Ու տարիների կամոդը դեռ կգլորվի սերունդներին պատմելով Ֆրունզի կյանքի ,խաղացած ու չխաղացած դերերի մասին

Ֆրունզիկ ՄկրտչյանԹախծոտ աչքերի ակնաբնից ամենաիսկական ժպիտով ծիծաղ պարգևող Ֆրունզը․ինքը` հին օրերի երգի փոստատարը ինքը՝ մեր մանկության տանգոյի գլխավորը,կտորմը երկինքի ուստա փալանչին․․․ անվերջ, անվերջ կարելի է թվարկել այն դերերն ու կերպարները, որը մարմնավորել է Մհեր Մկրտչյանը։ Վանեցու ու մշեցու արյան խառնուրդով, բայց ամբողջությամբ գյումրվա գենի ֆենոմենալ ժառանգությամբ գյումրեցին ՝ Ֆրունզը․․․
1930 թվականի այս օրը լույս աշխարհ եկավ Մհեր Մուշեղի Մկրտչյանը, որը հետո պիտի բեմեր նվաճեր, որը հետո պիտի հայֆիլմի դեմքն ու այցեքարտը դառնար։ Ֆրունզի ձայնով ,նրա դերասանական ամենաիրական ու անզուգական խաղով պիտի ազդարարվեր պատերազմի ավարտը, Թորիկին՝ հայրական ապտակ հասցվեր, Վալիկոյին՝ Հայաստանի մաքրամաքուր, զուլալ ջրերի մասին պատմվեր,հաց ու սոխ ուտելն ընկալվեր՝ որպես միամիտ ու անմեղ մի արարք, «Եռանկյունիում»` Գասպարավարի Համոյի չվճարած պարտքը հիշեցվեր, «Նվագախմբի տղաներում» լինել՝ Արսեն «Հայրիկում»` հայրիկ: Կերպարները, որը մարմնավորել է Մհեր Մկրտչյանը գուցե սովորական դերեր են եղել, սակայն անսովոր մոտեցմամբ, կերպարն ընկալելու բացառիկ օժտվածությամբ Ֆրունզը փայլուն է խաղացել դրանք՝ հայ մշակույթի թատրոնի ու կինոյի ասպարեզում թողնելով մի յուրօրինակ հետագիծ՝ նմանը չունեցող, չկրկնվող։ Կատակերգություն, դրամա, մելոդրամա․ խաղացել է բոլոր ժանրերում ու միաժամանակ ցույց տվել կյանքի օրինաչափության, երևույթների խորքային տրագեդիան՝ իր սեփական մոտեցումներով՝ աչքերի ու խոսքի ներդաշնակությամբ զուգորդելով՝ արտահայտել ամենաանհնարին թվացողը հասցնելով կատարելության։Ֆրունզի հումորն էր բացառիկ, ծիծաղը՝ վարակիչ, տխրության մեջ ուրախ և ուրախության մեջ՝ դժբախտ։


Տո չէ՜, ի՞նչ ֆուտբոլ, Ֆրունզիկ Մկրտչյանն է ընդեղ․ Էդիկ Պողոսյանի հուշերից


Մհեր Մկրտչյանական կյանքն ու կենսագրությունը, որքան որ սեփական է, այնքան էլ՝ ժողովրդական ու հասարակական։ Վեհության մեջ ՝ պարզ, բայց ոչ պարզունակ, մեծության մեջ՝ հասարակ ու բարձր։
Ու տարիների կամոդը դեռ կգլորվի սերունդներին պատմելով Ֆրունզի կյանքի, խաղացած ու չխաղացած դերերի, Մկրտչյանական հույզերի, ներաշխարհի ողջ ներկապնակը հրամցնելով։ Մի օր էլ գուդոկի ձայնի կոչնակը նորից կհիշեցնի շնորհաշատ գյումրեցու, տխուր ու ուրախ մարդու՝ Ֆրունզի երբեք չմոռացվող գոյությունը՝ ամենաիսկական ներկայով․․․

armnews logoԿիմա Եղշատյան
4.07.2020
https://armnewsonline.am/hy-n-2925-u-tarineri-kamody-der-kglorvi-serundnerin-patmelov-frunzi-kyanqi-xaxacac-u-chxaxacac-dereri-masin-.html

Печать