Սևակ Հակոբյան - "Անկրկնելի Մհեր Մկրտչյանը"

Մհեր ՄկրտչյանПортрет Фрунзика Мкртчяна1930 թվականի հուլիսի 4-ին  Գյումրիում ծնվեց մի մանուկ, որին Ֆրունզ անվանեցին, հետագայում նա դառնալու էր հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի մեծ կատակերգու:
Ժողովրդի սիրելի Մհեր Մկրտչյանը, նույն ինքը Ֆրունզիկը կարճ կյանք ունեցավ՝ ընդամենը 63 տարի՝ լի դժվարություններով ու դառնություններով։
Մահից հետո էլ Մհեր Մկրչյանն ապրում է, նրա կյանքը շարունակվում է, քանի դեռ կան նրա թողած ջերմ ու հարազատ կինոդերերն ու պատմությունները նրա մասին:

Հաղորդումը կարող եք լսել այստեղ 

http://lyunse.com/


Фрунзик Мкртчян«Այս լուսանկարները ներառում են Մհեր Մկրտչյանի կյանքի վերջին 12 տարին, 1982-ի սկզբից մինչև 1993-ի վերջին օրը՝ մի աստեղային շրջան, որ ապրեցինք, ստեղծագործեցինք և շրջագայեցինք միասին:
Այդ տարիներին Մհերն ինձ համար և բեմում, և կյանքում իմ գիրքն էր, որ մինչև օրս էլ կարդում եմ: Չուզեցի եսասեր լինել այնքան, որ միակ ընթերցողը մնամ:
Սա Մհերի կյանքն է ու նաև իմը, նաև իմ կյանքի աստեղային շրջանը, որ տարածվեց նախորդ և հաջորդ տարիներիս վրա:
Եթե կլինեն մարդիկ, որ կնայեն ու չեն հավատա կամ չեն հավանի, իրենց գործն է: Եվ եթե կուզեն ինձ հանել նրա կենսագրությունից, իրեն իմ կենսագրությունից հանել չեն կարող»:
Այսպես է սկսում դերասանուհի Թամար Հովհաննիսյանը մեծանուն արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանի մասին պատմող «Չտեսնված Մհերը» գիրքը:

Սևակ Հակոբյան
http://lyunse.com/
Հաղորդումը կարող եք լսել այստեղ՝ 


 

Печать