մարդկանց ամենից առաջ կարող գրավել և գրավում է այն, որ կատակերղությունը նյութ է տալիս բեմի վրա ուրախ-հետաքրքիր խելացի եռամիասնություն ստեղծելու համար:
«Ամենաիսկական» կատակերղական ներկայացումը, բնականաբար, սպասվում էր ակադեմիական թատրոնից (թեև այս «բնականաբարը» կարծես թե ավելի շուտ և ավելի շատ Երաժշտական կոմեդիայի թատրոնին պիտի վայելեր...): Դժվար չէր կռահել, որ այնտեղ գլխավոր դերը անձնարարվելու է Մհեր Մկրտչյանին: Ավելին, որ այդ դերը գրված է հատուկ նրա համար։ Իսկ դա որևէ բան նշանակում էր: Դա նշանակում էր անբռնաղբոս ծիծաղ, մտերիմ կապ բեմի ու հանդիսասրահի միջև: Այն, ինչի համար «մասսայական» հանդիսատեսի խելքը դնում է, «արտամասսայական» հանդիսատեսն էլ է հոգու խորքում սիրում, թեև հաճախ դահլիճը թողնում է դեմքից խնամքով ժպիտը սրբելուց հետո, «բարձր ինտելեկտուալ» հայացքով ու քայլվածքով... և
Եվ այսպես՝ Ղազար - Մհեր Մկրտչյան: Բեմադրող ռեժիսոր՝ Հրաչյա Ղափլանյան: Ասել է թե՝ ներկայացման հաջողության հիմքը գցված էր: Պիեսը փոփոխությունների ենթարկվեց: Նախ փոխվեց կատակերգության վերնագիրը ու դարձավ «Ղազարը դնում է պատերազմ»: Մեխանիկորեն չարվեց, ոչ էլ բարեհնչունության համար: Ռեժիսորի ձեռք էր դիպել: Ռեժիսորն իր ասելիքն սկսում էր հենց վերնագրից։ Շեշտում էր գլխավոր հերոսի՝ ներկայացման բոլոր իրադարձությունները, հիմնական գաղափարը գեղջուկի իր աղնիվ ուսերին տանող գործող անձի դերը: Եվ ապա հուշում էր, որ այդ հերոսը զարգացման ուղի է անցնելու՝ «գնալու է պատերազմ»: Հանդիսատեսը պետք է թատրոն գար՝ տեսնելու «ինչուն» և «ինչպեսը»: Մի խոսքով, ռեժիսորի դիրքորոշումը գրական նյութի նկատմամբ սկսվում էր ներկայացման անունից: «Գլխի գինն է հիսուն միլիոնը» մնաց Երաժշտական կոմեդիայի և մյուս թատրոններում, որ նույնպես պատահական չէր և դարձյալ խոսում է ռեժիսորական որոշակի շեշտադրության և, ինչու չասենք, նաև ստեղծագործական հնարավորությունների մասին: Այնուհետև տեղափոխվեցին ու վերախմբավորվեցին պիեսի որոշ դրվագներն ու տեսարանները, ավելացվեցին նորերը, որոնք, ըստ ռեժիսորի մտահղացման, անհրաժեշտ էին «ինչու-ինչպեսի» բացահայտմանը: Այս հավելումների մեջ թերևս ամենաէականը ներկայացման սկիզբն է ու ավարտը, որ ասես յուրատեսակ շրջանակ են դառնում ներկայացում-դիմանկարի համար։ Այս խոսքը պատկերավոր արտահայտվելու նպատակով չասվեց, այլ այդպիսին է ամբողջ ներկայացումից ստացված տպավորությունը: Լինում են նման «դիմանկար», ինչպես նաև «ժանրային» և նույնիսկ «նատյուրմորտ» ներկայացումներ: Հ. Ղափլանյանի այս բեմադրությունը «դիմանկար» է, չնայած գործող անձանց մեծ թվին, այն դիմանկարներից, ուր ամեն մի մանրամասն խնդիր ունի ծառայելու պատկերվողի բնավորությունն ու ներաշխարհը բացահայտելուն, և պատկերված դեմքն էլ, իր հերթին, միջավայրն ժամանակն արտահայտելու նպատակ ունի: Այս ներկայացումը հայ գեղջուկ Ղազար մասին է: Իր արտ ու վարից, օջախից ու գյուղից այն կողմ ոչինչ չտեսնող ու չիմացող այդ «անշառ» մարդը չէր ուզում գնալ պատերազմ, բայց ահա պատահում է այնպես, որ գնում է: Կռիվն ու արյունը հեռու են նրա «մասնագիտությունից», բայց ստիպված է ձեռքը զենք վերցնել: Նոր բան չէ: «Խաղաղ մասնագիտության» տեր մարդը աստիճանաբար ներգրավվում է հասարակական-քաղաքական իրադարձությունների մեջ: Այս թեմայով շատ ներկայացումներ, կինոնկարներ են ստեղծվել, շատ գրքեր են դրվել՝ և՛ մեզ մոտ, և՛ ամբողջ աշխարհում: Ժ. Հարությունյանն Հր. Ղափլանյանը գիտեն այդ: Գիտեն ու իրենք էլ են ստեղծում: Եվ չեն վերստեղծում, չեն վերաձևում հենց ա՛յն պատճառով, որ գիտեն: Ղազարը համանման կերպարների տեղայնացում չէ միայն, այլև նոր դիտանկյունից, այսօրվա արվեստագետի աչքով նայված կերպար: Մեծ է նա իր նախորդներից թե փոքր՝ ուրիշ հարց է: Եվ, վերջին հաշվով, այնքան էլ կարևոր չէ այս դեպքում, որովհետև իմաստ չունի և նույնիսկ անհնար է կորուստների և շահումների հաշվեկշիռն անել: Եվ այսպես, Ղազարը չի ուզում գնալ պատերազմ: Բարեհոգի ու միամիտ այդ գյուղացին, այնուամենայնիվ, գիտե, թե ինչ է պատերազմը, բայց չի կարողանում հասկանալ, թե ինչի համար է պատերազմը: Մանավանդ՝ ա՛յն պատերազմը, որ տեղի է ունենում իր աչքի առաջ: Հակառակորդ երկու բանակն էլ նույն հող ջրի մարղիկ են, երկուսն էլ խոսում են ազգը ազատագրելու մասին և նույն նպատակով իրար արյուն են թափում: - Հեղափոխությունը դեռ պատերազմի հոմանիշ չի դարձել Ղազարի համար: Նա միայն արյուն է տեսնում: Նա ընդհանրապես չի ուզում պատերազմ: Հենց այդ ես էլ Ղազարը մտնում է բեմ: Գալիս է բեմի խորքից՝ գյուղացավարի անշնորհք քայլվածքով, թևերը ոտքերի հետ լայն-լայն առաջ գցելով: Հրացանը ուսին չէ, այլ ճոճվում է վզից կախ: Կիկոս - Խաչանյանը հրացանը մահակի պես դնում էր ուսին: Ղազար-Մկրտչյանի մտքով չի անցնում գոնե այդ այդ ձևով գործածել հրացանը: Բայց նրա մտքով ուրիշ բաներ են անցնում. իրեն հրացան ու փամփուշտ են տվել, որ մարդ սպանի, իսկ ինքը չի հասկանում, թե ինչու: Փոքրիկ գնդակի մեջ թաքնված է ահավոր անմարդկայինը, և իրենից պահանջում են, որ կատարի այդ ահավորը: Նաև անիմաստն ու անհեթեթը: Ղազար - Մկրտչյանի պարզամիտ հայացքում լուրջ ու ան կեղծ, գրեթե մանկական վրդովմունքի հետ զարմանք կա՝ դարձյալ մանկականորեն լուրջ ու անկեղծ, և հանղիսասրահը համակրանքի ծիծաղով համաձայնվում է նրա հետ: Մի անգամ էլ է Ղազար - Մկրտչյանը նման քայլվածքով անցնում բեմով: Ներկայացման ֆինալում: Այս անգամ քայլում է ռուս զինվոր Վասիլի հետ կողք-կողքի, հեռանում բեմից: Հերոսը հրաժեշտ է տալիս հանդիսատեսին, կրկնում ենք, նման քայլվածքով, բայց ոչ նույն, ինչպես ներկայացման սկղբին բեմ էր մտնում: Այդ «նմանը» անփոփոխն է Ղազարի էության մեջ՝ դարձյալ պարզամիտ, անմիջական գյուղացի: Քայլվածքի մեջ և ամբողջ կեցվածքում ավելացել է որոշակի վճռականությունն ու եռանդը, կողքին ավելացել է բոլշևիկ զինվոր Վասիլը: Այսինքն՝ Ղազարը, որ չգիտեր, թե ում հետ և ուր պետք է գնա, հիմա արդեն գիտի: Այսքանը: Իսկ այսքանը նշանակում է մի ամբողջ ներկայացում:
