Մարտիրոս Բադալյան
Ծնվել է 1952թ. հուլիսի 26-ին, ՀՀ Բանանց գյուղում: 1964թ-ից ապրում և ստեղծագործում է Երևանում: 1968-72թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1975թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1982-88թթ աշխատել է ուսումնական թատրոնում՝ որպես նկարիչ բեմադրող: 1988թ-ից եղել է Երևանի խամաճիկների պետական թատրոնի գլխավոր նկարիչը: Նույն թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1996թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ: Մի շարք թատրոններում ձևավորել է 40-ից ավելի ներկայացումներ: Որպես բեմադրող նկարիչ մասնակցել է 12 գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմերի աշխատանքներին, որոնցից 4-ը ֆրանսիական ֆիլմերում: Հեղինակել է նաև բազմաթիվ կոլաժներ:
Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1984թ., 1991թ., 1993թ., 1996թ., 1999թ., 2003թ.), Վիեննայում (1991թ.), Մարսելում (1992թ.), Նիսում (1992թ.), Բոխումում (1996թ.), Թուրում (2007թ., Ֆրանսիա) և այլուր:
Նրա ստեղծագործությունները գտնվում են Չեխիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի, Բելգիայի ԱՄՆ-ի, Ճապոնիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում: 2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:
Գեղանկարիչ, Երևանի խամաճիկների պետական թատրոնի բեմանկարիչ Մարտիրոս Բադալյանը ծնվել է Արցախի Բանանց գյուղում: Շատերի նման հասուն տարիքում է առնչվել հոգևոր մշակույթի հետ, սիրել ու ներշնչվել: Կյանքի դասեր քաղել է տատի պատմած հեքիաթներից, մեկուսի աղոթքներից ու ծնողների պարկեշտ կենսաձևից: Այսօր փորձում է իր իմացածը փոխանցել զավակներին, ուսանողներին, թատրոն հաճախող երեխաներին: