Այսօր սիրված դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Ալիսա Գեւորգյան «Ռադիոլուր»Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Մարդ, որի համար կարևորագույնը տիեզերքում սերն էր։
Օրեր առաջ Երևանում էր Վախթանգ Կիկաբիձեն, ով յուրաքանչյուր առիթով մեծ ջերմությամբ է հիշում ու պատմում իր սիրելի Ֆրունզիկի մասին:

 -Ինչ է տաղանդը,-հարցրին մի անգամ Մհեր Մկրտչյանին,-հիվանդություն, կարճ պատասխանեց նա։
-Իսկ հնարավոր է, որ մարդ լինի տաղանդավոր, բայց նրա տաղանդը մինչև նրա մեռնելն այդպես էլ չարտահայտվի, չդրսևորվի։
Frunzik Mkrtchyan-Չէ, եթե մի տեղից դուրս չտա, երեսին ցանի պես դուրս կտա։ Հետո էդ որ ասում են`«տաղանդը պարգև է, բան…», չէ տաղանդը բեռ է, պարտավորություն, պատասխանատվություն, «աբիզալովկա»։ Պիտի անես։ Հանգիստ չկա։
Արժե արդյոք ասել, թե որքան տաղանդավոր էր նա։ Մհեր Մկրտչյանի տաղանդն ու մարդկային տեսակը գնահատում ենք ոչ մայն մենք՝ նրա հայրենակիցներս: Օրեր առաջ Երևանում էր վրաց հայտնի երգիչ ու դերասան Վախթանգ Կիկաբիձեն, ով ցանկացած առիթով մեծ սիրով հիշում ու պատմում է Մհեր Մկրտչյանի մասին, ում հետ ընկերությունը հայ-վրացական, թերևս, ամենաազնիվ ու անկեղծ բարեկամության խորհրդանիշն է, ինչպես խորհրդային ժամանակներում, այնպես էլ այսօր՝ նոր սենդի համար: «Ուրախ եմ, որ այդքան սիրում եք Ֆրունզիկին, նրան ամենուր են սիրում: Նա ծնվել էր հենց սիրված լինելու համար»,-ասում է Վախթանգ Կիկաբիձեն: Առաջին հանդիպման ժամանակ նրան ցնցել են Մհեր Մկրտչյանի աչքերը: «Այսքան ուրախ, այսպիսի պայծառ դեմքով մարդ ու այդքան տխուր աչքեր: Մի տեսակ անհասկանալի էր»:
«Ես չգիտեի նրա կյանքը: Հետո միայն իմացա, որ նա անձնական մեծ ողբերգություն է ապրում: Ֆրունզիկը չափազանց տաղանդավոր էր, բացառիկ հումորի տեր: Ես ընդամոնը երկու մարդու եմ ճանաչել, որոնք ծիծաղեցնում էին, բայց իրենք չէին ծիծաղում, մեկը Յուրի Նիկուլինն է, մյուսը՝ Ֆրունզիկ Մկրտչյանը: Այն տարիներին հայ-վրացակ անեկդոտները տարածված էին:
Սիրում էինք միմյանց հոգու հետ խաղալ, ասել սա հայկական է, սա վրացական է: Թբիլիսիում նրան տարել էի, որպեսզի տեսնի 4-րդ դարի մի հրաշալի եկեղեցի: Նա երկար նայեց ու ասաց.«Հավատս չի գալիս, որ սա էլ են հայերը կառուցել: Ես լռեցի: Երեք ամիս անց «Միմինո» ֆիլմի նկարահանումների ժամանակ միասին էինք «Ռոսիա» հյուրանոցում: Առավոտյան ժամը 4.30 զանգահարում եմ նրան ու ասում.«Ֆրունզիկ չէի կարող քեզ չզանգել: Հենց նոր Ամերիկայի ձայնը լսեցի, ասում են՝ Դիլիջանում գիտնականները հայտնաբերել են մի քար, որը փաստում է, որ հայկական կոմսոմոլը 500 տարեկան է: Ես ծիծաղում եմ, իսկ նա լուռ է, ասում եմ՝ ինչու չես ծիծաղում, պատասխանում է՝ չէր լինի, որ էդ քարը 11-ի կողմերը հայտնաբերեին»:
Այսօր Մհեր Մկրտչյանը կարող էր դառնալ 84 տարեկան, սակայն 21 տարի է նա այլևս մեզ հետ չէ։ «Նա ընդամենը 63 տարեկան էր, ու այդ կարճ կյանքի համար մենք բոլորս էլ մեղավոր ենք, որ չկարողացանք նրան պահել»,- մի առիթով ասաց դերասան Անդրանիկ Հարությունյանը:

alisa gevorgyanԱլիսա Գեւորգյան
04 Հուլիսի 2014
https://hy.armradio.am/2017/07/04/%d5%a1%d5%b5%d5%bd%d6%85%d6%80-%d5%bd%d5%ab%d6%80%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a4%d5%a5%d6%80%d5%a1%d5%bd%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%b0%d5%a5%d6%80-%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ae-3/

Печать

Ալիսա Գեւորգյան «Ռադիոլուր» 04 Հուլիսի 2014