Оганес Папикян и Шушаник Саакян "Луйс" (Ереван, 2010)
Авторы: Оганес Папикян и Шушаник Саакян
Издательство АМАРАС, 2010
Редактор: Рубен Овсепян
Обложка: Самвел Севада
Папикян Оганнес
П 232 Свет… Мгер Мкртчян - 80 /
Оганнес Папикян, Шушаник Саакян - Мол. Авторская Типография, 2010 - 196 стр.
Знаменитого армянского актера Мгера Мкртчяна многие знают в основном по воплощенным им образам в театре, кино и телевизионных спектаклях. Своими виртуальными разговорами с Артистом и комментариями авторы впервые делают попытку представить устную речь и пройденный творческий путь Мкртчяна.
Մհեր Մկրաչյաե՝ կերպար շարունակվող
Հայաստանի Ազգային գրադարանը համալրվել է Հովհաննես Պապիկյանի և Շուշանիկ
Սահակյանի «Լույս... Մհեր Մկրւոչյան 80» գրքով, որն ունի Մհեր Մկրտչյան դերասանի կերպարի լրացման ուղղորդումը։
Սա նշանակում է, որ կերպարը շարունակվող է, քանզի դերասանի արվեստը որևէ շրջանակում չի տեղադրվում, այն գալիս է՝ բացվելու և բացահայտվելու նաև մեր օրերում։
Գրքի առաջաբանում, որի հեղինակն անվանի գրող Ռուբեն Հովսեփյանն է, ասված է. «Եվ այս գիրքը՝ իր պարունակությամբ, մատուցման կերպով և հեղինակների անթաքույց սիրով առլեցուն, օգնում է ինձ, և երևի շատերին, գոնե փոքր ինչ ճանպչել նրան և, որ ամենակարևորն է՝ նախապատրաստվել նորանոր բացահայ-տումների...»։ Սա նշանակում է, որ կերպարը շարունակվող է, քանզի դերասանի արվեստը որևէ շրջանակում չի տեղադրվում, այն գալիս է՝ բացվելու և բացահայտվելու նաև մեր օրերում։
Այո, գրքի «մատուցման կերպն» ուրիշ է։ Սկզբից մինչև վերջ Մհեր Մկրտչյանը ներկա է՝ իր «մենախոսություն»–խոստովանություններով, արվեստի վերաբերյալ սեփական խոսքով, ինքնակենսագրական բացահայտումներով, որոնք դառնում են նրա կերպարի նորովի արժևորման հենակետերը։ Հեղինակների և հերոսի խոսքի, պատումի զուգահեռ ընթացքը հնարավո-րություն է տալիս կերպավորման միջոցները բազմադարձել (պատումը ստանում է բազմաձայն ական հնչողություն), ինչը դիմանկարի պատումային տարբերակը վերափոխում է կերպարայինի։ Ղիմանկար– ամբողջական կերպար՝ էսքիզներով, ահա գրքի ներքին շարժման ընթացքը, որի ավարտը... դերասան Մհեր Մկրտպչյանի արվեստի ու անձի հայտնաբերման նոր փնտրտուքի հրամայականն է։ Հեղինակները սկսել են, նրանք նոր անելիքներ ունեն, քանզի Մեծ դերասանի բեմը ժամանակի հեռվից ավելի ու ավելի տեսանելի է դառնում, ինչի վկայությունը Հովհաննես Պապիկյան ի և Շուշանիկ Սահակյանի այս գեղեցիկ գիրքն է՝ սիրված դերասանի կյանքի ու արվեստի խորագիտությամբ։
Մհեր Մկրտչյանի անընդհատ վկայվող բանավոր խոսքը գրքում դերասանի ինքնակերպավորման միջոց է դառնում և այդպիսի ն էլ կա, որին զուգընթաց ծավալվում է հեղինակների մեկնաբանությունը, մինչև վերջ պահպանելով կերպավորման երկաստիճանականությունը։ Երկհայացք քննություն, անցյալն ու ներկան հանդիպում են գրքում՝ դերասանի կայացած ու շարունակվող կերպարի մեջ։ ժամանակը ուղղություն և դեմք է ստանում այդ կեր-պարի, նրա ապրած դրամատիզմի, նրա կերտած մեծարվեստ դերերի շնորհիվ։ Հովհաննես Պապիկյանն ու Շուշանիկ Սահակյանը դերասանի գործունեության հանդեպ մեծ սիրով լեցուն այս գրքով հետ են քաշել նրա բեմական կյանքի վարագույրը։ Մհեր Մկրտչյանը ներկայանում է որպես նույն Մհեր Մկրտչյանը, մինչդեռ լեգենդը արդեն նրան «շրջափակել» է ու թույլ չի տալիս բեմից ու կադրից դուրս երևալ։ Այս գիրքը ընդլայնում է դերասանի գործունեության և ապրած կյանքի մա-տուցման ներկայիս հնարավորությունները, փորձելով լեգենդից հետ բերել կյանքի այն գծերը, որոնք հնարավորություն են տալիս ժամանակների հեռվից մերձենալ Մհեր-մարդ-դերասանի կենդանի բնավորությանը։ «Ես իսկապես չունեմ թշնամի... Առաջինը ես եմ զիջում...», «Ես եղել եմ ազատ, շատ ազատ եմ եղել»։
Այս գիրքը, պետք է ընդունենք, Մհեր Մկրտչյանի վարքագրությունն է, որն, ավադ, և վկ օդաբանություն է միաժամանակ։ Անմիջական դիմումը Մհեր Մկրտչյան դերասանին ու մարդուն, հեռակա երկխոսության այս հնարանքը, հուզականից զատ, խոսքը հագեցնում է խլճի ու մաքրության ռիթմերով։ «Գուցե բարին դա էր, որ մանր-մունր ձախողումներով բախեցիր արվեստի այդ երկու դժվարանց դռները, որոնցից մեկը թատերական, մյուսը կինոյի աշխարհ էր բացելու քո առաջ»։
Գիրքը սկսվում է հենց այսպես, խղճի մաքրության ճանապարհը բռնած՝ գնալ մինչև վերջ, և դերասանին ցուցադրել խղճի ու մաքրության դերակատարության երկարուձիգ ընթացքում։
Գրքի հեղինակները լսում են տարբեր տարիների, տարբեր առիթներով արված Մ. Մկրտչյան ի ձայնագրությունները և գրանցում հայտնաբերում, ներկայացնում փառահեղ Արտիստին, նրա բեմական «ես»–ի կողքին՝ մտածող, խորհող արվեստագետին։ Գրքի գլխավոր արժանիքներից մեկն արտիստի մտածումների, նրա ազնիվ տագնապների բացահայտումներն են, Մկրտչյանի խոսքով՝ Մկրտչյանին կերպավորելը։ Անկեղծ ասած, Մ.Մկրտչյանը, խոսելով Մարկեսի գրականության մասին, բոլորից դիպուկ է այն բնորոշում. «... ոնց որ ամբողջ 20-րդ դարի վեպը գրած լինի։ Մեծ Արտիստը համոզված էր, որ կբացառվեր մագաղաթին ոչ բարձր ստեղծագործություն հանձնելու իրավունքը, «պիտի գրեիր, որ մագաղաթը ափսոս չլիներ», իսկ այժմ՝ «թուղթը՝ շատ, տպում են, տպում են, տպում են»։ Մ.Մկրտչյանը, ուրեմն, գրականությունից պահանջում է մագաղաթի քննությունը բռնող որակ։
Մ․Մկրտչյանը խոստովանում է, որ ինքը միշտ զգում է «շատ ինտելիգենտ» «էն մարդու» ներկայությունը, որը, որպես արվեստասեր, ոչ մի զիջումների չի գնում, միշտ պատրաստ է բեմում ճիշտ արվեստ տեսնելու և փոքր-ինչ վրիպումի համար արվեստագետին ամենամեծ հանդիմանությունն ասելու։ «Էն մարդը» Մհեր Մկրտչյանի երկրորդ ես-ն է. ինքն իրեն այդչափ խիստ է հսկում։ Գեր ասանն անխոս երդում է տվել Արվեստին («իմ հորը»՝ կասեր Չարենցը)։
Հայաստանի Ազգային գրադարանում վերջերս տեղի ունեցավ Մհեր Մկրտչյանին նվիրված հիշատակի երեկո։ Ցուցադրվեցին հատվածներ դերասանին նվիրված «Մենախւսություն» ֆիլմից, ներկայացվեց Հովհաննես Պապիկյան ի և Շուշանիկ Սահակյանի «Լույս... Մհեր Մկրտչյան-80» գիրքը, հոբելյանի առթիվ հրատարակված օրացույցը։
40 րոպեանոց ֆիլմի տեքստը կարդում է Ալեքսան Հարությունյանը, որտեղ մեր մեծերի գնահատականներն են Մհեր Մկրտչյանի մասին, կենսագրությունից մանրամասներ, հատվածներ այն ֆիլմերից, որտեղ նկարահանվել է դերասանը։
Ազգային գրադարանում կազմակերպված միջոցառման ժամանակ ընդգծվեց այն միտքը, որ նրա ֆիլմերը, անկախ ժամանա-կից, մնայուն են, սիրված ու միշտ սպասված՝ Մհեր Մկրպչյանի կերտած կեպարներով, որոնցից են հայկական ֆիլմերի գոհարներ հանդիսացող «Մեր մանկության տանգոն» և «Հին օրերի երգը» գեղարվեստական ֆիլմերը։ «Մենախոսությունը» պատմում է դերասանի հոգևոր փնտրտուքների, արվեստի, նրա ստեղծած կերպարների մասին։ Ֆիլմի հեղինակներն օգտվել են Մհեր Մկրտչյանի անձնական արխիվից, օգտագործել նրա մասնակցությամբ ներկայացումներից և ֆիլմերից կադրեր, զրուցել նրա ընկերների, հարազատների հետ։
Գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի խոսքով՝ ֆիլմը պատշաճ առիթ էր՝ ևս մեկ անգամ խնկարկելու մեծ դերասանի հիշատակը։
- Նա կարոդ էր ապրել և մեզ հետ լինել։ Ես չեմ ուզում խոսել նրա անձնական ողբերգության մասին, ինչը նրա ստեղծագործական վերելքի հակառակ բևեռն էր։ Մհեր Մկրտչյանը հայ արվեստի պայծառ աստդերից էր, – ասաց Գ. Սարգսյանը։
«Այս արևի տակ բնությունից զատ էլ ի՞նչն է հավերժ, գուցե միայն բարի անունը, որ մարդ թողնում է երկնային ճանապարհը բռնելուց առաջ»,– հիշատակվում է ֆիլմում։ Այնուհետև դերասանն է՝ իր խոհերով, հուշերով... «Ամեն անգամ, երբ փորձում եմ հիշել իմ մանկությունը, այն ներկայանում է հեծանիվ քշող մանուկ ի տեսքով։ Առանց հեծանիվ ի՞նչ մանկություն,– ասվում է մեծ դերասանի հուշերից ֆիլմում մեջբերված պատառիկում։ Խանութի՝ «Փակ է՝ պատերազմի պատճառով» գրությամբ ցուցափեղկի հետևում ապագա դերասանի երազանքն էր՝ հեծանիվը, որին նա 4.5 տարի սպասեց...
