«Իմ Գյումրի» | Մհեր Մկրտչյան

azatutyun logoՆվիրում Մհեր Մկրտչյանին
Արտադրող՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ
Տարեթիվ՝ 03.04.2019
Պրոդյուսեր՝ Հրայր Թամրազյան
Հեղինակ՝ Սաթենիկ Կաղզվանցյան
Մոնտաժի՝ ռեժիսոր Դանիել Պալյան
Օպերատոր՝ Մարտուն Գրիգորյան

Печать

Այսօր հայ ամենասիրված դերասաններից մեկի` Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 82 տարեկան:

Մհեր ՄկրտչյանԳյումրեցի մշակույթի գործիչները ծաղիկների դրեցին քաղաքի Թատերական հրապարակում Մկրտչյանի արձանին, ապա եղան տաղանդաշատ դերասանի տուն-թանգարանում:
Թանգարանի սրահները մարդաշատ էին, կային այցելուներ նաեւ Երեւանից, երկրի մյուս քաղաքներից ու մարզերից:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը նշեց, որ ունեն հազարից ավելի ցուցանմուշ, եւ դրանք շարունակաբար համալրվում են:
Մելքոնյանն առանձնացրեց դերասանի արգենտինաբնակ թոռան նվիրած խամաճիկը. - «Ասաց` եթե այս խամաճիկը խոսել կարողանար, շատ բան կպատմեր իմ պապիկի մասին: Ասաց նաեւ, որ չկար նրա կողքին որեւէ մեկը, որ կարողանար նրա հուշերը, ապրումները, ցավերն ու տառապանքը կիսել»:
Մհեր Մկրտչյանը նկարահանվել է մի քանի տասնյակ կինոնկարներում, որոնցից ամենահայտնիներն են «Միմինո»-ն, «01-99», «Տղամարդիկ», «Հին օրերի երգը», «Կտոր մը երկիրք» եւ շատ ու շատ այլ` մինչեւ օրս սիրված ու դիտվող ֆիլմեր:
Տասնյակ տարիների նա փայլել է Գյումրիի եւ Երեւանի թատերական բեմերում:
Սաթենիկ Կաղզվանցյան

https://audio.rferl.org/AR/manual/2012/07/04/9eb67990-6a98-42b8-bffd-b94f6bcb4b6d.mp3
https://www.azatutyun.am/a/24635341.html