Մհեր Մկրտչյան փառատոն Գյումրիում
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ Visit Gyumri տուրիստական նախաձեռնության շրջանակներում Դիջիթըլ Փոմըգրանեթ (Թվային Նուռ) ընկերությունը և Ծիրանափող հասարակական կազմակերպությունը Գյումրիում կազմակերպում են Մհեր Մկրտչյանին նվիրված փառատոն:
Մեկօրյա փառատոնը հրաշալի հնարավորություն է Մհեր Մկրտչյանի երկրպագուների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ևս մեկ անգամ բացահայտել դերասան-հանճարին և նրա հայրենի քաղաքը:
Փառատոնի ընթացքում Երևանից և այլ մարզերից ժամանած հյուրերը կայցելեն Մհեր Մկրտչյանի թանգարան, կմասնակցեն տարբեր միջոցառումների, կքայլեն Գյումրու փողոցներով և պարզապես կանցկացնեն հիանալի ժամանակ:
Գրանցվելու համար այցելել http://frunzikmuseum.com/hy/festival/
Սեպտեմբերյան 1 օրը Ֆրունզի հետ