Ինչպես նշեց սցենարի հեղինակ Շուշանիկ Սահակյանը, ֆիլմ նկարելու միտքը հղացել է այն ժամանակ, երբ սկսել են հավաքել և ձեռքի տակ ունենալ Մհեր Մկրտչյանի հազվագյուտ ձայնագրությունները։
- Չափից շատ նյութեր հավաքեցինք և հինգ ամիս շարունակ ուսումնասիրում էինք դրանք, փորձում հասկանալ Մհեր Մկրտչյան մարդուն։ Մեր նպատակը դերասանին ներկայացնելը չէր. նրան արդեն գիտեինք իր մարմնավորած կերպարներից, այլ փորձեցինք հասկանալ նրա ասելիքը, մտածողության ֆորմուլան։
Կյանքի դժվարությունների մասին մեծ արտիստը չէր սիրում խոսել։ Եվ ֆիլմը ստեղծելիս մենք ևս այն շրջանցեցինք՝ փորձելով նրա կամքին հակառակ չգնալ,- նշեց Շուշանիկ Սահակյանը։ Նրա խոսքով՝ չափազանց մեծ պատասխանատվություն էր պահանջում ճանաչված դերասանի մասին ֆիլմ նկարահանելը, քանի որ հանդիսատեսը շատ պահանջկոտ էր լինելու իր սիրելի դերասանին լավագույնս ներկայացնելու առումով։
- Մեզանից յոլրւսքւսնչյոլրը մտածում է, թև որքան շուտ հեռացավ նա, սակայն Ֆրունզիկը ժողովրրփ մեջ է։ Այս ֆիլմում Մհեր Մկրտչյանն ինքն է մեզ ծանոթ և անծանոթ էջերով, այդ պատճառով է այն կոչվում մենախոսություն,– ասաց գրքի և ֆիլմի համահեղինակ Հ. Պապիկյանը՝ ավելացնելով, որ աշխատանքային մի քանի ամիսների ընթացքում իրենք հասցրել էին արդեն հոգեկան կապվածություն զգալ մեծ արտիստի հետ։ Նա նաև նշեց, որ նման ֆիլմի ստեղծումն անհրաժեշտ է՝ Մ․Մկրտչյանի գործունեությանը նոր հայացքով նայելու համար։
Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է հոկտեմբերի 28-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում, ապա Երևանում՝ նրա անունը կրող արտիստական թատրոնում։ ժամանակակիցները հիշում են, որ Մհեր Մկրտչյանը սիրում էր, երբ իր ֆիլմերը սկզ-բում ցուցադրվում էին Գյումրիում։
Ֆիլմի և գրքի ստեղծմանն աջակցել է Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։
«Այբոլիտ-66» ֆիլմն ամրապնդեց տխուր պչքերով հիանալի հայ կատակերգուի համամիութենական փառքը։ Նրան իսկապես հանրահայտ դարձրեց Լեոնիդ Գայդայն իր «Կովկասի գերուհին» ֆիլմով։ Թբիլիսիում Ֆրունզիկ Մկրտչյանը հատկապես հանրահայտ դարձավ «Միմինո» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո։
Նրա արվեստը բարձր են գն ահ ատել հայ բեմի վարպետներ Վահրամ Փափազյանը, Վարդան Աճեմյանը, Խորեն Աբրահամյանը և ուրիշներ։ «Մհերը հայտնվում էր, և հումորի հեղեղը թափվում էր բեմից, լցվում դահլիճ, բարձրանում մինչև առաստաղ, տարածվում, կլանում ողջ թատրոնը»,– ասել է Սոս Սարգսյանը, իսկ Գեորգի Գանելիայի համար կան դերասաններ, ում ցանկանում ես նկարահանել յուրաքանչյուր ֆիլմում։ Նրա համար այդ դերասանները Բուբա Կիկաբիձեն և Մհեր Մկրտչյանն են։ Իսկ Առնո Բաբաջանյանը նրան բնորոշել է որպես ազգային բնավորություն ստեղծած տիպիկ դերասան։
Կինոյում Մ․Մկրտչյանի «կնքահայրը» Հենրիկ Մալյանն էր, ով առաջինը նկատեց նրա տաղանդը։ Մհեր Մկրտչյանը նկարահանվեց նրա «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ» ֆիլմերում, մարմնավորեց կերպարներ, որոնք բոլորն էլ հային բնորոշ ճակատագիր ունեն, նրանք սրամիտ են, աշխատասեր, երազող ու թախծոտ։
ԳՈՀԱՐԻՆԵ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