Մուտքի և ելքի միջև ընկած են բազմաթիվ փորձություններ, մարդկայինի-անմարդկայինի, բարու-չարի, արդարի-անարդարի համեմատություն և հակադրություն, ներքին նշանակալի աստիճանական զարգացում: Իրոք կոմիկական են այդ փորձություններն անակնկալ դիպվածները: Գործողությունների ակամա շրջադարձերը ժողովրդական հեքիաթի հնարներն են հիշեցնում: Մի տեսակ «քաջնազարական» հոսանքի մեջ է ընկնում Ղազարը հենց առաջին պատկերից: Դաշնակցական կառավարության շտաբը՝ գնդապետ, պառլամենտի անդամ, խմբապետ և այլն, կոչ է անում գյուղացիներին՝ կամավոր գրվել «անհավատ բոլշևիկների» դեմ. «Ո՞վ է այն քաջը, որ առաջինն է վերցնում սուրբ զենքը»... Ղազարը նետվում է առաջ, ուզում է հասկացնել, որ կովը տարել են դաշնակցական բանակի զինվորները, որ կինը՝ Հայաստանը կանչում է․․. Սրամիտ բառախաղի հիանալի առիթ. դաշնակցական պառլամենտի անդամը կառչում է այդ բառից. «Այո՛, Հայաստանն է կանչում, եղբայրներ... Մայր հողն է կանչում իր պաշտպաններին»... Եվ Ղազարը ակամա դառնում է կամավոր: Լուսանկարում են, լուսանկարը տպագրում թերթում, ներբող զոնում, հռչակում աղզային հերոս: Բայց շատ շուտ է ընդհատվում այս Ղազար - Նազար զուգահեռը, թեև «հեքիաթը» շարունակվում է: Հերոսը, դարձյալ ակամա, դեպքերի բերումով ընկնում է բոլշևիկների բանակը, նորից՝ դաշնակցականների մոտ, նորից՝ բոլշևիկների բանակը... Գաղափարական և քաղաքական տարբեր ուժերը համադրելու և հակադրելու հարմար եղանակ։ Հեղինակները հերոսին, և նրա հետ նաև հանդիսականին, փոր խառփոխ ցույց են տալիս երևույթի երկու երեսը և օգնում եզրահանգումներ անելու: Ղազարի համար սկզբում միևնույն է, թե որ բանակում է ինքը: Նա բոլոր երևույթներին մոտենում է մարդկայինի իր ըմբռնումներից: Ասենք, մինչև վերջ էլ նա այդ հայացքով է գնահատում շրջապատում ամեն ինչ: Ե՛վ դաշնակցության մարդկանց, և բոլշևիկներին: Ե՛վ ազգայնական փուչ ճառերը, և հեղափոխական գործը: Եվ դա միակ ուղին է, որով աշխարհից անտեղյակ, գյուղացու իր աղնիվ ու պարզ բարոյականությամբ առաջի նորդվող այդ մարդը կարող էր հանգել ճիշտ եզրակացության՝ մարդկայինը, աղնիվն ու արդարը ում մոտ տեսնես՝ գնա նրա հետ: Եվ դա նաև գաղափարական էվոլյուցիա ապրող հերոսի կերպարը մարդկայնորեն համոզիչ դարձնելու միակ ուղին է այս դեպքում: Միամտություն կլիներ կարծել, թե ի վերջո Ղազարը խորապես ըմբռնում է սոցիալիստական հեղափոխության էությունը, գաղափարապես զինվորագրվում է նրան: Դա կլիներ մի ուրիշ հերոս, որի նմուշները շատ-շատ են սովետական կինոյում, գրականության, թատերագրության մեջ: բայց ոչ մի դեպքում՝ Ղազար: Այս ներկայացման հերոսը նույնիսկ ֆինալ է հասնում որպես, կարելի է ասել, պոտենցիալ բոլշևիկ: Եվ, թող տարօրինակ չթվա, հենց դրա մեջ է բեմական կերպարի ուժը: Նաև այն «գաղտնիքը», որ այսօր դիտվում է այդ բավական ծանոթ սյուժեն, հնարավոր է լինում լսել դաշնակցական ժամանակավոր կառավարության ներկայացուցիչների, իրոք արդեն պատմության փոշով ծածկված, պոռոտ և ոչ այն քան օրիգինալ ճառերն ու կոչերը: Եվ եթե ներկայացումը խոսում է այսօրվա հանդիսատեսի մտքի ու սրտի հետ, ապա ամենից առաջ այն մտերիմ, «կամերային» շեշտի պատճառով, որ բերում է Մ. Մկրտչյանի Ղազարը: Դերասանն իր, կարելի է ասել, մարդամոտ խաղով աշխատում է հնարավորին չափ իջեցնել բեմական կերպարի «տոնայնությունը», մոտեցնել ժամանակակից մար դուն հասկանալի և շահագրգռող հարցերի սահմանին: Ու դարձյալ այստեղ առաջին պլան է մղվում կերպարի արտահայտած մարդկայնության գաղափարը: Ղազար - Մ. Մկրտչյանն իր ամբողջ էությամբ ասում է՝ մարդը, մարդկայնորեն արդարն ու ազնիվը ամենից առաջ: Նա հակասական իրադրությունների մեջ կողմնորոշվում է իր այդ պապենական ու մշտական կողմնացույցով: Ամեն մի անազնիվ ու անարդար գործի և խոսքի հակադրվող մարդկայինն էլ նրա, ասել է թե՝ ամեն մի աշխատավոր հասսրակ մարդու, պատկերացմամբ ու համոզմամբ կյանքի ներդաշնա կության հիմքն է: Այդ ներդաշնակությունը նա տեսնում է բոլշևիկների մոտ: Այդ ներդաշնակության համար էլ գնում է նրանց հետ: Եթե, ասենք, ֆինալում Վասիլի կողքին քայլող Ղազարին: կանղնեցնես ու հարցնես՝ «ո՞ւր, Ղազար», պարգ ու մի փոքր էլ շփոթված կժպտա և կպատասխանի՝ «Լավ մարդիկ են, արդար մարդիկ են՝ գնում եմ հետները»... Սա էլ հենց թեմայի այսօրվա արվեստին առավել բնորոշ ոչ ճակատային լուծումն է Եվ չարժե, իբը ներկայացման գաղափարական արժեքը ընդգծելու նպատակով, Ղազարի կերպարը բարձրացնել սպատվանդանի վրա, ինչպես իր թատերախոսականում արել է Հ. Լալայանցը. «...Ֆինալում, երբ հանդիսատեսների ծափերի ներքո բուդյոնովկա դրած զվարթ կարմիրբանակային Ղազարը, Վասիլի հետ միասին, առույգ քայլերով անցնում է պտտվող բեմով, մենք գիտենք. հեղափոխական բանակի արդեն համոզված այդ մարտիկը (ընդգծումը մերն է՝ Ս. Խ.) գրոհի է նետվում դասակարգային թշնամու դեմ: Եվ մենք գիտենք, որ նա կկատարի իր այդ մեծ առաքելությունը» («КОММУНИCT», 1968, հունվարի 27 ): Մի կողմ թողնենք այն, որ շատ բարձր-բարձր է ասված, և տեսնենք միայն, թե ասվածը որքան է համապատասխանում իրականությանը: Վերհիշենք այդ «առույգ քայլերից» քիչ առաջ, գրեթե ֆինալում Ղազարի մի ռեպլիկը։ Բանտ ծառայող փոքրիկ մի շինությունում ղրուցում են Ղաղարն ու ղաշնակցական բանակի կապիտան Զարիֆյանը: Վերջինիս բանտ է նետել զնդապետ Արշակունին՝ դանակի հետ կապված ինչ-որ անհեթեթ պատմության պատճառով։ Կապիտանը գաղափարի նվիրված մարդ է, համոզված հակահեղափոխական: Եվ երբ Ղազարը հարցնում է, թե նրա՞ մեղքն ինչ է, որ բանտ է նետվել, Զարիֆյանը դառն հեգնանքով պատասխանում է, թե իր «մեղքը» սկզբունք, դավանանք, իդեալներ ունենալն է: Եվ այստեղ Ղազարը անկեղծ տարակուսանքով նկատում է. «Լա՜վ, ես էլ հո էդ բաները չունեմ»... Ուրեմն՝ ո՞րն է ճշմարտությունը: Ամբողջ ներկայացման (և պիեսի) ընթացքն ու տրամաբանությունը մղում են վերջինի կողմը, այսինքն՝ դեռևս հնարավոր է ու բնական, որ Ղազարն ասի այդ խոսքը: Բայց, թող տարօրինակ չթվա, վերը բերված այն կարծիքը, թե ֆինալում Ղազարն արդեն «հեղափոխական բանակի համոզված մարտիկ է», նույնպես իր պատճառներն ունի: Այդպիսի եզրահանգման առիթ տալիս է ինքը՝ ռեժիսորը: Գլխավոր հերոսի կերպարը մեկնաբանելիս հիմնականում ելնելով այն ռեալ տրամաբանությունից, որ այդպիսի խառնվածք և մտավոր մակարդակ ուսեցող գեղջուկ մարդու մեջ այղքան արադ և այդքան հեշտ չէր կարող գաղափարական լուրջ տեղաշարժ կատարվել, որ ամեն ինչ հարկավոր է տանել բնական ընթացքով, և որ աստիճանական կուտակումը ի վերջո կբերի անհրաժեշտ եզրակացության, այնուամենայնիվ երբեմն չի համբերում և փորձում է արհեստականորեն արագացնել հերոսի «գաղափարական աճը»: Օրինակների համար հեռու չգնանք. «Լա՜վ, ես էլ հո էդ բաները չունեմ» խոստովանությունից (որի անկեղծությանը հիմք չունենք չհավատալու) անմիջապես հետո Ղազարը կնոջն ուղղված նամակ է թելադրում դաշնակցական կապիտանին ( և սա էլ, լուռ11- մունջ հնազանդվելով, գրում է․..), մի «բաց նամակ», որի մեջ նույնքան բաց արտահայտվում է Ղազարի հեղափոխական ոզին... Ի դեպ, այս նամակն ավելացել է բեմադրությունը պատրաստելու ընթացքում, և անտեսվել է, որ այն նույնիսկ հակասում է հերոսի նախորդ ռեպլիկին: Ռեժիսորը կարծես այնքան էլ չի վստահում հանդիսատեսին, թե նա կարող է ընդհանրացումներ անել կերպարի զարգացման սահուն ընթացքից, և շտապում է հուշել նրան: Հարցաքննության ժամանակ դաշնակցական գնդապետ Արշակունին աստակում է Ղազարին: Բոլշևիկներից ոչ ոչ ոք չի ապտակել Ղազարին։ Եվ ահա ցուցադրական, «ղոսից եկած» շեշտը՝ նրանք լավն են, սրանք՝ ոչ: Կարծես առանց այդ ձայնեղ ապտակի հերոսը չէր հասնելու (և չի հասնում) այդպիսի եղրահանզման: Մ. Մկրտչյանի հերոսը միամիտ է, բայց ոչ տխմար, նույնիսկ խելացի է, օժտված հողի մարդու ռեալ տրամաբանությամբ, սուր խոսքով ու սուր աչքով, այնպես որ կարողանում է շատ ավելի նուրբ միջոցներով իր վերաբերմունքը արտահայտել շրջապատի նկատմամբ: Եվ նման դեպքերում, թվում է, ռեժիսորն իր կողմն է ուզում քաշել Ղազարին, դերակատարը՝ իր: Բարեբախտաբար, ի վերջո երկուսն էլ տեսնում են, որ նույնն են ուղում ասել ու անել, և համաձայնվում են ու շարունակում բնական ընթացքը: Բայց, այնուամենայնիվ, այդ շեղումներից, անհամբեր հուշումներից, ցցուն շեշտերից մի տեսակ դարուփոսեր են ւնում ներկայացման մեջ: Անհամամասնությունն ավելի զգալի է առանձին տեսարանների բեմավիճակների ռեժիսորական մշակման մեջ: Ինչ խոսք, չկա այնպիսի ներկայացում և ընդհանրապես արվեստի զործ), որի բոլոր օղակները մշակված լինեն նույն ուժով ու կատարելությամբ: Բայց և օրինական է ու անհրաժեշտ բոլոր օղակները, նրանց կա պակցված ամբողջությունը ռեժիսորական միասնական մոտեցումով լուծելու պահանջը: Նախ՝ այդ միասնականը ժանրի առումով: Կատակերգության մեջ գործող անձինք բաժանվում են երկու խմբի՝ դրական և բացասական: Հիշենք քրեստոմատիական այն կանոնը, որ երգիծական ստեղծագործության մեջ և՛ բացասական, և՛ դրական հերոսները պետք է ենթարկվեն երգիծանքի, միայն թե առաջինների նկատմամբ պետք է կիրառվի ոչնչացնող սարկաղմը, մյուսների նկատմամբ՝ բարեհոգի հումոր: Կյանքը մի փոքր վերանայել է այս քար-կանոնը, հաճախ բացասական հերոսները ևս չեն «ոչնչացվում», և դրական հերոսների նկատմամբ այնքան էլ բարև- հողի հումոր չի կիրառվում: Բայց անփոփոխ է մնացել և կմնա կանոնի առաջին մասը՝ երգիծական ստեղծագործության մեջ բոլոր հերոսները պետք է ենթարկվեն երգիծանքի։ «Ղազարը դնում է պատերազմ» կատակերգական ներկայացման մեջ ոչ բոլոր գործող անձինք, նույնիսկ նրանց ոչ բոլոր խմբավորումներն են կոմիկական: Բացասականները, բնականաբար, երգիծանքից չէին կարող խուսափել: Ամենից առաջ՝ դաշնակցական շքախումբը — գնդապետ Արշակունին, կապիտան Զարիֆյանը, պառլամենտի անդամ Մոկացյանը, խմբապետ Նավոյանը, նրանց հարող քահանան, տասնապետը, բանաստեղծը, լրագրողը, Լալազարը... Իհարկե, սուր, ոչնչացնող սարկազմ: Իհարկե, գրոտեսկ: Շքախմբի կենտրոնական դեմքը՝ ընդապետ Արշակունի - Գ. Հակոբյանը ոլորում է աչքերը, ինչ-որ անհասկանալի հնչյուններ արձակում, բազմում զահավորակին՝ հանդիսավոր չարագուշակ, AL աչքերի մեջ՝ արյուն, ձայնի մեջ՝ արյուն, շարժումների մեջ՝ արյուն: Պատերազմի ժամանակ այդպիսի գերմանական սպաներ կային Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում: Խմբապետ Նավոյան - Գ. Աշուղյանը, իհարկե, փափախով մաուզերը կողքին, սպառնում քյալլագյոզություն անում, ճառում ազգի մասին՝ բութ ձայնով Ոչ մի կենդանի, մարդկային բան չկա նրա մեջ: Կարծես երբեք էլ չի եղել Չարենցի «Խմբապետ Շավարշը», այն էլ՝ այս ներկայացումից մի քանի տասնյակ տարի առաջ...` Մի-մի գույն են Խաժակյանի Մոկացյանը, Արծ. Հարությունյանի քահանան, Թ. Դիլաքյանի Լալազարը, Հ. Գալոյանի տասնապետը, Գ. Չեփչյանի լրագրողը, Ա. Ջրաղացպանյանի բանաստեղծը: Սրանց մեջ կան գույներ, որ թարմ են, ասենք, վերջինը: Կամ, ասենք, Թ. Դիլաքյանի դաշնակցական զինվոր Լալազարը՝ ստոր հոգի, տմարզի ու փուչ մի սրիկա, որ, չնայած փոքր-ինչ շարժային է, այնու- ամենայնիվ շեշտված ու բնութագրական մի դիծ ունի. ում դրոշի տակ լինի՝ նրան ուռա է կանչում: Բայց, այնուամենայնիվ, տիրապետողը խունացած գույներն են (կարծես չի եղել Չարենցի «Կապկազը»): Իսկ այդպիսի գույներով դժվար է հավուր-պատշաճի պատկեր ստեղծել: Գնդապետ Արշակունին, հոնքերը կուտակած, դանդաղ ետ ու առաջ է քայլում իր առանձնարանում. կասկածում է, որ Ղազարը Օդեսայի օպերային թատրոնի բոլշևիկ երգիչն է, և հարցաքննության ձևեր ուղում գտնել՝ նրա ով լինելը պարզելու համար: Լուռ տեսարան է: Մտախոհ դեմք, ընդգծված նյարդային քայլվածք: Նրա երկու կողմից, սիմետրիկ գծով, քայլ առ քայլ գնդապետին հետևում Մոկացյանը, քահանան, բանաստեղծը, լրագրողը: Քայլում է՝ քայլում են, կանգ է առնում՝ կանգ են առնում, ետ է գալիս՝ ետ են գալիս, ձեռքերը դնում է իրար վրա՝ ձեռքերը դնում են իրար վրա... Այս ամենը նշանակում է՝ թագավոր և շքախումբ, սպա և զինվորներ, բարձրաստիճան չինովնիկ և ստորադաս չինովնիկներ: Այսինքն՝ նման բոլոր դեպքերում կիրառելի (և կիրառված բեմավիճակ: Այսինքն՝ ծանոթ մի հնարանք, որ չարժեր մի անգամ ևս, մանավանդ՝ ոչ այնքան բնորոշ իրադրության մեջ, բեմ հանել: Եվ պատա հական