Цайг ТВ (г.Гюмри)

Цайг ТВԳյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում ցուցադրվել է Մհեր Մկրտչյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ "Էն ուրիշ Ֆրունզիկը" վերնագրով: Ֆիլմի համահեղինակներն են Հովհաննես Պապիկյանը և Շուշանիկ Սահակյանը: 53 րոպե տևողությամբ ֆիլմում օգտագործվել են Մհեր Մկրչյանի ձայնագրությունները, հատվածներ նրա խաղացած ներկայացումներից ու ֆիլմերից: Ի տարբերություն նրա մասին պատմող այլ ֆիլմերի, այս մեկում հենց ինքն է պատմում ու ներկայացնում իրեն: "Ֆիլմը ստեղծման օրվանից ենթարկվել է մի շարք փոփոխությունների: Ֆրունզի մարմնավորած ամեն կերպար ամեն ներկայացման տարբեր էր: Նա սկզբից խաղում էր, հետո կատարելագործվում ու ապրում իր հերոսներով: Այդպես եղավ նաև իր մասին պատմող ֆիլմում: Սկզբից մենք պատրաստեցինք, հետո փոխեցինք, ներկայացվող տարբերակը 12-րդ է",-պատմել է ֆիլմի համահեղինակ Շուշանիկ Սահակյանը: Ֆիլմի ցուցադրությունը նվիրվել է Մհեր Մկրտչյանի ծննդյան 83 ամյակին: Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, փոխմարզպետ Սերյան Պետրոսյանը, արվեստագետներն ու արվեստասերները: Դիտեք տեսանյութը:

http://tsayg.am/mainpage/4738-p-sp-s.html   10.07.2013


Հուլիսի 4-ը տխուր աչքերով կատակերգուի ծննդյան օրն է

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և ծիծաղ, և հումոր: Դերասանական արվեստի ամենամեծ գործիքն աչքերն են, աչքերը»,- այսպես էր մտածում մեր Ֆրունզը:
Հուլիսի 4-ը տխուր աչքերով կատակերգուի` Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Հայ մեծ դերասանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին: Հայրը ծագումով մշեցի էր, մայրը՝ վանեցի։ Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու հմտությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունը, հանդիսատեսին անկեղծ էմոցիա փոխանցելու կարողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու հայ թատրոնի և կինոյի պատմության ինքնատիպ անունների շարքում։ Հանճարեղ դերասանի արձանի մոտ ծաղիկներ են դրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Մհեր Մկրտչյանի թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանն ու հանրապետության տարբեր քաղաքներից ժամանած հյուրեր:

«ՑԱՅԳ» ՀԸ
http://www.a1plus.am/1554461.html
15:50 | Հուլիս 4,2017


«Բարեկամության տարեգրություն» Մհեր Մկրտչյան (Ֆրունզիկ)
Պատմություն, մշակույթ և համընդհանուր արժեքներ: Հայ և ռուս ժողովրդի անցած պատմական ուղին և ձեռք բերած մշակութային արժեքները: Պատմական իրադարձություններ, դեպքեր և դրանց լուռ վկաները՝ հուշարձաններ և կոթողներ: Բարեկամ ժողովրդի պատմության տարեգրությունը: 



Печать