ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ. ԱՅԼ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ
Օրերս ռուսաստանյան HTB հեռուստաալիքով հեռարձակվող «Խոսում եւ ցուցադրում ենք» հաղորդման հյուրն էր մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի միակ թոռնուհին` Իռենը, որը ճակատագրի բերումով բնակվում է Արգենտինայում
Ի դեպ, չգիտես ինչու միշտ ասվում է, որ Իռենը տաղանդավոր դերասանի թոռնուհին է: Սակայն քչերը գիտեն, որ նա նաեւ հայտնի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի թոռնուհին է, քանի որ Մհեր Մկրտչյանի դուստրը` Նունեն, ամուսնացել էր Ավետ Տերտերյանի որդու` Ռուբեն Տերտերյանի հետ, եւ նրանց ամուսնությունից էլ ծնվել էր միակ դուստրը: Փաստորեն աղջիկը երկու տաղանդաշատ ու անվանի պապիկների ժառանգն է:
Ցավոք, ռուսաստանյան հաղորդման նպատակը ոչ թե այդ մարդկանց եւ մասնավորապես Մհեր Մկրտչյանի տաղանդը, ստեղծագործական կյանքն ու թողած վաստակը ներկայացնելն էր, որքան արտիստի կյանքի կենցաղային դրվագները յուրովի մեկնաբանելը, նրա անունը վարկաբեկելը, ինչը մեր մտավորականների շրջանում վրդովմունքի ալիք է բարձրացրել:
Հաղորդմանը մասնակից, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի բնորոշմամբ՝ հաղորդումն ավելի շատ բամբասանքների վրա էր հիմնված, քան իրական փաստերի. արտիստի ստեղծագործական կյանքը ներկայացնելու համար ինչ-որ ճղճիմ ու մանր-մունր հարցեր էին քննարկվում:
Սակայն նկատենք, որ ինքը` Նիկոլայ Ծատուրյանը, հաղորդավարի այն հարցին, թե ի՞նչը դարձավ Մհեր Մկրտչյանի մահվան պատճառը, դերասանին վարկաբեկող պատասխան տվեց` ասելով, թե պատճառը ժողովրդի սերն էր, մասնավորապես այն, որ մարդիկ այնքան էին սիրում դերասանին, որ ամեն մեկը իր պարտքն էր համարում մի բաժակ խմիչք հյուրասիրել նրան, ինչին նա չէր կարողանում մերժել: Ասել է թե` Մհեր Մկրտչյանի մահվան պատճառը հարբեցողությունն էր, այլ ոչ թե նրա կյանքի ողբերգությունը: Ի դեպ, այդ շեշտադրումը նկատվում էր ողջ հաղորդման ժամանակ:
Եվ ոչ միայն դա: Այնպիսի տպավորություն էր, թե հաղորդումը նպատակ էր հետապնդում Իռենին փակցնել այն հոգեկան հիվանդությունը, որով տառապել էին նրա տատը` Դոնարա Մկրտչյանը, եւ քեռին` Վահագնը` հարց հնչեցնելով, թե արդյոք Իռենը հարազատներից չի՞ ժառանգել շիզոֆրենիա կոչվող հիվանդությունը:
Թատերագետ Լեւոն Մութաֆյանը նույնպես նկատելով Ֆրունզիկ Մկրտչյանի մասին իրականությունն այլ գույներով ներկայացնելու միտումը` ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով հաղորդմանը` ցավով նկատել է. «Ռուսական ալիքներով մեծ դերասանին նվիրված հաղորդումներում, ցավոք, ոչ միշտ է ներկայացվում ճշմարտությունը, ամեն ինչ արվում է իրականությունը փոքր-ինչ այլ գույներով ներկայացնելու համար: Այս հաղորդումն էլ նման էր նախորդ հաղորդումներին: Չեմ ուզում խորանալ շատ բաների մեջ, չեմ ուզում որոշ ճշմարտություններ էլ ինքս բացել, մանավանդ այն օրերի մասին, երբ արտասահմանից վերադառնալուց հետո Մհեր Մկրտչյանն արդեն ամբողջապես հոգով մահացած էր...
Օրեր շարունակ Մհեր Մկրտչյանը չէր քնում, նա սարսափով էր անցկացնում իր գիշերները... Մի անգամ ինձ ցույց տվեց պահարանի հետնամասում կախված դաշույնը, որը պատկանում էր որդուն՝ Վահագնին: Քանիցս էր նա գիշերը արթնացել ու տեսել, թե ինչպես էր Վահագնը դաշույնը ձեռքին կռացել հոր վրա, որպեսզի սպաներ... Դա կյանք չէր, մղձավանջ էր...
Իսկ հաղորդման մեջ տպավորություն ստեղծվեց, թե Մհեր Մկրտչյանը հարբեցողությունից է մահացել... Է՜հ... Այդ մեծ ողբերգության տեր մարդը մահացավ տառապանքից ու ցավից... Այո, Ֆրանսիայից վերադառնալուց հետո խմում էր, որովհետեւ այլեւս վճռված էր նաեւ Վահագնի ճակատագիրը...