չէ, որ հանդիսասրահը գրեթե չի արձադանքում այդ բեմավիճակին և անհամբեր սպասում է Ղազարի հայտնվելուն... են .. Հայտնվում է Ղազարը՝ ֆրակ հագած, ֆրակի մեջ ավելի կաշկանդված, անշնորհք շարժումներով, և նրա հետ միասին ասես բեմ է մտնում ռեժիսորի թարմ մտահղացումը: Ղազարի հարցա- քննության տեսարանն է: Նրան «հարցաքննելու» գնդապետի կինը՝ Զարինեն, որ վստահ է, թ իր կանացի հմայքի առջև ոչ մի լեզու չի կարող փակ մնալ: Ի դեպ, ռեժիսորը դաշնակցական «խմբավորման» պերսոնաժներից միայն Զարինեին և մեկ էլ կապիտան Զարիֆյանին է փորձել օժտել մարդկային անհատական գծերով: Սրանք կարծես թե նույնիսկ սիրում են իրար: Զարինեն առաջարկում է հեռանալ այդ խառնիճաղանջից, փախչել արտասահման՝ հանուն սիրո: Զարիֆյա- նը ներքին հակասական ապրումներ ունի, բայց վերջը հաղթանակում է «պարտքը ազգի առաջ»: Ճիշտ է, Վ․ Աբաջյանի Զարիֆյանի մեջ այդ ապրումները չեն հասնում մեծ հնչողության, բայց, այնուամենայնիվ, կերպարը ինչ-որ ինտիմ մոտիվ է ներմուծում գրոտեսկային կոչվող այդ միագիծ ուղղության մեջ: Հ․ Հովհաննիսյանը, ռեժիսորի հետ մեկտեղ, նույնպես չի կարողանում ավելի ընդլայնել հերոսուհու կերպարի թաքնված հնարավորությունները. արդյունքը լինում է այն, որ կերպարից մնում է սոսկ «հակառակորդ բանակին» պատկանող ծեքծեքուն ու ցանկասեր կինը: Ճիշտ է, մարմնականը նույնպես պետք է շեշտի նա, պետք է նաև դեկոլտեով լինի, բայց ի վերջո ստացվել է այնպես, որ կերպարն է մնացել «դեկոլտեով»՝ բաց է տրադիցիայի, շաբլոնի առաջ: «Հարցաքննության» տեսարանում կանացի այդ ծեքծեքումը, մարմնականն էլ բավական է, ուստի ոչինչ չի խանգարում տեսարանի հաջողությանը: Եվ այսպես, Զարինե - Հ. Հովհաննիսյանը «հարցաքննում է» Ղազար - Մ. Մկրտչյանին, այսինքն՝ տանզո է պարում նրա հետ, «թուլացնում է» նրա զգոնությունը: Ամբողջ բեմավիճակը կառուցված է շարժման, ավելի ճիշտ՝ ռիթմի վրա: Այդ ռիթմը ասես շարունակվում է նույնիսկ այն ժամանակ, երբ Զարինեն ու Ղազարը նստած են զրուցում, և երբ հուսախաբված Զարինեն ելնում է՝ գնալու, Ղազարն էլ կարծում է, թե տիկինն ուղում է շարունակել պարը և արագ գրկում է նրա իրանը, ամեն ինչ թվում է բնական, որովհետև բեմավիճակի ռիթմը չէր խախտվել, չէր ընդհատվել Ցավոք, հիմնականում խոսքի վրա կառուցված պիեսը շատ նյութ չի տալիս նման շարժուն բեմավիճակների համար, որտեղ հատկապես իրեն լավ է զգում Հ. Ղափլանյանը: Համենայն դեպս այս բեմադրության մեջ:
Ռեժիսորն իրեն լավ է զգում նաև այն բեմավիճակներում, որոնց մասնակցում է Ղազարի կին «երկվորյակը»՝ Հայաստանը: Աշխարհը գեղջկուհու իր մաքուր ու լայն սրտով ընկալող կին է Լ. Հովհաննիսյանի Հայաստանը, որ ռեժիսորական մտահղացումով անկասկած Զարինեի հակատիպն է: Մեկը որքան խորշում է ամուսնուց, մյուսն այնքան հավատարիմ է ու նվիրված իր Ղազարին, մեկը որքան ծեքծեքուն է ու մակերեսային, մյուսը՝ նույնքան համեստ ու կշռադատող: Իհարկե, դա չի նշանակում, թե Լ. Հովհաննիսյանի հերոսուհին բեմական տրադիցիոն ամոթխած ու հնազանդ հայ գեղջկուհին է: Ամենևին, նա չի քաշվում անգամ «մեծավորներից», երես-առ-երես ասում է այն, ինչ մտածում է նրանց մասին: Նա նույնիսկ իր Ղազարին ողբալիս շարունակում է նալ «մարտական»: Միայն ափսոս, որ այդ ողբը շատ է կրկնվում՝ տարբեր վարիացիաներով, և հասնում է մի տեղ, երբ սկսում է կորցնել իր երգիծական ուժը: Իսկ, ընդհանրապես, կոմիկա- կան տարրը, նույնիսկ անսպասելիորեն, շատ է դերասանուհու խաղում: Կոմիզմը նուրբ է հատկապես առաջին գործողության այն դրվագում, երբ Հայաստանն ու Ղազարը կողք-կողքի նստած խոսում են կռվից, «շշկլված գյուլլից», երեխաներից, տուն-տեղից: Ղազարն ասում է այնպիսի բաներ, որ լուրջ լինելով՝ ծիծաղ են շարժում ըստ էության, իսկ աչքերը տխուր են... Բայց ահա բեմում չէ Ղազար - Մ. Մկրտչյանը: կամ եթե բեմում է՝ ինչ-որ տեղ, երկրորդ, երրորդ պլանում: Ամբողջ ծանրությունն ընկած է «մասսայական» գործող անձանց վրա: Ասենք, կար միրբանակայինների: Մեկը փոքր-ինչ կմկմալով թերթ է կարդում մյուսների համար: Ինչ-որ մեկը չի հասկանում: Ինչ-որ մեկը կշտամբում է չհասկացողին: Ծանոթ տեսարան: Ոչ մի կոմիկական դրություն: Ոչ մի կոմիկական կերպար: Շատ լուրջ, ասել է թե՝ կատակերգության մեջ անհե- տաքրքիր մարդիկ են կոմբատն ու զինվորները: Նույնիսկ ռուս զինվոր, խոհարար Վասիլը, որ շատ սրտամոտ է Լ. Առուշանյանի կատարմամբ և ինքնին հետս րքիր, լիովին չի մերվում ժանրին և պահվում է երգիծական մակարդակի վրա այն բանի շնորհիվ, որ նյութ է տրամադրում Ղազարին՝ սրամս ությունների համար: Եթե ոչ կոմիկական դրությունների, Համենայն դեպս խոսքի իմաստով մի քիչ ավելի բախտավոր է դաշնակցական բանակի զինվորների խումբը, որ այս առումով իր փրկիչն ունի՝ Մ. Կոստանյանի տարեց զինվոր Սարգիսը: Բայց, այնուամենայնիվ, գործող անձանց այս խումբն էլ, մյուսների նման, չի դառնում կատակերգա- կան ներկայացման հավաքական կերպար: Ե՛վ ժանրային միասնության, և տեսարանների, դրվագների, բեմավիճակների մշակման տեսակետից անհամամասնություններ կան ներկայացման մեջ: Ռեժիսորը հավասար աչքով չի նայում ներկայացման բոլոր օղակներին, երբեմն էլ տարվել է թատերային-էֆեկտիվ բեմավիճակներով՝ ի վնաս ներկայացման ամբողջականության: Մինչդեռ այդ ամբողջականությունը, կար րելի է ասել՝ ոճական հավասարակշռությունը մենք արդեն տեսել ենք Հ. Ղափլանյանի «Սալեմի վհուկները», «Վաթսուն տարի և երեք ժամ» և ուրիշ բեմադրություններում: Ժանրային տարբերություններն այստեղ թերևս դեր խաղացել են: Ռեժիսորը կատակերգական ներկայացումը պատկերացրել է նաև վառ թատերային ձևի մեջ, բայց որովհետև պիեսն այդքան նյութ չի տվել դրա համար, փորձել է նույն սկզբունքով անել հնարավորը: Ստիպված օգնության է կանչել ուրիշ «բարի ուժերի»՝ կինոներդիրների: Երեք կինոներդիր է ցուցադրվում ներկայացման ժամանակ: Եվ, ուղղակի ասենք, երեքն էլ՝ ավելորդ: Ղազարը պատահաբար նստում է գնդապետի ավտոմեքենան (ի դեպ, ժամանակակից), որ պատահաբար պոկվում է տեղից... «Էկրանների» վրա հայտնվում են սլացող ավտոմեքենան, դաշնակցական բանակի հետապնդող հեծյալները, Ղազարը, որ մատով «կրակում» է նրանց վրա ու գետին տապալում... ... ...