Սուրիկ Ասմարյան
Մհեր Մկրտչյանի «Ղազարը գնում է պատերազմ» Արմավիրի բեմում:
Այն որ կինոներից մեր սիրելի Ֆրունզ - Մհերը Արմավիր գյուղ հյուրախաղի էր գալու, դեռ մեկ ամիս առաջ էր իրարանցում առաջացրել Արմավիրում և շրջակա գյուղերում...
Վերանորոգվեցին «դերասանի սենյակները», քանի որ Ակումբը չուներ դուզն ինչ կոյուղի, դրսում տուլետ դրվեց, փոխեցին բեմի վարագույրները՝ կարմիր մաշված մահուդը՝ փոխարինեց մուգ կանաչ մահուդի, ջարդ ու փշուր արված աթոռների տեղը դրեցին սովորական աթոռներ...
Մի խոսքով, տոմսերը վաճառվում էին միայն «ձեռքի վրա», և ես ընտանիքիս անդամներին, որոնք «ծարավ էին ԴՄԲՈՒԶ «Մհերին մոտիկից տեսնել, տոմսակի փոխարեն, մի կերպ, հրավիրատոմսեր առա՝ կանխիկ ռուբլով...
1972 թ Նոյեմբեր ամիսն էր: Արմավիրը և Արմավիրում հավաքված գյուղացիները Մհերին Արմավիր բերող Սունդուկյանցիների Գազելին՝ դիմավորեցին մայրուղու վրա՝ ծաղկեփնջերով, ուռաներով, կախան խաղողի ցողերով, գինու տակառիկներով, կեցցեներով, ինչից զարմացած, Մհերը իր գյումրեցու մռայությամբ արտաբերեց.
-Ձո, էս ի՞նչ կենիք՝ ԴԵՐԱՍԱՆ տեսած չկա՞ք...
Ժողովուրդի ինչպե՝՜ս էր սիրում Մհերին..........Գյուղական ակումբը, ինչպիսին Արմավիրի մշակույթի տունն է, 790 տեղիցից՝ «տեղ ու ծակ» չէր մնացել, ասում էին, թե 1500 մարդ էր ներկա բեմադրությանը, և երկար ժամանակ, դահլիճում տիրող գյուղական անսովոր ժխորից, ծխախոտի ծխից, երեխաների լաց ու կոծից, «սկսե՛ք, սկսե՛ք» բացականչություններից, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԱՐԱԳՈՒՅՆԵՐԸ չէին բացվում...
Եվ ահա ինչ-որ տեղից լսվեց Մոսին հրացանի կրակոցներ, և կանաչ մահուդի վարագույրի առաջ հայտնվեց բոլորիս ծանոթ «ԴՄԲՈՒԶԸ», հնամաշ զինվորի հագուստով, և այնպես պոռաց «ՍՍԿՎԵ՛Ք՝ ԺՈՂՈՎՈՒՐԴ, բան ունեմ ասելու», որ դահլիճը քար կտրեց, և քար կտրած էլ մեկ ու կես ժամ հետևում եմ Մեծ դերասանի հանճարեղ խաղին ու նրա կերտած Ղարզարի պատմությանը...
Երբ ավարտվել էր բեմադրությունը, դահլիճը տեսավ երբեմն ապրած ծափողջյունների տարափը, ինչին նույնիսկ Մհեր Մկրտչյանը չէր տեսել.
-Լա՛վ, հասկացանք...,- ձեռքը վեր բարձրացնելով ասաց Մհերը:- Դուք պահանջում եք, որ մի անգամ էլ Արմավիր՝ խաղերի գամ՝ խոստանում եմ, տեսնենք, թե երբ հարմար կլինի, միայն թե մի կարգին ուբոռնիա ունեցեք՝ ձեր համար...
Հրաժարվեց նույնիս գյուղական հետբեմադրական հյուրասիրությունից, թե ստամոքսի խանգարում ուներ: Բայց դա եկավ Մհեր Մկրտչյանի միակ ու եզակի այցը Արմավիր, և նրան մենք ականտես եղանք տարբեր կինոնկարներում՝ մեր հեռուստաեթերներում՝ չնեղանալով հանճարեղ գյումրեցուց, որ չկատարեց իր խոստումը....
Ժողովուրդի ինչպե՝՜ս էր սիրում Մհերին........Գյուղական ակումբը, ինչպիսին Արմավիրի մշակույթի տունն է, 790 տեղիցից՝ «տեղ ու ծակ» չէր մնացել, ասում էին, թե 1500 մարդ էր ներկա բեմադրությանը, և երկար ժամանակ, դահլիճում տիրող գյուղական անսովոր ժխորից, ծխախոտի ծխից, երեխաների լաց ու կոծից, «սկսե՛ք, սկսե՛ք» բացականչություններից,բացականչություններից, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԱՐԱԳՈՒՅՆԵՐԸ չէին բացվում...
Եվ ահա ինչ-որ տեղից լսվեց Մոսին հրացանի կրակոցներ, և կանաչ մահուդի վարագույրի առաջ հայտնվեց բոլորիս ծանոթ «ԴՄԲՈՒԶԸ», հնամաշ զինվորի հագուստով, և այնպես պոռաց «ՍՍԿՎԵ՛Ք՝ ԺՈՂՈՎՈՒՐԴ, բան ունեմ ասելու», որ դահլիճը քար կտրեց, և քար կտրած էլ մեկ ու կես ժամ հետևում եմ Մեծ դերասանի հանճարեղ խաղին ու նրա կերտած Ղարզարի պատմությանը...
Երբ ավարտվել էր բեմադրությունը, դահլիճը տեսավ երբեմն ապրած ծափողջյունների տարափը, ինչին նույնիսկ Մհեր Մկրտչյանը չէր տեսել.
-Լա՛վ, հասկացանք...,- ձեռքը վեր բարձրացնելով ասաց Մհերը:
- Դուք պահանջում եք, որ մի անգամ էլ Արմավիր՝ խաղերի գամ՝ խոստանում եմ, տեսնենք, թե երբ հարմար կլինի, միայն թե մի կարգին ուբոռնիա ունեցեք՝ ձեր համար...
Հրաժարվեց նույնիս գյուղական հետբեմադրական հյուրասիրությունից, թե ստամոքսի խանգարում ուներ: Բայց դա եկավ Մհեր Մկրտչյանի միակ ու եզակի այցը Արմավիր, և նրան մենք ականտես եղանք տարբեր կինոնկարներում՝ մեր հեռուստաեթերներում՝ չնեղանալով հանճարեղ գյումրեցուց, որ չկատարեց իր խոստումը....
Սուրիկ Ասմարյան
Հ.Գ.
Շրջանային «Կոմունիզմի համար» թերթի համար նման մի ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՐԵՑԻ (աշխատում էի թերթի գրական աշխատող), բայց թերթը այդ նյութը չհրատարկեց, թե «...նման գովասանք, երբ Սունդուկյանում կան ավելի մեծատաղանդ դերասաներ՝ անթույլատրելի է», բա՜...