«Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի ցուցադրությունԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:
Կինոյի և թատրոնի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակը վառ պահելու նպատակով Երևանում ցուցադրվեց «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» վավերագրական ֆիլմը, որում տեղ են գտել հատվածներ արտիստի հարցազրույցներից, ֆիլմերից ու թատրոնում կերտած կերպարներից: Ֆիլմում արտիստի խոհափիլիսոփայական մտքերն են թատրոնի, կինոյի, առհասարակ արվեստի, հայրենիքի ու հայոց լեզվի նկատմամբ սիրո մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 26-ին «Նարեկացի» արվեստի միությունում:

Վավերագրական ֆիլմի հեղինակներն են Շուշանիկ Սահակյանն ու Հովհաննես Պապիկյանը:

«Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի ցուցադրությունՇուշանիկ Սահակյանը հիշեցրեց, որ դեկտեմբերը Մհեր Մկրտչյանի հիշատակի ամիսն է, և արդեն երեսուներորդ դեկտեմբերն է անցնում առանց նրա: Մկրտչյանի մասին պատող ֆիլմը ստեղծվել է 2014 թվականին և երկար ճանապարհ է անցել: Այն ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնում, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում, «Նարեկացի» միությունում, դպրոցներում, գրադարաններում, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում, Հայաստանի մարզերում և այլուր:
«Ֆիլմի հիմքում Ֆրունզիկ Մկրտչյանի խոսքն է: Շատ ֆիլմեր, հաղորդումներ, ռեպորտաժներ, տեսաձայնագրություններ կան նրա մասին, սակայն միշտ չէ, որ կարող ենք այդ նյութերում ներկայացվածը միանշանակ ընդունել: Կան ֆիլմեր, որոնք ընդհանրապես որևէ աղերս չունեն Ֆրունզիկ Մկրտչյան մարդու, ստեղծագործողի հետ. խոսվում է նրա ընտանեկան դժբախտությունների մասին, որոնք շոուի են վերածվում, իսկ մեր ֆիլմը ստեղծվեց այն նպատակով, որ կոտրենք կարծրատիպերը, որոնք ձևավորվել են Մհեր Մկրտչյան մարդու, հայրենասերի անվան շուրջ»,-ասաց Շուշանիկ Սահակյանը:

«Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի ցուցադրությունԱրխիվային նյութերը հեղինակներին հնարավորություն են տվել ստեղծել ֆիլմ, որում Մհեր Մկրտչյանն ինքն է պատմում իր մասին. այլ մարդկանց կարծիքներ չկան:

«Մհեր Մկրտչյանի հարազատներին ենք լսել, նրա գործընկերներին, ժամանակակիցներին, ուսանողներին, որպեսզի կարողանանք ամբողջացնել արտիստի, այդ բարդ և հակասական մարդու կերպարը: Մեծ համարձակություն էր նրա մասին ֆիլմ ստեղծելը. գաղտնիք չէ՝ Մկրտչյանը շատ սիրված է, ժողովրդական, մտերիմ է եղել շատերի հետ ու նրան լավ են ճանաչում: Պատասխանատվությունը գիտակցելով ենք գնացել այս քայլին՝ ձեռքի տակ ունենալով տպագիր հսկայական արխիվ և տեսաձայնագրություններ, ինչի համար շնորհակալ ենք Խաչիկ Շարոյանին և Ռոբերտ Մաթոսյանին»,-պատմեց ֆիլմի համահեղինակն ու հավելեց՝ երկու սկզբունքով են առաջնորդվել՝ իր մասին խոսում է Մհեր Մկրտչյանը, շրջանցվել են արտիստի անձնական կյանքի բոլոր մանրամասները:
«Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի ցուցադրությունՎավերագրական ֆիլմը, որը դիտելու էին եկել Մհեր Մկրտչյանի գործընկերները, երկրպագուները, հարուստ էր տեղեկատվությամբ և հուզականությամբ: Ֆիլմում Մհեր Մկրտչյանը խոստովանում է՝ որքան կատակերգությունը հարուստ է տրադիցիայով, այնքան աղքատ է ողբերգությունը, ուստի դժվար է ողբերգություն խաղալ:
Նա ընդգծում է, որ թատրոնում մեկ դերը չի փոխի կինոյում մի քանի դերի հետ, քանի որ թատրոնն աղոթքի վայր է, ծես է. «Բեմում ծես է կատարվում, արարողություն է կատարվում, Աստծո տաղանդի, մուսայի հետ շփում է կատարվում»,-ասում է արտիստը:
Հետաքրքիր են նաև այս տողերը. «Կապվե՛ք արվեստին: Արվեստը մարդուն կտրում է գետնից, հանում վեր, նրան դարձնում ռոմանտիկ, օգնում է ճանաչել ու հասկանալ կյանքը, ճանաչել գեղեցիկը, հայրենիքի զգացողությունը տարածել: Հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը»:
Կինոգետ, հրապարակախոս, սցենարիստ Ռոբերտ Մաթոսյանը հիշեց՝ 1980-ականներին Մհեր Մկրտչյանի հետ մեկնել են Լենինգրադ, որտեղ կազմակերպված մրցույթում ներկայացվել է «Հին օրերի երգը» ֆիլմը: «Լրագրողները, երկրպագուները անհամբեր սպասում էին Ֆրունզիկ Մկրտչյանին: Կարծեցի՝ դա հնարավոր է կազմակերպել: Գնացի Մկրտչյանի մոտ, և նա ասաց, որ շատ երջանիկ պահ է. այդ ժամանակ նրա կինը՝ Թամարը, մազերն էր ֆենում, իսկ ես միայն մտածում էի Ֆրունզիկին լրագրողներին ներկայացնելու մասին, որոնք կենտրոնական մուտքի մոտ էին սպասում, սակայն Մկրտչյանը դուրս եկավ հետևի մուտքով: Ես վիրավորվեցի: Նա սև մեծ ակնոց էր դրել, ես էլ որոշեցի ասել, որ ակնոցը չի սազում նրան: Նևսկի պողոտայում հարցրեց՝ հաստա՞տ չի սազում, պատասխանեցի՝ ոչ: Նա հանեց ակնոցն ու հենց այդ պահին բազմաթիվ մարդիկ հավաքվեցին նրա շուրջ: Ես նման բան չէի տեսել: Չեք պատկերացնի, թե ինչ էր կատարվում. մեկը լուցկի էր հանում ինքնագրի համար, մյուսը՝ անձնագիր և այլն»,-պատմեց Մաթոսյանն ու ընդգծեց, որ պողոտայի մեքենաները ևս կանգ էին առել ու հետևում էին այդ ամենին: Վերջում Մհեր Մկրտչյանը կրկին հարցրել է, թե արդյոք ակնոցն իրեն սազո՞ւմ է:

«Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի ցուցադրությունԿոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ մի շարք ֆիլմերի երաժշտության հեղինակ է: Նա բազմաթիվ ռեժիսորների, դերասանների հետ է շփվել, մտերիմ եղել և ջերմությամբ է հիշում Ֆրունզիկ Մկրտչյանին:
«Նկարիչների միության կողքի սրճարանում հաճախ էր հավաքվում մտավորականությունը: Այնտեղ էին լինում Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանը, Լևոն Ներսիսյանն ու այլք: Հիշում եմ՝ մի օր մի սեղանի շուրջ նստած էինք: Լևոնը հիանալի դասախոս էր, մեծ էրուդիտ ու նյութն ընտիր ներկայացնող էր, իր հոր՝ Հրաչյա Ներսիսյանի արժանի զավակն էր: Երբ խոսում էր, բոլորս լուռ լսում էինք: Այդ օրը Ֆրունզիկը ևս սկսեց խոսել ու իր ինտելեկտով, խոսքով զարմացրեց և՛ Լևոն Ներսիսյանին, և՛ մեզ»,-ասաց Մանսուրյանը:

Միջոցառման ավարտին Շուշանիկ Սահակյանը frunzik.com կայքի անունից պատվոգրեր հանձնեց Մհեր Մկրտչյանի մտերիմներին, նրա ժառանգության պահպանության գործում դերակատարություն ունեցող մարդկանց, որոնք ներկա էին կինոդիտմանը: Պատվոգրեր տրվեցին Ռոբերտ Մաթոսյանին, Խաչիկ Շարոյանին, Տիգրան Մանսուրյանին, Արթուր Եղինյանին և «Նարեկացի» արվեստի միության կոլեկտիվին:

armenpress-logoԱնժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի
27.12.2023
 
https://armenpress.am/arm/news/1127009.html?fbclid=IwAR2pB5vNEeCGdx8xGWNTVAo606puVglze47e3HGrUrYe0qdbOGdvBL0ocNw

Печать

Free Joomla Lightbox Gallery

Печать

посол Армении в Грузии Ованес Манукян о Мгере МкртчянеВ Тбилиси при содействии посольства Армении в Грузии, Центра культурных взаимосвязей «Кавказский дом» и при поддержке Национальной библиотеки парламента Грузии прошел вечер «Фрунзик Мкртчян. 20 лет спустя». На мероприятии были показаны кадры из фильмов с участием народного артиста СССР, великого армянского актера Мгера Мкртчяна, была организована выставка его графических работ и демонстрация уникальных фотографий.
На мероприятии выступил посол Армении в Грузии Ованес Манукян, отметив, что хотя со дня смерти Мгера Мкртчяна прошло 20 лет, благодаря великому таланту и блестяще сыгранным ролям он навсегда останется в сердцах людей. Министр по вопросам примирения Грузии Паата Закареишвили выразил свою любовь и уважение к Мгеру Мкртчяну и его искусству, а посол Казахстана в Грузии Ермухамет Ертсбаев, в свою очередь, подчеркнул, что когда человек является гениальным артистом, он не имеет национальной принадлежности.
Фрунзик МкртчянНа мероприятии были показаны фильмы Георгия Данелия «Мимино» и «Кин-дза-дза», а Вахтанг Кикабидзе специально записал приветственное слово, в котором тепло вспоминал о совместной работе с Фрунзиком, особенно во время съемок фильма «Мимино».
На вечере присутствовали депутаты парламента Грузии, аккредитованные в стране послы и представители международных организаций, грузинские общественные деятели и деятели культуры, члены армянской общины.
Мгер Мкртчян родился в 1930 году в Ленинакане (ныне Гюмри). Отец был родом из Муша, а мать – из Вана. Учился в художественной и музыкальной школах, одновременно посещал самодеятельный театральный кружок. В 1945-46 годах учился в студии при театре имени Мравяна, после окончания, в 1947 году был взят в основную труппу театра, в котором Мгер сыграл более десятка больших и малых ролей, отличившись непревзойденным мастерством, несмотря на молодость и неопытность. В 1953 году он ушел в театр имени Сундукяна.
Высокий профессионализм, умение точно передать национальные черты и образы и еще многие другие качества, присущие истинным мастерам, дали Мгеру Мкртчяну возможность быть причисленным к ряду самобытных имен. Эти свойства полностью раскрылись в фильмах “Парни из оркестра”, “Треугольник”, “Мы и наши горы”, “Айрик”, “Наапет”, “Пощечина”, “Хатабала” и других.
Несмотря на успех, его личная жизнь была довольно печальной, и эта печаль целиком отражалась в его глазах, это был несчастный человек.
На телестудии “Арменфильм” он сыграл множество драматических ролей, однако другие советские киностудии его приглашали в основном на комедийные роли. Так он снялся в фильмах “Кавказская пленница”, “Айболит-66”, “Мимино”, “Приключения Али-бабы и сорока разбойников”, “Суета сует”, за что был удостоен многочисленных государственных наград.
Он был единственным актером фильма “Мимино”, который удостоился государственной премии СССР.
Мгер Мкртчян скончался 29 декабря 1993 года от обширного инфаркта в своей квартир

http://panarmenian.net/m/rus/news/176779 
12 марта 2014 - 20:03 AMT

 


Фрунзик Мрктчян, Марко Поло и президент Грузии: вечер тбилисских армян

Более 50 фотографий из жизни и деятельности тбилисских армян были представлены в Ереване на фотовыставке тбилисского армянина, фотографа Юрия Акуляна под названием "Фотолетопись современных тбилисских армян".

Юрий Акулян - Sputnik ГрузияНа сегодняшний день в Тбилиси действует большая община армян, осуществляющая деятельность по развитию и сохранению армянского самосознания и наследия в Грузии.
Как-то Фрунзика Мкртчяна спросили во время интервью о связи между двумя народами, на что тот ответил: "Когда речь идет об армяно-грузинских отношениях, то слово дружба для меня неприемлемо. Я больше представляю под этим понятием слово "братья". Мы братья, мы чокнутые братья".

https://sputnik-georgia.ru/20160312/230567740.html
12.03.2016 

Печать

Качество сайта согласно www.cys.ru

качество сайта frunzik.com

Мы на Контакте

Мы на ФЕЙСБУКЕ