Ցավ պատճառեց այն, որ ներկայացվեց՝ իբր, Մհեր Մկրտչյանը մահացել է անտերունչության մեջ, հարեւանն է տեսել նրա անշնչացած մարմինը... Ճշմարտություններն այլ են...»:
Հաղորդմանը մասնակցում էր նաեւ դերասանի փեսան եւ Իռենի հայրը՝ Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանը: Հոր եւ դստեր ճակատագիրն այնպես դասավորվեց, որ Իռենը մոր մահից հետո նրանից հեռու մեծացավ՝ հեռավոր Արգենտինայում: Թե ինչն էր բաժան ապրելու պատճառը, հաղորդման ընթացքում այդպես էլ չբացահայտվեց:
Լեւոն Մութաֆյանի, նաեւ բոլոր հեռուստադիտողների աչքից չվրիպեց, որ հոր եւ դստեր հարաբերություններն այնքան էլ ջերմ չեն, բայց դա, կարծում եմ, նրանց ներքին անձնական խնդիրն է, որը չարժեր հրապարակ հանել, այն էլ՝ մեծ արտիստի կյանքի մասին պատմող հաղորդման շրջանակներում:
Հաղորդման հյուրերից մեկն էլ երիտասարդ ռեժիսոր Հայկ Օրդյանն էր, որը դեռ 2007թ. փաստավավերագրական ֆիլմ էր նկարահանել Մհեր Մկրտչյանի մասին: Մեզ հետաքրքիր էր, թե նա` որպես դերասանի կյանքի դառը էջերն իր ֆիլմում լուսաբանած եւ քիչ թե շատ նրա կյանքին ու գործունեությանը հասու արվեստագետ, ինչպես է գնահատում թոք-շոուի ուղղվածությունը:
Հայկը, ճիշտ է, ընդունում է, որ այդ հաղորդումն ընդամենը թոք-շոու է, որն ունի իր ձեւաչափն ու նյութը ներկայացնելու սկզբունքը, բայց դա չի նշանակում, որ հարկավոր էր այդչափ կենցաղային մանրադիտակով դերասանի կյանքը ի ցույց դնել եւ հարազատների ոչ բարիդրացիական հարաբերությունները ջրի երես հանել:
Հայկը նաեւ տեղեկացրեց, որ հաղորդման հյուրերը դերասանի մասին ավելի արժեքավոր ու հետաքրքիր դրվագներ էին պատմել, որոնք դուրս են մնացել թերեւս ժամանակի մեջ չտեղավորվելու պատճառով: Կամ գուցե հենց այդ տեղեկություննե՞րը չեն համապատասխանել հաղորդման շեշտադրմանը:
Լրագրող, դերասանի կյանքին ու գործունեությանն իր հոդվածներում անդրադարձած Մարինե Ղարախանյանը եւս բացասաբար է տրամադրված հաղորդմանը. «Մհեր Մկրտչյանին նվիրված որերորդ հաղորդումն է, մանավանդ ռուսական հեռուստաընկերությունների պատրաստած, որ խեղաթյուրված է ներկայացնում իրականությունը:
Առաջին անգամ վավերագրական ֆիլմ էին պատրաստել դերասանի մասին` նորից նույն հեռուստաալիքը, որին մասնակցել էին նաեւ հայ մտավորականներ, դերասաններ, արտիստի մտերիմները, եղբայրը` Աբերտ Մկրտչյանը, եւ փաստորեն անգամ նրանց մասնակցությունից հետո ֆիլմն անհաջող էր ստացվել, պատիվ չբերող, որովհետեւ այնտեղ ներկայացվում էր ողբերգական ու դաժան կյանք ունեցող մի հարբեցող: Մկրտչյան դերասանին նրանք չբացահայտեցին ու չներկայացրին:
Ամեն մարդ կյանքում իր ողբերգությունն ունի, բայց դա հանրայնացնելու համար չէ: Նույնը նաեւ մեծանուն մարդկանց դեպքում: Նրանք մեզ հայտնի են որպես արվեստում իրենց մեծ ներդրումն ունեցած անձնավորություններ, եւ հանրությանը պետք է նրանց կյանքի հենց այդ առաքելությունը ներկայացվի, ոչ թե փորձությունները»:
Ռուսաստանյան հեռուստաալիքի հաղորդմանը հրավիրված են եղել նաեւ Ալբերտ Մկրտչյանը եւ արտիստի երկրորդ կինը` Թամարա Հովհաննիսյանը, ինչի մասին մեզ տեղեկացրեց Հայկ Օրդյանը: Սակայն Թամարա Հովհաննիսյանը քաղաքավարի մերժել է հրավերը, իսկ Ալբերտ Մկրտչյանը HTB-ի լրագրողներին բառացիորեն դուրս է արել: Իսկ երբ հաղորդման ժամանակ երկու անգամ փորձեցին կապ հաստատել ռեժիսորի հետ` նա պարզապես անջատեց հեռախոսը` առանց որեւէ մեկնաբանության:
Շատ հեռուստադիտողներ ռեժիսորի` հաղորդմանը մասնակցելուց հրաժարվելն այլ կերպ ընկալեցին, թե նա թշնամական հարաբերությունների մեջ է եղբոր փեսայի եւ թոռնուհու հետ, այդ պատճառով հրաժարվել է նրանց հետ միասին մասնակցել հաղորդմանը: Մինչդեռ Հայկ Օրդյանի համոզմամբ` ավելի ճիշտ կլիներ, եթե Ալբերտ Մկրտչյանը մասնակցեր հաղորդմանը եւ փրկեր այն միակողմանի ներկայացվելուց:
Թե ինչու Ալբերտ Մկրտչյանը չմասնակցեց ռուսաստանյան հաղորդմանը` կարելի է գլխի ընկնել: Եղբոր անունը ոչ ճշմարտացի փաստերի հիման վրա նկարահանած ֆիլմում վարկաբեկելուց հետո նա դժվար թե երկրորդ անգամ ցանկություն հայտներ մասնակցելու հերթական շոուին, որի ժամանակ նորից պետք է ընկնեին սենսացիայի հետեւից ու խեղաթյուրված փաստերը իրականի տեղ ներկայացնեին:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ
http://www.armworld.am/detail.php?paperid=4703&pageid=144806&lang=