ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ ՍՍՀՄ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ
Դերասանաթյունը միշտ էլ եղել է իմ տարերքը։ Քիչ է պատահում, երբ մարդ հենց մանկուց գտնում է իր ուղին ու առանց վարանելու քայլում առաջ։
Այո, թատրոնը սիրել եմ մանկուց,իսկ կինոյի սերը եկել է հետո, հասուն տարիքում, իր հետ բերելով լրացուցիչ աշխատանքային լարվածություն, որոնումներ ու ստեղծագործական հաջողության ուրախալի պահեր։
Ինձ համար թանկ են իմ ստեղծած բոլոր կերպարները, բայց նրանցից ոչ մեկն էլ չի ամրողջացնում, եթե այդպես բնորոշելու լինեմ, իմ երազած կերպարր։ Հիմա, երբ ինձ հարցնում են, թե որն է իմ ամենասիրած դերր, ես ասում եմ, որ դա լինելու է հաջորդը, այն, որ նոր է գալու։ Իսկ «Միմինո»֊ ում նկարահանվելիս մի ներքին նախազգացումով կրահում էի, որ այստեղ կարող Է լինել ստեղծագործական վերելք: Զարմանալի ղուգադիպություն էր այս ֆիլմում. հոյակապ ռեժիսոր, արտիստական հիանալի ուժեր։ Սցենարր գրված էր հատկապես որոշակի դերասանների համար։
«Միմինո»-ում հերոսները մի քիչ նման են մեծ երեխաների: Իմ կարծիքով, արվեստի գործ կամ պետք է կտրվի ու ստեղծի ռաոմանտիկ տրամադրություն, կամ խորր մխրճվի իր արմատներով հողի մեջ, օգնի ճանաչելու ու հասկանալու կյանքը։ Միջին վիճակ չեմ ընդունում։
«Միմինո» ֆիլմը նկարահանված է համարյա առանց սցենարի, իմպրովիզացիաներով։ Դանելիան այն արվեստագետն է, որը գիտե վստահել դերասանին, հավատալ նրա ուժերին, խոսքին, վճռին։ Ամենախառը իրավիճակներում անգամ, երբ նկարահանվում են մասսայական տեսարաններ, բնապատկերներ, նրա ուշադրության կենտրոնում է դերասանն Է։ Իսկ երբ դերակատարը դժվարանում Է, նա կողքից այնպես է օգնում, որ դերասանը այդ մասին չի էլ իմանում։ Նկարահանման օրերից հիշում եմ այսպիսի մի դեպք. նկարահանվելու էր դատարանի էպիզոդը։ Ինձ անհամբեր սպասում էին։ Ես ինքնաթիռից իջա լռիվ անպատրաստ՝ չդիտեի այդ տեսարանի տեքստը։ Ղանելիան ինձ հանգստացնում էր, «Խոսիր ու պահիր քեզ այնպես, ինչ կթելադրի իրավիճակը, միայն հիշիր, որ նկարահանվելու է մեկ կրկնակ»։ Սկսեցի պատասխանել դատավորի հարցերին տալով միանգամայն տարբեր պատասխաններ. «ոչ»֊ի փոխարեն «այո» և այլն: Շուտով դատարանի դահլիճը սկսեց հիշեցնել կոմեդիայի թատրոնի դահլիճ, բայց այդ ծիծաղն ու աշխուժությունը ոչ միայն չշփոթեցրեց ինձ, այլ օգնեց հավատալ իմ ուժերին, մտա հունի մեջ, ու ծայր առավ իմպրովիզացիան։ Մի շնչով նկարահանված այդ դրվագը դարձավ ֆիլմի հաջողված տեսարաններից մեկը։
Իսկ հիմա թույլ եմ տալիս ինձ բացելու գաղտնիքը։ Ղանելիան, նախքան իմ դահլիճ մտնելը, զգուշացրել էր դատական նիստի տեսարանի մասնակիցներին, թե՝ «ինքնաթիռով գալիս է հումորի զգացումով օժտված մի դերասան, բայց երևի չի հասցրել յուրացնել տեքստը և հոգնած է: Ձեր վերաբերմունքով է պայմանավորված, թե նա երբ կմտնի դերի մեջ»։ Ու ներկաներր, որ սկզբում ոգևորելու համար էին ծիծաղում, մի քանի վայրկյան հետո այնքան անկեղծ սկսեցին ծիծաղել, որ այլևս դժվար էր նրանց կանգնեցնել և հեռու մնալ այդ վարակիչ ծիծաղից։ Ահա այսպես՝ առանց բարոյախոսության ու տեքստը կրկնել տալու, Դանելիան ոչ միայն օգնեց ինձ, այլև հասավ այն բանին, որ դրվագը դարձավ ֆիլմի հաշողված կտորներից մեկը։
«Միմինո»-ն պյսօր ունի իր ինքնուրույն կյանքը, բայց երբ մի հետադարձ հայացք եմ գցում աշխատանքային օրերին, հիշողությանս մեջ նորից վերակենդանանում է ստեղծագործական այն մթնոլորտը, այն տառապանքը, որով ծայրեծայր հագեցած է ֆիլմը։ Ինձ համար այս աշխատանքում եղել են ներշընչման բացառիկ պահեր։ ՍՍՀՄ պետական մրցանակի շնորհման կապակցությամբ հեռագրեր շատ եմ ստացել. և կոլեկտիվներից, և առանձին մարդկանցից։ Օգտվելով առիթից, ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել բոլոր նրանց և հատկապես Լենինականի տեքստիլ կոմբինատի կոլեկտիվին։
Առջևում սպասվում է նոր աշխատանք, նոր դժվարությունների հաղթահարում. կյանքը առանց մաքառումների կկորցներ իր իմաստը։
Այժմ նկարահանվում եմ սովետա֊հնդկական «Ալի Բաբան և քառասուն ավազակները» երկսերիանոց ֆիլմում։ Ճշմարիտ է, նախնական փորձերից հետո, նկատի ունենալով նկարահանման արտակարգ դժվարությունները, ես հրաժարվեցի, բայց հետո ստիպված եղա համաձայնվել։ Բանն այն Է, որ ֆիլմի ռեժիսորր շատ երիտասարդ է։ Նա բնականաբար այնքան էլ մեծ փորձ չունի, բայց նրա հայրը, որ մեծահարուստ է ու շատ է շահագրգռված ֆիլմի հաջողությամբ, փորձնական նկարահանումներով արդեն ոեկլամ էր արել մեզ Եվրոպայում, Ամերիկայում, Ճապոնիայում, և իմ հրաժարումը կարող էր գցել ֆիլմի հեղինակությունը։ Ես, իհարկե, առաջադրեցի իմ պայմանրը՝ հերոսս պետք է երգի։ Եվ միայն այն ժամանակ, երբ նրանք հեռագրով հայտնեցին իրենց դրական որոշումր, ես համաձայնվեցի նկարահանվել:
Առաջին սերիայի նկարահանումները տեղի ունեցան Տաշքենդ, Բուխարա և Սամարղանդ քաղաքներում։ Իր հնդկական կոլորիտով ու երգերով այս աշխատանքը հետաքրքիր էր ու նոր, բայց անասելի ծանր էն նկարահանումները անապատի պայմաններում. անասելի շոգ, անծայրածիր ավազ։ Առաջին մասն արդեն ավարտվել է։ Երկրորդ սերիայի նկարահանման համար օրերս մեկնում եմ Հնդկաստան։
Հետաքրքիր Է նշել, որ «Ալի Բաբան և քառասուն ավաղակներ» հնդիկ կինեմատոգրաֆիստների համար այն սիրված թեման է, որին նրանք անդրադառնում են ամեն տարի, պատահում է նաև՝ տարին մի քանի անգամ։
Ֆիլմում ես կատարում եմ քարավանատիրոջ՝ Մուստաֆայի դերը։ Կերպարը հետաքրքիր է։ Ես ձգտել եմ հանդես բերել ոչ ավանդական մոտեցում. օժտել եմ նրան ժամանակակից մարդու թուլություններով:
Այս ֆիլմում նկարահանվում է նաև Ռոլան Բիկովը։ Մեզ համար ամենամեծ դժվարությունն այն է, որ մեր ռեալիստական խաղաոճը ընդհարման մեջ է մտնում հնդկական ճաշակի և ընդհանրապես խաղաոճի հետ։ Այսպես, հերոսուհուն փախցնելու տեսարանում ես նրան գրկեցի այնպես, ինչպես պետք Է գրկել կնոջը փախցնելու համար՝ ամուր։ Պարզվեց, որ սա նրանց համար անընդունելի է։ Եվ այս դրվագը նկարահանվեց նորից, այս անգամ փախցնելու համար ես ստիպված էի լոկ ձեռքս առաջարկել աղջկան։ Ահա այս տարբեր խաղաոճերի բախումն էր պատճառը, որ երկսերիանոց ֆիլմ ստեղծելու համար ստիպված ենք նկարահանել չորս ֆիլմ՝ երկուսը հնդիկ հանդիսատեսի, իսկ մյուս երկուսը՝ սովետական հանդիսատեսի համար։
Նոր տարին դիմավորելու եմ Հնդկաստանում, հայրենիքիցս հեռու։ Իմ շնորհավորանքն ու բարի մաղթանքներն եմ հղում «Էկրան» հանդեսի ընթերցողներին և կինոարվեստի բոլոր երկրպագուներին։
«Էկրան»
№ 08-1979