Աղասի Այվազյան (1925-2007)

Աղասի ԱյվազյանՀայտնի Արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանը Հայֆիլմում ստեղծագործական փուլը սկսել է «Եռանկյունի» ֆիլմով որպես սցենարիստ 1967թ.-ից: 
Ավելի քան 12 ֆիլմի սցենարի հեղինակ, որոնցից կինոսեր հանրությանը հայտնի են «Խաթաբալա», «Հայրիկ», «Ձայն բարբառոյ» և այլ ֆիլմեր: Ռեժիսորական աշխատանքներից են «Վառած լապտեր» և «Գաղտնի խորհրդականը» ֆիլմերը: Ժողովրդի լեզվով ասված «Եռանկյունու սցենարիստը», Աղասի Այվազյանը մահացավ 2007թ.-ի Նոյեմբերի 21-ին Երևանում: 
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Այվազյանի կինը մանկավարժ Գրետա Վերդիյանը դիմել էր Երևանի քաղաքապետարան, մեծ գրող Այվազյանի համար թանգարանի տեղ հատկացնելու խնդրանքով. կնոջը պատասխանել էին «ՏԵՂ ՉԿԱ».  

«Հայֆիլմի Վերածնունդ» 

Печать

Աղասի Այվազյանի կենսագրությունը

Աղասի ԱյվազյանՄհեր Մկրտչյան երևույթը ինձ համար պատուհան է դեպի ժողովրդի արմատը, միջոց` հասկանալու նրա շաղախի կազմությունը... 
Մհերի կերպարն իր կենսունակությամբ, տաղանդի ուժով ծլարձակել, վեր է մղվել շերտադասվածքի միջից` որպես հայ ժողովրդի նախագոյ դրսևում. ահա, ես եմ` անփոփոխ ու հավերժական հայի տեսակը:

Աղասի Այվազյան
հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ
 
  ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), 
  ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Եռանկյունի» կինոնկարի սցենարի համար), 
  Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի 1983-ի դափնեկիր («Եռանկյունին» գրքի համար), 
  ԽՍՀՄ գրողների միության անդամ 1963 թվականից։