Ռաֆայել Աթոյան (1931-2014)

У входа художественно-театрального института (1956) слева направо : Рафаэль Атоян (артист,художник), Мгер Мкртчян (артист), Зулум Григорян (художник), Каруш Овсепян (?), Шаум Казарян (артист) и Альберт Мкртчян (режиссер)ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻՆ

60-ականների սկզբին Մհեր Մկրտչյանի հետ եղանք Սարյանի արվեստանոցում։ Սհերն արդեն ճանաչված դերասան էր, այնպես որ, ես ինձ իրավունք վերապահեցի՝ նրա հետ այցելելու Սարյանին։ Վարպետը մեծ սիրով ցույց էր տալիս իր նկարները, որոնց թվում՝ վաղ շրջանի մի ինքնադիմանկար, որը ես համարում եմ լավագույնը նրա ինքնադիմանկարների մեջ՝ դեմքի վրա գույնզգույն գծեր։
- Վարպե՛տ, ինչի՞ համար են այս գծերը, - հարցրեց Մհերը։
- Այն ժամանակվա ոճն էր այդպիսին, - պատասխանեց Վարպետը, - այդ շրջանից ես հիմա նկարներ չունեմ։ Հետո ինձ թվում է, որ այդ գծերից ավելի է երեում իմ հայությունը։Ու հանկարծ փոխեց թեման։ - Իսկ դու ո՞րտեղացի ես...
Фрунзик Мкртчян с семьей Рафаела Атояна- Ի՞նչ ասեմ,- անկեղծորեն մտահոգվեց Մհերը,- հայրս մշեցի է, մայրս՝ վանեցի, իսկ ես ծնվել եմ Լենինականում, ապրում եմ Երևանում։
- Այդպիսի խառը ծագում ունեցող մարդիկ իրենց կարող են համարել իսկական երևանցի, - հանգստացրեց Վարպետը։ - Այնպես որ, ով քեզ կհարցնի՝ ասա Երևանցի...
Երբ մենք դուրս եկանք Վարպետի արվեստանոցից, Մհերը կանգնեց, նայեց փողոցային աղոտ լույսին և իրեն բնորոշ առոգանությամբ հարցրեց.
- Ռաֆո, չեղնի թե երևանցի եմ...հըբը Լենինականում ի՞նչ կըսեն...

ՌԱՖԱԵԼ ԱԹՈՅԱՆ
ՀՀ ժողովրդական նկարիչ

Печать

52 րոպե Ռաֆայել Աթոյանի հետ (Երևան,2011թ․)