Լալազարը գյուղում հայտնել է, թե Ղազարը իր աչքի առաջ խեղդվեց գետում: Սգո կոմիկա- կան-վեհաշուք հանդես է բեմի վրա՝ թաղման երաժշտությամբ, դամբանականներով, Հայաստ տանի ողբով: Ներկայացման լավագույն բազմամարդ տեսարաններից մեկը: Ու մեկ էլ կինոկադրերը ցույց են տալիս, թե ինչպես է Ղազարը դուրս գալիս գետից, շորերը չի գտնում (Լալազարը բերել է գյուղ, որպես ապացույց), հայհոյում է ինչ- որ մեկին... Եվ այս կինոհատվածը ավարտվելուն պես, կամ երբեմն դեռ չավարտված, Ղազարը շապ կանց դուրս է գալիս բեմ․.. «Կինոռեժիսոր» Ղափլանյանը, ի վնաս թատերական ռեժիսոր Ղափլանանի, շտապում է պատմել մի բան, որ եթե չպատմեր, բեմի արվեստի առումով ավելի հետաքրքիր կլիներ: Պարզապես թատրոնի հանդիսականը կտեսներ, թե ինչպես «հանգուցյալ» Ղազար - Մ. Մկրտչյանը կարծես երկնքից իջնում է բեմ, և տեղի կունենար այն անսպասելին, այն լա՛վ անսպասելին, առանց որի թատրոնը թատրոն չէ: ... Բեմում «խաղաղ» պատերազմ է, իսկական թատրոնի, բեմի պատերաղմ, և հանկարծ կինոկադրերը ցույց են տալիս ճակատամարտի ինչ-որ հատված ինչ-որ ֆիլմից՝ սրընթաց արշավող հեծյալներ, ծուխ, փոշի, թնդանոթներ... Ամբողջ ներկայացման «կամերային-թատերային» մթնոլորտը մի անգամից ցրվում է, և հանդիսատեսը անհամբեր սպասում է, թե երբ պիտի վերջանա կինոն, ու ինքը նորից թատրոն տեսնի... Այսքան կանգ չէինք առնի կինոկադրեր օգտագործելու վրա և պարզապես արվեստների սինթեզի փորձ կհամարեինք, եթե այն չմղեր նույն մտքին, որ բեմադրությունը լուծելու ռեժիսորական սկզբունքի միասնությունը խախտվել է այս ներկայացման մեջ. մի կողմից՝ իսկական, «լուրջ» կոմիզմ, ի վերջո դլխավոր թեմայի, գաղափարի, գլխավոր հերոսի կերպարի հետևողական, նուրբ խորացում և նպատակային ավարտ, որ ներկայացման անուրանալի հաջողության ապացույցն են, մյուս կողմից ներկայացումը «հարստացնելու» միտումով արված ներդիրներ, ավելի ճիշտ՝ հավելումներ—թեթև զվարճաբանություն, էֆեկտավոր հանդիսանք, «մեծ ընդհանրացումներ» անելու անհամբեր մղում... Վերջինս արդեն կարծես սկզբունք է դառնում այս ներկայացման մեջ: Ռեժիսորը չի բավարարվում կինոկաղրերով, օգնության է կանչում նաև երաժշտությանը (ձևավորումը՝ Մ. Պետրոսյանի): Կարմիրբանակայինները գերի ընկած Ղազարին առաջարկում են մի բան երգել: Ղազար Մ․ Մկրտչյանը երգում է «Որսկան ախպերը»: է Լավ է երգում, մեղմ ու սրտանց, բեմում տիրող մտերմիկ մթնոլորտին համապատասխան (ի դեպ, մեր բեմերում շատ սակավ այն դեպքերից, երբ երգ-երաժշտությունը չի դառնում էստրադային համար): Ջերմ ու սրտամոտ երգի աղդեցության տակ մարդիկ կարծես սկսում են ավելի լավ զգալ ու հասկանալ իրար, շրջապատը, մի բան, ինչին ձգտում է ամբողջ տեսարանը: Բայց այդ ինս տիմ մթնոլորտը հանկարծ ցրվում է, կորչում, երբ դահլիճ են ներխուժում Ա. Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի հետզհետե սաստկացող հնչյունները: Կապը երկու երաժշտության միջև միայն այն է, որ
Գ․ Սունդուկյանի անվան թատրոն. «Ղազարը գնում է պատերազմ»․ Ղազար — Մ․ Մկրտչյան
սիմֆոնիայի այդ մասը գրված է «Որսկան ախպեր» ժողովրդական երգի մեղեղու հիման վրա։ Իսկ թե ինչ են արտահայտում այդ երկու ստեղծագործությունները՝ չի հետաքրքրել ոչ երաժշտական ձևավորման հեղինակին, ոչ էլ ռեժիսորին... «Ղազարը» լավն է, դիտվում է ոչ նման «մեծ ընդհանրացումների», այլ իր մարդկայնորեն սրտամոտ ասելիքի, մտերիմ ծիծաղով համակված ասելիքի շնորհիվ, որ, ի վերջո, առանց «կողմնակի» օգնության էլ, հանգեցնում է այդ ընդհանրացմանը:
"Սովետական արվեստ"
4 - 1968
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ
Ծնվել է 1930 թվականի հուլիսի 4–ին Լենինականում։
1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։
1953–1988 թթ. 1947–1953 թթ. Լենինականի, Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնների դերասան էր,
1988 թ–ից՝ Վ. Աճեմյանի անվան թատրոն–ստուդիայի ղեկավար,
1992–1993 թթ.` Արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն։
Լավագույն դերերից են՝ Գվիդոն, Ղազար, Եզոպոս, Պաղտասար, Իսայի և այլն։
Նկարահանվել է բազմաթիվ կինոֆիլմերում` «Նվագախմբի տղաները», «Մենք ենք, մեր սարերը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Լուսանկար», «Միմինո», «Ունայնություն ունայնությանց» և այլն։
Արժանացել է ՀԽՍՀ (1971), ՎԽՍՀ (1980) և ԽՍՀՄ (1984) Ժողովրդական արտիստի կոչումներին, ՀԽՍՀ (1975) և ԽՍՀՄ (1978) պետական մրցանակներին։
Մհեր Մկրտչյանի անունով է կոչվում Գյումրիի և Երևանի փողոցներից մեկը։
Վարդան Աճեմյան
... Ընդամենը քսանյոթ տարեկան այդ երիտասարդ դերասանն արդեն լավ հայտնի է երևանյան հանդիսատեսին։ Այսպիս սին է տաղանդի ուժը: Մկրտչյանն իսկապես ծնվել է բեմի համար։ Նա Հայաստանի ամենախոստումնալից երիտասարդ դերասաններից մեկն է:
Շատ բան ենք սպասում Մկրտչյանից։ Նա ունի մեծ դերասաններին հատուկ բոլոր տվյալները։ Նա բեմի վրա ծայրաստիճան օրգանական է։
Մհեր Մկրտչյանի ստեղծած կերպարները շոշափելիորեն կյանքային են, հագեցած են հումորի հիանալի զգացողությամբ։ Երիտասարդ դերասանին հատուկ է նաև դրամատիկական զգացողությունը։ Նա նույնիսկ կարող է հասնել ողբերգական էմոցիաների։
... Եթե այս ամենի հետ միասին Ֆրունզիկ Մկրտչյանը կարողանա պահպանել խստապահանջություն, պահանջկոտություն իր արվեստի նկատմամբ, չգնա էժանագին հաջողության տրորված ճանապարհներով, նա, անկասկած, կդառնա մեր հրաշալի, հռչակված վարպետների գործի արժանի շարունակողը:
Ռոլան Բիկով
... Ֆրունզիկն առաջին հերթին անչափ հետաքրքիր մարդ է։ Նա լուրջ անհատականություն է, որին հատուկ են կատակը, կյանքի նկատմամբ թեթև վերաբերմունքը: Նաև չափազանց տխուր և ուրախ մարդ է: Թե բաց հոգի է, թե հանելուկային։ Ֆրունզիկը տարբեր նկարագրեր ունի։ Անձամբ ես սիրում եմ բոլորը։ ես գուցե օբյեկտիվ չեմ նրա նկատմամբ, չեմ կարող օբյեկտիվ լինել և չեմ ուզում, որովհետև ես անչափ սիրում եմ այդ մարդուն, այդ դերասանին։ Նա հրաշալի է, դերասանական ու մարդկային հրաշք...
Էլդար Ռյազանով
Ֆրունզիկ Մկրտչյանը մեր երկրի ամենահետաքրքիր արտիստներից մեկն է... Նա ներքնապես անչափ լուրջ է և ամենածիծաղելի բաները խաղում է այնպես, որ անկարելի է չծիծաղել, բայց միաժամանակ պահպանում է լուրջ դիմախաղը և ոչ միայն դիմախաղը, այլև ներքին լրջությունը։ Այս ամենը հիանալի տաղանդի ապացույցն է։ Նա խաղում է այնպես, կարծես շնչում է ու խոսում, որովհետև նա աներևակայելիորեն օրգանական է։
●Կեսկատակ, կեսլուրջ մի համեմատություն անեմ: Ռուս երեխան կրպակից գնում է լուսանկարդ, ինքնագիր է խնդրում, վրացին քեզ համբուրելու թույլտվություն է խնդրում, ադրբեջանցին և ուզբեկը հեռվից քեզ մատով են ցույց տալիս հարևաններին, հնդիկը նայում է ինչպես անշունչ առարկայի, առանց թույլտվության ձեռքդ բռնում, նայում է զարմացած։ Հայ երեխան չի էլ մոտենում, հեռվից գոռում է. «Ֆրունզ»:
● Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և հումոր:
● Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։
● Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է։
● Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հասկանում։
● Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։ ● Ես չեմ կարող կիսատոնի վրա ճիշտ լինել։ Կիսատ բաներ չեմ սիրում։
● Կինոն ի՞նչ, կինոն սիրուհիդ է, թատրոնն է կինդ, տունդ։ Ինչ ուզում ես արա, վերադառնալու ես տուն։
● Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց։
● Կյանքը, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրը ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով` վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին:
● Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է,
անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի։
● Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը:
● Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին` մեկ առ մեկ։ -
● — Եթե դերասան չդառնայիք, ինչո՞վ կզբաղվեիք:
— Լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի: Լավ գյուտեր կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի։ Մսագործ էլ որ լինեի, ատաղձագործ էլ որ լինեի, հանցագործ էլ որ լիներ, պոեմներ կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի...
● — Նստած ենք մեր ընդհանուր ընկերոջ՝ գեղանկարիչ Ֆերդինանդ Մանուկյանի արվեստանոցում: Գյումրիի մթնոլորտը, ընկերական անկեղծ զրույցը բացում է բոլորիս տրամադրությունը: Խոսում ենք դեսից-դենից: Բայց Ֆերդինանդը լուռ խզբզում է։ Մի թուղթ նկարելուց հետո պատառոտեց, երկրորդը պատառոտեց, երրորդը ձեռքը վերցրեց և ոչ մի գիծ չքաշած շպրտեց մի կողմ։
— Էդ ի՞նչ ես անում ախպեր, թերթերդ ներքև դիր, խոսենք,— ասում է ընկերոջը Մհերը։
— Քեզ եմ ուզում նկարել, ախպեր, բայց ոչ ընկերական շարժ է ստացվում, ոչ էլ ծաղրանկար:
— Ի, միամիտ մարդ, ծաղրանկարից ծաղրանկար ոչ էլ կստացվի, որ չարչարվում ես,— հումորով նկատեց Մհեր Մկրտչյանը:
Մնացական Մանուկյանի հուշերից
Մհեր Մկրտչյանը՝ տաղանդի մասին
— Ի՞նչ է տաղանդը,— հարցրեցի մի անգամ Մհեր Մկրտչյանին։
— Հիվանդություն,— կարճ պատասխանեց նա:
— Իսկ հնարավո՞ր է, որ մարդ լինի տաղանդավոր, բայց տաղանդը մինչև նրա մեռնելը այդպես էլ չարտահայտվի, չդրսևորվի:
— Չէ: Եթե մի տեղից դուրս չգա, երեսին ցանի պես դուրս կտա։ Հետո էդ որ ասում են՝ «տաղանդը պարգև է, բան...», չէ, տաղանդը բեռ է, պարտավորություն, պատասխանատվություն, «աբիզալովկա»: Պիտի անես։ Հանգիստ չկա:
Մհեր Մկրտչյանը՝ սիրո մասին
— Ինչի՞ն է մարդ սիրահարվում, երբ սիրում է մեկին,— մի օր անկապ հարցրեցի նրան,— ի՞նչն ենք մենք սիրում ուրիշի մեջ:
— Թերությունները։ Բարությունը, ազնվությունը, խիղճը գնահատելի արժեքներ են։ Սիրած մարդու մեջ թերություններն են սիրում։ Սիրած մարդը քեզ համար եզակի մարդ է, իսկ նրան այդպիսին դարձնում է հենց էն թերությունը, որը դու սիրում ես նրա մեջ ու չգիտես, թե ինչի։
— Իսկ արտաքինը, մարմինը, գեղեցկությունը, կապ չունի՞:
— Չէ,— ասաց նա,— երբ մեկի հետ քնում ես, բնավորու բյան հետ ես քնում:
Անահիտ Աղասարյանի հարցազրույցից
ՈՒՂԵԿԻՑ
Հուլիս 2002
Մհեր Մկրտիչեան
Լոս Անճէլըսի Հ.Բ.Ը.Մ. Արտաւազդ թատերախումբը՝ բացառիկ յաջողութեամբ շարք մը ելոյթներ ունեցաւ Դեկտեմբեր 8, 9,10, 13֊ի, երեկոները.Լոս Անճէլըսի Հ.Բ.Ը.Մ. Արտաւազդ թատերախումբը՝ բացառիկ յաջողութեամբ շարք մը ելոյթներ ունեցաւ Դեկտեմբեր 8, 9,10, 13֊ի, երեկոները. Ուիլչըր էպէլ թատերասրահին մէջ՝ հոծ թատերասէրներու ներկայութեան։
Թատերախումբը զօրացած էր այս նպատակով Երեւանէն Մոնթրէալ եւ Լոս Անճէլըս եկած հայրենի մեծ դերասան Մհեր Մկրտչեանով, Մոնթրէալի Թէքէեան Մշակութային Միութեան թատերախումբի բեմադրիչ եւ իրենց կարգին սփիւռքահայ սիրուած դերասաններ՝ Տէր եւ Տիկ.Պերճ Ֆազլեաններով եւ «Արտաւաղդ» թատերախոլմբի վարիչ Ժիրայր եւ Նորա Բաբազեաններով։ Այս ձեռնարկին իրենց մասնակցութիւնր բերած էին տեղական ուժեր՝ Վահէ Պէրպէրեան, Սերոբ Իսրայէլեան եւ Արմէն Գերասիմեան։
Բացաոիկ ոգեւորութիւն ստեղծող այս ներկայացումները Լոս Անճելըսահայ ամանորեան մթնոլորտին բերին աննախրնթաց գեղարուեստական վայելք մը, իրենց ստեղծած միասնականութեան ոգիով, թատրոնի րմբռնումը եւ մատուցումը' այնքան բարձրութեամբ կատարելու ճարտարութեամբ եւ աննման Յ. Պարոնեանը՝ այնքան կատարեալ մեկնաբանելու կարողութեամբ:
Եւ այս երեւոյթի ոգիին հետեւելու համար, մենք պիտի չմասնահատենք դերակատարութիւնները, թէ ինչպէս Պերճ Ֆազլեան գերազանցեց էրեն հանդէպ ունեցած մեր համարումը, կամ Ժիրայր Բաբազեանը ցուցաբերեց իրաւ դերասանի անվիճելի տաղանդ եւ թէ միւս մասնակցողները իրենց բաժիններով՝ գնահատանքով ողջունելի էին։ Այո, բայց եկէք աւելի գնահատենք այս գնահատենք Հ.Բ.Ը.Մ.ի պատասխանատուները, Պր. Բարսեղ Գարթալեանը ու իր գործակիցները, որոնք այս անակնկալ կաղանդչէքը իրականութիւն դարձուցին։
Եւ պահ մը յամենանք Մհերին վրայ։Ել պահ մը յամենանք Մհերին վրայ։
Մենք բախտը ունեցանք Մհեր Մկրտչեանի, հաւանաբար աւելի ճիչդ պիտի ըլլար ըսել մեր օրերուն Պաղտասարի, Յակոբ Պարոնեանին նոր այս հերոսին մտերմութիւնը վայելել մեր գրչի ընկերներու հետ։ Ան՝ անպաճոյճ, անկեղծ, ջերմ խօսքերով մեզի պատկերացուց Հայաստանի թատերական–սինեմարուեստի աննախընթաց նուաճումներր, հայրենիքի թատերական մթնոլորտը, մեր ժոդովուրդի սէրը, վառ հետաքրքրութիւնը դասական թէ ժամանակակից թատերախաղերու հանդէպ։ Եւ, մենք, աշխարհի թատրոն-սինեմայի մայրաքաղաքը, Հոլիվուտր նստած, լսեցինք եւ տեղեկացանք այն հսկայաքայլ յառաջդիմութիւններուն, որոնք այնտեղ՝ Արարատի շուքին տակ կր նուիրադործուին։
Եւ, Մհեր, բեմ չբարձրացած, մեր աչքերուն անգամ մը եւս բարձրացուց հայրենիքի մշակութային հգօրութիւնը եւ ընդգծեց սփիւռքահայութեան նկատմամբ անոր ցուցաբերած հոգածութիւնը:
Իսկ հազիւ բեմ բարձրացած, ժողովուրդը ամբողջ հիացմունքով պոռթկաց՝ զրուցելով Մհերին հետ՝ այն խօսքերով, զորս ան յաճախ կը լսէ հանդիսասրահէն՝ լռելեայն եւ յուզումնալի.Իսկ հազիւ բեմ բարձրացած, ժողովուրդը ամբողջ հիացմունքով պոռթկաց՝ զրուցելով Մհերին հետ՝ այն խօսքերով, զորս ան յաճախ կը լսէ հանդիսասրահէն՝ լռելեայն եւ յուզումնալի.
«Խաղա՝ Մհեր ջան, խաղա՝ բալա՝ ջան ... »։
Սիրելի Մհեր, դուն տակաւին սրահներէն պիտի լսես այս աղաչանքը, որովհետեւ անոր մէջ կայ կարօտը որակարար թատրոնին, կայ յաւերժութիւնր քաղցամահ Յակոր Պարոնեանի վաստակին եւ պատգամներուն, կայ անպայման՝ պետութիւն ունենալու հզօրութեան գրաւականը եւ հպարտութիւնը :
Հայրենիքէն կու գաս Մհեր ջան, հայ ժողովուրդի արժանաւոր զաւակ՝ կը հանդիսանաս հայ թատրոնի դեսպանը՝ մեզի բերելով Սունդուկեան թատրոնի նուաճումները, կը բերես հայրենի հայութեան իմացողական հասունութիւնը եւ իր գրողը յարգելու, գրողը ապրեցնելու ֆիզիքտպէս եւ բարոյասլէս՝ ժողովուրդին բարեփոխուած հոգեբանութիւնը:Հայրենիքէն կու գաս Մհեր ջան, հայ ժողովուրդի արժանաւոր զաւակ՝ կը հանդիսանաս հայ թատրոնի դեսպանը՝ մեզի բերելով Սունդուկեան թատրոնի նուաճումները, կը բերես հայրենի հայութեան իմացողական հասունութիւնը եւ իր գրողը յարգելու, գրողը ապրեցնելու ֆիզիքտպէս եւ բարոյասլէս՝ ժողովուրդին բարեփոխուած հոգեբանութիւնը:
Երբ բեմին վրայ, Պաղտասար Աղբարի տիպարով ներկայացար, մեզմէ խլած ծիծաղները կերթային այն հարազատ տիպարին, որ անմահն Պարոնեան ստեղծած էր, մինչ դուն՝ խօսքով թէ անխօս, շարժուն թէ լուռ, մեզի կր փոխանցէիր այն ողբերզութիւնր, որ պատուախնդիր հայ մարդը կապրէր՝ շրջապատի ապականութեան, անսկըզբունքութեան մեջ։
Մհեր Մկրտչեան մը չէիր դուն, բեմին վրայ թէ կեանքին մէջ մենք քեզ կր ճանչնայինք Յ. Պա
րոնեանի պատգամի մարմնացումով. Այդ պատգամը՝ քու դէմքի անմոռանալի եւ աննկարագրելի արտայայտութեամբ կը խոցէ մեզ, կարծես կը խարանէ մեզ ցնցելով, թէ ինչպէս ան՝ մեծ զըրկըւածը, հարստացուց մեր սրտերը, թէ այսքան խինդ ու ծիծաղ խլող գրողը, իմչպէս լացով գերեցման գնաց :
Մեծարեցիր մեր սիրելի Հ.Պարոնեանը եւ ժողովուրդը մեծցուց քեզ, փառաւորեցիր զայն, եւ ժողովուրդը փառաւորեց քեզ: Ահա թէ ինչ կը նշանակի Հայրենիք, պետականութիւն ունենալ:
Ո՜րքան պինդ էր մեր կռնակը, ո՜րքան հպարտ իր մեր ճակատը այդ երեկոյ։
Կռունկնե՜ր հայաստանի,
Շո՛ւտ եկէք, շատ եկէք։
Լոս Անճէլըսի հայութիւնը անմոռանալի թատերական օրեր անցուց քեզնով, եւ քեզ շրջապատող այն թանկագին արուեստագէտներով, որոնք ոչ քեզի չափ բախտաւոր, բայց հայ թատրոնի նուիրեալներ են, քու բացատրութեամբ «ցերեկները TOYOTA ծախելով, երեկոները թատրոնին կը ծառայենք» :
Մհեր ջան, դուն փրկեցիր ժողովուրդը ամէն օր իրեն ուղղուած մեղադրանքներէն, թէ հայը թատրոն չի սիրեր: Հայութիւնը բոլոր օրերուն լեցուց սրահները, այնպէս ծափահարեց , արթուն եւ գիտակից հետեւեցաւ խաղերուդ, լացաւ քեզի հետ, ապշեցաւ ապչութեանդ վրայ, ծիծաղեցալ, դէմքին նրբագոյն շարժումներուն, մարմնային եւ լռութեանդ լեզուին վրայ հիացաւ, ձեռքերուդ շարժումներուն իմաստին թափանցեց։
Հայը, լաւ թատրոնը կը սիրէ։
Սիրելի Մհեր, մեր սերունդը բախտը չէ ունեցած վարպետներուդ «Պաղտասար Աղբար»-ները տեսնելու, բայց անոնց տաղանդը, շնորհը եւ յաջողութիւններու գրաւականը կր տեսնէ արժանաւոր Աշակերտիդ մէջ, քու կատարելութեան մէջ կը մեծնայ , կամեհանայ անունն ու յիշատակը անոնց՝, որոնք երբեմն օտար աստղերու տակ փայլատակէցան եւ անո՚նց՝ որոնք հայրենիքի գուրգուրանքով բազմապատկեցին իրենց նուիրագործումները եւ տուին այն ի՛նչ Արտաւաղդ դեռեւս 20 դար առաջ վճռեց մեզի տալ։
Պատմութեան անցան Վահրամ Փափազեաններ, Հրաչեայ Ներսէսեաններ՝ պատմութեան առջեւ կը կանգնի Մհեր Մկրտչեան։
Եւ, սիրելի Մհեր, երբ Հայաստան վերադառնաս, Ամանորեան այս մթնոլորտի ամբողջ ջերմութեամբ մեր խօսքը տար քեղի հետ, – թէ մենք կր հաւատանք հայաստանի արձանագրած հզօր նուաճումներուն, թէ մենք կը հաւատանք Առիւծ Մհերներու յանձնել մեր ճակատագիրը, կողոպտիչ Մսրայ Մելիքներուն դէմ։
Խաղա՛ Մհեր ջան, խաղա՛ բալա ջան ... ։
"Նավասարդ"
1 - 1983
Հավերժի ճամփորդները
“Մհեր Մկրտչյանը բեմի համար է ծմված։
Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները...»։
ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ
Հայ թատրոնի պատմության մեջ դրամատիկ ու ողբերգակ դերասանների կողքին հանդես են եկել կատակերգու դերասաններ, որոնք երգիծանքի ուժով ձաղկել են կյանքի արատավոր կողմերը՝ հաստատելով բարին ու գեղեցիկը։ Նշանավոր կատակերգու դերասաններ Գ․ Չմշկյանի, Գ. Ավետյանի, Հ․ Խաչանյանի, Ավ. Ավետիսյանի, Թ․ Սարյանի, Ա. Կոթիկյանի եւ այլոց կողքին անմահացել է Մ․ Մկրտչյանի անունը։
Մ․ Մկրտչյանի բեմական կենսագրությունը սկսվել է Գյումրիի Վ․ ԱՃեմյանի անվան թատրոնում։ 1953-ին դերասանը հրավիրվում է Երեւանի Գ․ Սունդուկյանի անվան թատրոն, միաժամանակ, նրան միանգամից ընդունում են Գեղարվեստաթատերական ինստիտուտի երկրորդ կուրս՝ Վ․ Վաղարշյանի դասարանը։ Ստեղծագործական հարուստ կյանքով ապրեց Մ․ Մկրտչյանը, անձնավորելով բազմաթիվ ու բազմաբնույթ կերպարներ, ինչպես թատրոնում, այնպես էլ կինոյում, հեռուստատեսությունում, ռադիոյում, ակտիվորեն մասնակցեց նաեւ կրկնօրինակված ֆիլմերում։
Գյումրիի թատրոնում առավել աչքի ընկած դերերից են Եգոր («Բարձունքներում»), Սազաթել («Պատվի համար»), Խլեստակով («Ռեւիզոր»), Տրաֆալդիոն («Երկու տիրոջ ծառա») եւ այլն։ Մայր թատրոնում ավելի տարաբնույթ եւ ընդգրկուն եղավ բազմաշնորհ դերասանի խաղացանկը, որը վաստակ եւ ճանաչում բերեց նրան։ Այստեղ նա խաղաց Հայրապետ («Նամուս»), Եզոպոս (համանուն պիեսում), Գվիդոն («Սրտի արատ»), Մերկուցիո («Ռոմեո եւ Ջոզիետ»), Պաղտասար աղբար (համանուն պիեսում), Ղազար («Ղազարը գնում է պատերազմ»), Սերանո («Սերանո Ղը Բերժրակ»), Զամբախով («Խաթաբալա») եւ այլ դերեր։
Մ․Մկրտչյանը նկարահանվել է ոչ միայն հայ կինոյում։ Համընդհանուրի ճանաչման արժանացավ Գվիդոնը («01-99»), Սիմոնը («Տերն ու ծառան»), Արսենը («Զինվորն ու փիղը»), Ռուբենը («Սիմինո»), Բորիս Իվանովիչը («Ունայնություն, ունայնությանը»), Նահապետը («Նահապետ»), Իսային («Խաթաբալա») եւ էլի շատ ու շատ կինոդերեր։
Մարդկանց ծիծաղ եւ ժպիտ պարգեւելը քչերին է բախտ վիճակվել։ Դա բացատրվում է նրա-նով, որ Մ․ Մկրտչյանի ծիծաղի մեջ ներքուստ տխրություն կար։ Մեծանուն դերասանը հասել էր մի աստիճանի, որ կարող էր ցանկացած դեր հեշտությամբ ու վարպետորեն կատարել, ցավոք կյանքից անժամանակ հեռացավ, երբ դեռ շատ ասելիք ուներ։
Հուլիսի 4-ին, նրա ծննդյան օրը, Թատերական գործիչների միությունը եւ Գ. Սունդուկյանի անվան թատրոնը կազմակերպել էին այց՝ Մ․ Մկրտչյանի գերեզմանին։ Կոմիտասի անվան պան-թեոն էին այցելել հարազատներ, խաղընկերներ, նրա արվեստի երկրպագուներ, մայրաքաղաքի աշխատավորության ներկայացուցիչներ, լրագրողներ՝ մեկ անգամ նորից հիշելու եւ մտովի ըմբոշխնելու հավերժի ճամփորդ հայորդու արվեստի հմայքը։
Խաղընկերոջ մասին խոսք ասաց մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։ Նա հուզմունքով ու սրտի ցավով նշեց, որ Մհերը վաղաժամ հեռացավ կյանքից՝ իր հետ տանելով բազում երազներ։
- Արդեն վեց տարի է, որ Մհերը մեզ հետ չէ Նրա հիշատակը գնալով ավելի է պայծառանում։ Հազվադեպ տաղանդ էր Մհերը։ Մենք՝ միասին ենք սկսել մեր ստեղծագործական կյանքը Լենինականի թատրոնում։ Տասնութ տարեկան պատանին Գորկու «Թշնամիներ» պիեսում ծեր մարդու դերը այնքան լավ խաղաց, որ ինձ. թվում է՝ իր խաղացած լավագույն դերերից էր։ Նրան պետք է դասել համաշխարհային մեծությունների շարքը։ Մենք ունեցել ենք կատակերգու դերասաններ՝ Ա․ Վրույր, Հ. Խաչանյան եւ այլոք, ծնվեց եւ Մհերը։ Հայ ազգը որբ չմնաց այդ մեծություններից։ Օրհնվի քո ծնունդը Մհեր, - ավարտեց իր խոսքը Վ․ Վարդերեսյանը։
- Հայ թատրոնի առեղծվածներից էր Մ․ Մկրտչյանը, - ասաց Ե․Ղազանչյանը։ - Եկավ մեզ լսվելն բարի դարձնելու, ծիծաղով ու ժպիտով ապրեցնելու։ Ծիծաղով եկավ ու ծիծաղով գնաց, բայց իր վիշտն ու ցավը թաքցրեց մեզնից, նաեւ՝ իրենից։
- Զարմանալիորեն ապրեց ազատ, շռայլ, ինչպես կապրեր իսկական Գյումրեցին։ Մհերի մեջ կար եւ Շիրազի ըմբոստ հոգին, եւ Մինասի անսահման գույները, եւ Իսահակյանի պոեզիան, եւ Առփաչայի հավերժությունը։
Մհեր ջան ծնունդդ շնորհավոր, հազար ողորմի Սանամ մայրիկին, որ ծնեց քեզ եւ քեզնով հարստացրեց հայոց աշխարհը։ Հանգիստ քո հոգուն, հայ բեմի սիրելի Մհեր, - վերջում ասաց Ե. Ղազանչյանը։
Նույն օրը մայրաքաղաքի բազմաթիվ հեռուստաընկերություններ լայնորեն անդրադարձան նրա ստեղծած բարձրարվեստ կերպարներին, որոնք հարատեւլուեն, քանի կա հայ ժողովուրդը։
"Թատերական Երևան"
№4 - 1999