Ալբերտ Գրիգորյան «Անավարտ պատմություն» ( 2000 )
«Անավարտ պատմություն»
հեղինակ՝ Ալբերտ Գրիգորյան
«Դպիր» հրատարակչություն,
Գյումրի, 2000 թ. 40 էջ
ԱԼՐԵՐՏ ԳՐԻԳՈՐ3ԱՆԻ «ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈԻՆ » գրքում պատանեկան օրերի անմոռաց հուշերով հեղինակը պատմում է իր մեծատաղանդ հայրենակցի ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ առաջին բեմելի մասին: Իսկ այն գյուղացի Համբոյի դերն էր «Գիքորը» ներկայացման մեջ: Ձեզ ենք ներկայացնում մի հատված այդ ուշագրավ գրքից:
ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈԻՆ
... Հանկարծ բացվեց դուռը ու ներս մտավ գյուղացի Համբոն (Մհեր Մկրտչյանը) և վրա պրծավ Գիքորին (Ալբերտ Մկրտչյանին):
- Հա՞, բալը թա՞նգ է, ղումար կխաղա՞ս, հա՞, ես քու...
Գիքորը ուզեց ծլկել, բայց Գյուղացի Համբոն այնպես պինդ Էր բռնել նրա թևը, որ չէր կարող ազատվել:
Մեզանից մի քանի նստարան այն կողմ նստած էր մի կին, որ մեծ հետաքրքրությամբ դիտում էր ներկայացումը: Նկատելով այդ պահը՝ մի քիչ հետո սթափվեց ու ճչալով բարձրացավ բեմ:
֊ Իյա՛, էս ի՞նչ կենես, այ տղա, խո դու չես խելռե: «Գիքորի» մեջ ըդպես բան չկա՛, դու ընչի՞ կծեծես իմ տղուս:
Իյա՜, ա՜յ Ֆռունզ, Համբո ես, ինչ ես, ընձի չի հետաքրքրե, խելքդ գլուխդ հավաքե ու իմ տղուս մի ծեծե, մեղք է:
Մհերը նկատելով մորը, որ բարձրացել էր բեմ, մի կերպ ուզում էր հանգստացնել նրան:
- էն կողմ գնա, մա՛, քեզի կըսեմ՝ էն կողմ գնա, էս քու լավ տղեդ գիտե՞ս, որ պատվլները ղումար կխաղա:
- Իյա, ի՞նչ, կըսես, տղա՞, էդիկ ճի՞շտ է: Հլը միադըմ ինձի նայե...
Դահլիճը միացել էր բեմին, ժողովուրդը կանգնել էր ոտքի, աղմկում էր,
Մհերի մայրը՝ Սանամը, շուռ եկավ դեպի դահլիճ ու ժողովրդին դիմեց.
- Հլը մէ հատըմ կռնա՞ք ձեր ձեները կտրե, ինչ իրարանցում է, էս ու՞րա ռեժիսորը, թող ըսե. թատրոնի մեջ ըդպես բան կա՞, որ ինքը դրել է:
- Հըլը մէ հատըմ ըսեք. էս ձեր ներկայացման մեջ ըդպես բան էլ կա՞, որ Համբոն Գիքորին ծեծե:
- Մամա, էս ներկայացման մեջ ամեն բան էլ կա,- պատասխանեց Մհեր Մկրտչյանը, - ես Գիքորին քաղաք եմ բերել դաստիարակելու, կրթելու, մարդ դարձնելու համար, հըմի ինքը ղումար խաղալով դուրս է ընկել:
Այնուհետև նա վրա է պրծնում իր եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի վրա,- բալը թանգ է, հա՞, ղումար խաղալ ես սկսել, հա՞, հըմի քեզի... ու հարվածում է նրան:
Այս պատկերը մեծ ոգևորություն էր առաջ բերել հանդիսատեսի մոտ, ներքևից բղավում են, սուլում...
- Ֆռունզ, տուր, լավ զարկե, ըդիկ չեղավ, մի հատ էլ հասցրու:
Մայրը շուռ է գալիս դեպի հանդիսատեսը, բարձրացնում է ձեռքը, բարձր ձայնով հանդիմանում հանդիսատեսին.
- Հըլը միադմ ձեներդ կտրեք, դուք ձեզի նայեք, եկել եք թատրոն նայելու, նայեք, ընչի՞ կխանգարեք. հետո ըստեղ ընտանեական հարց է, երկու ախպեր իրար կզարկեն: Իյա՜, ըստեղ ռեժիսորը վո՞վ է, ըսպես էլ թատրոն էղնի:
Մհերը նորից բռնում է եղբոր ձեռքը և հարվածում նրա վզակոթին:
- Վա՜յ, վա՜յ, տունս քանդեցին, հըլը ըսոնց նայե, ըդպես էլ բան էղնի, ըստեղ մե գաղտնիքըմ կա, դիտմամբ դերը ըմբես են դրել, որ ախպերը ախպորը ծեծի՝ թշնամացնելու համար: Վա՜յ, Նիկոլ Բաղդասարյան, վա՜յ, քո արևը թաղեմ, որ խեղճ տղոցս ծեծվելու դեր է տվել:
Ալբերտ Մկրտչյանը երկու ձեռքերով պահել էր գլուխը, որպեսզի եղբոր ուժեղ հարվածներր զլխին թույլ դիպչեն:
Նա ամեն հարվածի ժամանակ բղավում էր.
