Тамазян Гамлет Сергеевич (1947 - 2011)
В 1992 г. распространился слух о том, что Мгер тяжело заболел. Разрыв язвы желудка произошел во время репетиции. Артиста прооперировал известный хирург Института хирургии Микаэляна Гамлет Тамазян.
Когда больной полностью выздоровел, он поставил в основанном им "Артистический" театре драму Марселя Паньоля “Жена пекаря” - гениальный актер был не только режиссером, но и сыграл главную роль - пекаря Эмебле.
На премьеру этого памятного многим спектакля Мгер Мкртчян пригласил весь коллектив врачей во главе с Гамлетом Тамазяном.
После окончания¤ спектакля знаменитый актер объявил, что тот, кто его прооперировал и спас ему жизнь, находится¤ здесь, в зале театра.
Артист пригласил Гамлета Тамазяна подняться на сцену.
Одареннейший актер встал на колени перед своим спасителем и поцеловал руку хирурга, и тот в свою очередь преклонил колени перед великим армянским артистом.
И они оба, на коленях друг перед другом, обнялись и, как дети, тихо плакали, а весь зал стоя, долго и бурно им рукоплескал...
Спектакль «Жена пекаря» рассказывал о возникшей связи хорошенькой жены пожилого пекаря с молодым пастухом. Общество осуждает этот проступок жены, обвиняет и пекаря Эмебле. Наивный и добропорядочный булочник и сам чувствует себя в этой ситуации чем-то виноватым.
Тем не менее, пекаря тревожит не столько проступок жены, сколько само общество — хранитель морали. Неверная жена совершает попытку покаяния. Пекарь-Мкртчян — добрый и прощающий, скромный и человеколюбивый, и, естественно, что он прощает свою жену.
Виновная жена возвращается, пекарь Эмебле всю свою желчь изливает на ни в чем не повинное животное — кота в доме, потом хватает ведро воды и выплескивает себе на голову, создавая трагикомическую ситуацию.
В своей постановке гениальный актер, изображая драму пекаря, создал неповторимый чудо — спектакль. Эта постановка полна интересных и остроумных решений, краски её новы и свежи, и она занимает свое достойное место в истории армянского театра. А здесь, в одной из самых значительных ролей Мгера Мкртчяна, выявился драматический в сочетании с трагическим талант великого армянского актера.
Мгер Мкртчян показал в этой роли пекаря свой драгоценный талант трагика, но, как говорится, талант не имеет границ, ему сыграть ещё - новые, более масштабные трагические роли, но увы! ..
Чарли Чаплин, всемирно известный актер, как-то сказал, что если комическое и драматическое соединяются в одном актере, то этот артист оказывается владеющим великим даром.
Существует такое мнение профессионалов, что роль пекаря — это шедевр великого актера, и хотя нам и трудно настаивать, но мы склонны все-таки думать, что главная роль актера — это Казар со всеми его разнородными проявлениями.
Великий армянский актер Mrep Мкртчян лелеял самые яркие и красочные мечты, связанные с театром «Артистический», но...
Сегодня «Артистическим» руководит Альберт Мкртчян - достойный брат Мгера Мкртчяна, выдающийся кинорежиссер, народный артист Республики Армения, лауреат государственных премий Армении.
Из книги Айказа Ераносяна "Мгер Мкртчян"
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ խորհրդի նախագահ
Ա՜խ, Համլետ Սերգեյի,
Իմ կյանքի իրիկնամուտին
Նվիրեցիր լուսաբաց։
Երկար կյանք քեզ, եղբայրս։
Քո Ֆրունզիկ Թամազյան
1991 թվականին կյանքի ցուցումով վիրահատել եմ Ֆրունզիկ Մկրտչյանին։ Կատարել եմ ստամոքսի մասնահատում։ Խոցային հիվանդ էր և աղեստամոքսային տրակտի արյունահոսություն ուներ։ Վիրահատական շրջանը անցել է հարթ։ Այդ օրվանից մինչև մահը ինձ հետ շատ էր կապված։ Համարյա ամեն օր գալիս-գնում էր։ Իրեն շատ սիրում էի, քանի որ արդեն այդքան փառքի հասած անձնավորություն՝ դեռ մեծ երեխա էր։ Երբ իրեն այդ խառը տարիներին տվեցին՛ մի փոքր տարածք, որ իր թատրոնը ստեղծի, նա շփոթվել էր։ Անգամ չգիտեր հիմնարկ ղեկավարելն ինչ է։ Անընդհատ իմ կոդքին է եղել, ես եմ նրան հուշել։ Աշխատավարձ ո՞նց են տալիս, աշխատավարձից ինչ հարկեր են տալիս պետությանը։ Մի խոսքով՝ վիրահատությունից հետո շատ մտերմացանք։ Մեր կոլեկտիվի բոլոր անդամները նրա բարեկամները դարձան։ Հիշում եմ, նախքան վիրահատությունը բոլոր վիրաբուժական միջոցառումները պետք է պատրաստեինք կորցրած արյունը վերականգնելու։ Ինքը անգի-տակից վիճակում էր։ Ուղիղ փոխներարկում էր անհրաժեշտ։ Ալբերտն ասաց. «Ես արյուն կտամ»։ Փոխներարկեցինք։ Հետո անցավ ահագին ժամանակ, արդեն լավ էր։ Երբ հայտնեցինք, որ Ալբերտը իրեն արյուն է տվել, ասաց. «Ես էլ մտածում եմ՝ իմ բնավորաթյունն ինչո՞ւ է փոխվել։ Ալբերտի մեջ ինչքան վատ բան կար, անցել է իմ մեջ»։
Երկրորդ անգամ էլ վիրահատվեց այստեղ։ Ուներ անոթների լայնացում։ Իմ ծննդյան օրն էլ կոլեկտիվի հետ միասին ինձ անակնկալ մատուցեց։ Իմ 45-ամյակն էր։ Առավոտյան գալիս եմ խորհրդակցության, ամբողջ դահլիճը լիքն է։ Երկու վայրկյան հետո Ֆրունզին պառկած բերում են, ու ինքը պառկած պատմում է այն կլինիկական մահը, որը տարել է առաջին վիրահատության ժամանակ։ Եվ այդ ամբողջը՝ բեմականացված։ Այդ ընթացքում 45 աղջիկներ էին գալիս 45 մեխակներով։ Մի 10-15 րոպեանոց բեմադրություն էր դա։ Ու հետո ելույթներ, շնորհավորանքներ։ Իսկ երկրորդ վիրահատությունը աոանց նարկոզի արեցինք։ Անընդհատ խոսեցնում էի, ինքը պատմում էր, իր գրած «Երկրաշարժ» պոեմը Էյֆորիայի մեջ արտասանում էր։
Իր թատրոնում նա բեմադրեց «Հացթուխի կինը», և պրեմիերան մեր կոլեկտիվի համար ներկայացրեց։ Նոր էր դուրս գրվել հիվանդանոցից և իր խաղով ուզում էր ամբողջ կոլեկտիվին իր մարդկային շնորհակալությունը հայտնել։ Այնպես էր խաղում, այնպես էր տրվել դերին, որ ինձ թվաց, թե այս մարդը բեմի վրա կմեռնի։ Հետո ինձ կանչեց բեմ, խոնարհվեց, ձեռքս համբուրեց, ես էլ խոնարհվեցի, ու այդպես լաց եղանք բեմում։ Կոլեկտիվի անդամները հոտնկայս ծափահարում էին...
Դրանից հետո փոքր ընդունելություն կազմակերպեց և ինձ նվիրեց իր տղայի նկարած նկարը։ Նկարի հետևի մասում գրել էր. «Համլետ Թամազյանին՝ Ֆրունզե Թամազյանից»։ Ասում էր. «Դու իմ փրկիչն ես, իմ ա՛զգանունը փոխելու եմ՝ դնեմ Թամազյան»։ Շատ մարդիկ են եկել, մեծ գումարներ են առաջարկել, նույնիսկ մինչև 50000 դոլար, որ նկարը տամ։ Բայց դա ինձ համար այնքա՜ն թանկ նվեր էր։ Մհերն ինձ համար լավ ընկեր էր, լավ հայ, լավ դերասան։
«Հիշում եմ մի անգամ Զուլումի մոտ էինք, նա Օմար Խայամ էր կարդում, հայրիկը, որ արդեն լուրջ հիվանդ էր, հանկարծ առաջարկեց գուշակություն անել. ասաց` գիրքը բացենք, տեսնենք, թե ինչ է ընկնում յուրաքանչյուրիս։ Եվ իրեն մի շատ տխուր քառատող ընկավ, ծանր կորստի մասին… կարդաց, մի պահ ծիծաղեց, ապա հուզվեց ու բարձրաձայն լացեց… Այդպես, իրար սիրող ու ջերմորեն գնահատող, բայց և սպասվող դաժան իրողությունը գիտակցող երեք հարազատ ու հասուն մարդիկ` մանկան նման սկսեցինք լացել,-պատմում է Լուսինեն, հավելելով,- նույն կերպ ժամանակին շատ մտերիմ էր Ֆրունզիկ Մկրտչյանի հետ, նրա կյանքն էր մի քանի անգամ վիրահատությամբ փրկել։ Ու կապվել էին միմյանց, հաճախ էին հանդիպում, կիսվում. Ֆրունզիկը վհատված էր իր որդու առողջական վիճակով, իր առողջությունն էլ այն չէր,-շարունակում է Լուսինեն, ցույց տալով լուսանկարը, որտեղ «Հացթուխի կինը» ներկայացման պրեմիերայից հետո հոր հետ լացակումած գրկախառնվել էր Ֆրունզիկ Մկրտչյանը, -այդպես անկեղծ մաքուր ընկերություն էր սիրում, ազնիվ ու մաքուր զգացողություններից փոքրի նման կարող էր հուզվել, արտասվել»։
Ռուզան ՊԵՊԱՆՅԱՆ
http://www.df.am/news/768/tamazyan_65.html
Բժշկի դստեր հուշերը՝ Մհեր Մկրտչյանի մասին
Վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն, ԱԺ պատգամավոր ու պարզապես՝ հրաշալի բժիշկ Համլետ Թամազյան։ Բժշկի ու հիվանդի, տվյալ դեպքում ՝ սիրելի դերասան Մհեր Մկրտչյանի ճանապարհները մի օր խաչվեցին՝ վերածվելով ամուր ընկերության։ Երկուսն էլ այսօր, ցավոք, չկան, բայց կան նրանց բարեկամության, ընկերության մասին հուշերը, որոնք մեզ սիրով փոխանցել է Համլետ Թամազյանի դուստրը՝ ակնաբույժ, Ավագյան-Մալայան կենտրոնների աչքի էքսիմեր-լազերային բաժնի վարիչ Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանը։