Ֆրունզիկ Մկրտչյանը երկու անձնագի՞ր է ունեցել

Паспорт Фрунзика МкртчянаՃիշտ է, Ֆրունզիկ Մկրտչյանը երկու անձնագիր է ունեցել. մեկը' Ֆրունզիկ անունով, մյուսը' Մհեր: Ընդ որում' երկրորդ անձնագիրը նրա համար պատրաստել էին ընկերները: Նա շատ էր հպարտանում այդ անձնագրով: Բայց հետագայում երկուսն էլ կորցնում է և նոր անձնագիր չի ստանում, որովհետև դրա կարիքը չկար. նրան ճանաչում էին բոլորը, և նա կարող էր առանց որևէ փաստաթղթի մտնել ցանկացած հաստատություն:
Երբ «Միմինոյի» ռեժիսոր Գեորգի Դանելիային և դերասաններին Կրեմլում մրցանակներ պետք է շնորհեին, անվտանգության աշխատակիցները դերասաններին առանց անցաթղթի ներս չէին թողնում: Եվ մինչ Դանելիան ու Կիկաբիձեն գրպաններում իրենց անցաթղթերն էին փնտրում, Ֆրունզիկը խիստ տոնով դիմում է աշխատակիցներին' ասելով. «Մի՞թե արտասահմանցի լրտեսները Կրեմլ մտնելու անցաթուղթ չունեն»: Ուզում էր ասել, որ նույնիսկ անցաթղթով ով ասես կարող է մտնել Կրեմլի պալատ: Դրանից հետո բոլորին ներս թողեցին առանց փաստաթղթերը ստուգելու:
Նրան մեծարում էին, ու այնքան մեծ էր հարգանքը նրա նկատմամբ, որ Ֆրունզի ասածը նրանց համար օրենք էր: Մի անգամ, Գյումրիում էր դեռ, ներկայացման ժամանակ նոր հանած ատամի տեղը սկսում է արյունահոսել: Ներկայացման կեսից վարագույրը փակում են և Ֆրունզին տանում մոտակա ատամնաբուժարան: Բժիշկը վերքը կարում է և ասում, որ նա այդ օրը չի կարող խաղալ: Ստիպված էին ներկայացումը հետաձգել: Բայց վաճառված տոմսերն արդեն պատռված էին, երկրորդ անգամ դրանցով ներկայանալու հնարավորություն չկար: Ֆրունզը բեմից հայտարարում է, որ ներկայացումը դիտելու համար գան հաջորդ օրը ու խնդրում է, որ ուրիշ ոչ մեկը չգա ու ամեն մարդ իր տեղը նստի: Եվ պատկերացնո՞ւմ եք, ներկայացման օրը եկել էին միայն նրանք, ովքեր տոմս ունեին: Կանգնած ոչ ոք չկար, բոլորը նստած էին իրենց տեղերում: Ֆրունզը հիացած էր իր հանդիսատեսի կարգապահությամբ: Էլ չէր ասում, որ դա իր շնորհքն էր, իր մոգական ուժը:
«Էս ժիգուլիները ինչո՞վ են մտածում' չգիտեմ»
Մհեր Մկրտչյանը իմպրովիզի մեծ վարպետ էր: Ֆիլմերում նրա բազմաթիվ արտահայտությունները, որ այսօր թևավոր են դարձել, մեծ մասամբ հանպատրաստից են ստեղծվել: «Տղամարդիկ լաց չեն լինում, տղամարդիկ տխրում են», «Էս ժիգուլիները ինչո՞վ են մտածում' չգիտեմ», «Վալիկ ջան, ես քեզ մի խելոք բան կասեմ, մենակ թե' չնեղանաս», «Ուստա՜, Համոն փողը չի տվել». այս արտահայտությունների հեղինակը հենց ինքն է:
Իսկապես, նա իր դերերի հետ կարողանում էր խաղալ, ինչպես կատուն' մկան հետ: Բացի չնախատեսված արտահայտություններից, նրա դերասանական վարպետությունը թույլ էր տալիս հենց տեղում, սցենարից դուրս, տեսարաններ հորինել: Այդպիսի մի տեսարան էր «Եռանկյունի» ֆիլմում այն կադրը, երբ նա շիկացած երկաթը մտցնում է ջրի մեջ, տաքացնում ջուրը և շաքարով խմում:

http://life.mediamall.am/?id=24854


Паспорт Фрунзика Мкртчяна

https://ru.armeniasputnik.am/culture/20170821/8340660/skolko-nuzhno-pokolenij-chtoby-ocenit-nakonec-frunzika.html




Free Joomla Lightbox Gallery

Печать