- Աղջիկ պարոն, միրգը բերի:
- Աղջիկ պարոն, խազեինն ասում էր՝ բալը թանգա:
Այս խոսքերի վրա հանդիսատեսր ավելի էր ոգևորվում, բղավում, ծիծաղում:
Ներկայացումն այնպես էր րնթանում, կարծես հենց սցենարը այդպես էր գրված, որ բեմր միանում Էր դահլիճին, տանտիրոջ խայտառակությունր ծածկելու համար վկայում էին, թե, իրավ, բալը շատ թանկ է, էս ժամանակին ո’վ է բալ առնողը: Ծիծաղր այնքան Էր թեժացել, որ մարդիկ նույնիսկ արտասվում էին:
Մի քանի րոպե անց ամեն ինչ հանդարտվեց: Կանցնածներր նստեցին իրենց տեղերը: Դահլիճում նորից տեղավորվեց նաև Մհեր և Ալրերտ Մկրտչյանննրի Սանամ մայրր, որի կերպարր հրաշալիորեն է վերարտադրվել «Մեր մանկության տւսնգոն» ֆիլմում: Որդիներր պաշտամունքի հասնող սիրով էին նվիրված իրենց մորը: Գիքոր-Ալրերտր դեռ աչքի պոչով նայամ էր մորր, խանդաղատալից հայացք նետում նրան: Հայացքի մեջ ցոհունակություն երախտագիտություն կար:
Խաղաղվեց նաև Մհեր-Համբոն, որր շուտով մոռացավ կատարվածն ռւ նորից վարադարձավ Թումանյանի ստեղծած միջավայրը:
«Գիքոր ջան, մտիկ արա, հա՜, ձեռնաքաշություն չանես: Կարելի ա քեզ փորձելու համար փող վեր կըգցեն, մոռանաս ոչ: Թե վերցնես էլ, տար ասա.
- Խանում, էս, ի՞նչ փող ա, էստեղ վեր րնկած էր, աղա, էս բանն էստեղ գտա, թե չէ, դուն հըմի խումար կխաղաս, քեզի ո՞վ կհավատա:
- Հա՜, բալը թանկ է, հա, խաղալ ես սովորել:
Գիքորի թևը ոլորելով, մի քանի հարված հասցլնելով՝ «Գյաղացի Համբոն» դուրս տարավ Գիքորին: Մայրր նրանց հետնից ճչաց.
- Վա՜յ, քոռանամ ես, էս ի՞նչ կենեն, տունս քանդեցին:
ժողովուրդը ծիծաղում էր, ժողովրղի մեջ ես նկատեցի ծանոթ ղեմք, ղա ժողովրդական ղերասան ժան էյոյանն էր: Նա նայնպես միացել էր հանդիսատեսին և կուշտ ծիծաղում Էր բեմում ծավալված իրադրությունների վրա:
Վարագույրը անմիջապես փակվեց, և դահլիճը փոթորկվեց ուրախ տրամաղրություններից, ծափահարություններից: Այդ օրր «Գիքոր» ներկայացումը վերածվեց ուրախ իրաղարծության...
ԱԼԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
1967 թվականին Տեքստիլ կոմբինատի դիրեկտոր Գառնիկ Դարբինյանի հրավերով մենք սպասում էինք անվանի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանին: Նա ուշանում էր: Մենք գիտեինք, որ նա շատ պարտաճանաչ մարդ էր: Իր ուշանալու կամ բացակայելու մասին տեղյակ կպահեր, առավել ես հրավիրված էր ճանաչված ու հարգված դիրեկտորի կողմից: Քիչ անց ես դիմավորեցի նրան: Դիմավորելուց հետո տեղեկացրեց, որ Ուջանի մոտ մեքենան խափանվել էր: Նա ինձ հարցրեց' դիրեկտորը տեղում է՞ և բարձրացանք աստիճաններով երկրորդ հարկ: Այդ ժամանակ հնչեց կոմբինատի՜ առաջին «Գուդոկը»:
Ֆրունզիկ Մկրտչյանը, լսելով շչակի ձայնը. կայծակի արագությամբ իջսւվ աստիճաններով և վազելով դուրս եկավ փողոց: Ես էլ նրա հետևից, չհասկացա. թե ինչ է եղել. վազեցի դուրս: Մուտքի աստիճաններին կանգնած. նա մեծ ուշաղրությսւմբ լսում էր շչակի ձայնը.
- Ըսիգ իմ մանկության սիմֆոնիան է: Չգիտեմ կա ըդպես կոմպզիտորըմ. որ կըռնանա ստեղծագործէ ըդպես երաժշտություն: Ըսիգ մեր ծնված օրվանից լավ ու վատ օրերի. մեր անբաժան ընկերն է եղել:
«Բուդոկը`» էս «Բուդոկը'» լավ բդի պահենք: Ըսիգ մեր քաղաքի սիմվոլըն է: «Բուդոկ» անվանում էր քաղաքի բնակիչների մեծ մասը, և այդ «Բուդոկ» բառը Մկրտչյանը կրկնում էր մի քանի անգամ:
Ողորմի քո շիրիմին, հարգարժան Ֆրունզ, Մհեր, այսօր ոչ միայն չկա քաղաքի սիմվոլը հանդիսացող «Գուդոկը», «Բուդոկը», «Շչակը» այլև չար ձեռքերը լրիվ գետնին են հավասարացրել յոթ հազարանոց կոլեկտիվ ունեցող կոմբինատը: