Ծիծաղի ու թախծի նոտաներ

Մհեր ՄկրտչյանՄհեր Մկրտչյանը բեմում իր առաջին քայլերն սկսել է թատե­րական ինքնագործ խմբից:
Նրա ծնողները, 1915 թվականին թուրքական յաթաղանից հալածված, ապաստանում են Լենինականում: Հայրը՝ Մշից, իսկ մայրը՝ Վանից: Մհերը ծնվել է Լենինականում: Դեռ փոքրուց սկսում է աշխատել «Լենկոշ» արտելում, ապա' որպես կինոմեխանիկի օգնական: Ինքնագործ խմբում աչքի ընկած պատանու համար ճանապարհ է հարթում Լենինականի դրամատիկական թատրոնը:
Հետո ընդունվում է Երեանի Սունդուկյանի անվան թատրոն՝ աշխատանքին զուգընթաց սովո­րելով գեղարվեստա-թատերական ինստիտուտում, հայ բեմի սյուներից մեկի՝ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանի ղեկավարած խըմբում:
Շատ շուտ, դեռ սովորելու տարիներին Մհեր Մկրտչյանը լայն ճանաչում գտավ թատերասեր հասարակայնության շրջանում...
Անցել են տարիներ, ու այժմ Հայսատանում դժվար գտնեք մի մարդ, որ չճանաչի նրան՝ դըմբուզ Արսենին, Գվիդոնին, Բաղդասարին, Հայրապետին, Ղազարին՝... Մհեր Մկրտչյանին:
Նայում ես փնթի հագնված, հրացանը վզից (և ոչ թե ուսից) գցած զինվորին ու մտածում, սրան զոռով են գինվորական հա­մազգեստ հագցրել, հրացան տվել: Նույնիսկ կարգին քայլել չգիտե. անկանոն թափահարում է ձեոքերը, լայն-լայն աոաջ գցում ոտքերը, հետո դեպի հան­դիսականը թեքում գլուխն ու գոռում՝ կարծես բողոքելով իր այդ վիճակի համար:
Մհեր ՄկրտչյանԴահլիճում պոռթկում է ծի­ծաղը: Հնարավոր չէ չծիծաղել՝ տեսնելով այդ կերպարանքը, լսելով այդ ձայնը: Չեք գտնի մի հանդիսական, որ այդ պահին չծիծաղի Ղազարի վրա... Հայասսսնում դժվար թե գըտնեք մի մարդ, որ չճանաչի նրան: Քիչ արտիստների է հաջողվում երիտասարդ հասակում, շատ կարճ ժամանակամիջոցում նվաճել բազմաթիվ սրտեր, ու­նենալ իր հանդիսատեսը:Տարիներ առաջ տակավին երիտա­սարդ էր, երբ նրա Գվիդոնին («Սրտի արատ») նույնիսկ երե- խաները ճանաչեցին: Մարդիկ գնում էին ներկայացում դիտե­լու ուղղակի Գվիդոնին տեսնելու համար:
Այո՛, Երևանի Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի արտիստ Մհեր Մկրտչյանն ունի իր հանդիսա­տեսը՝ տարբեր մասնագիտությունների ու զբաղմունքի տեր մարդիկ: Երբ գլխավոր դերում խաղում է նա, դահլիճը միշտ լեփ-լեցուն է լինում. սկսած այն ժամանակից, երբ առաջին անգամ ոտք դրեց Սունդուկյանի ան­վան թատրոն: Հաջողությամբ կերտած նրա վերջին դերերից է Ղազարը՝ Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացումից: Մհեր Մկրտչյանը, օժտված լինելով հումորի անսպառ պաշարով, ստեղծել է հայկական յուրօրինակ մի «Շվեյկ»՝ իր պարզամտությամբ ու սրամտությամբ, իր ուրույն կոլորիտով: Գվիդոնի և Ղազարի՝ այդ կոմիկական կերպարների միջև կարելի է թվարկել կեր­պարների մի ամբողջ շարք, որ վկայում է, թե ինչպես արտիստը հանդիսականի հոգում հավասարապես հնչեցնում է ոչ միայն ծիծաղի, այլև թախծի նոտաներ:
Ահա ազնիվ Մերկուտիոն՝ Ռոմեոյի խիզախ բարեկամր: Մհեր Մկրտչյանի Մերկատիոն աշխույժ ե. կայտառ է, երբ սրամտում է Բենվոլիոյի հետ: Կենսախնդությունը նրան չի լքում, նույնիսկ այն ժամանակ, երբ Տիբալտը մահացու վերք է հասցնում՝ օգտվելով Ռոմեոյի միջամտությունից:Մկրտչյանի Մերկատիոն շնչակտար լինելով, բայց արհամարհաբար արտասանում է.
«Սատանան տանի, մի ՞թե մի շուն, մի մուկ կամ մի կատու կարող է այնպես ճանկռոտել, որ մարդ մեռնի. մի պոռոտախոս, մի խեղկատակ, մի սրիկա, որ թվաբանության բոլոր կանոնների համաձայն է մենամարտամ...» («Ռոմեո և Ջուլիետա»): Փոքրիկ կերպար է Մերկուտիոն, որը Մկրտչյանի կատարմամբ, դարձել է այնպե՜ս տպավորիչ, այնպե՜ս հմայիչ:
Արտիստի հմայքը կրկնապատկվում է, երբ ծանոթանում ենք նրա Եզովպոսին («Եզովպոս») և Պաղտասարին («Պատասար աղբար»): Մկրտչյանն այդ դերերը խաղաց այն ժամանակ, երբ բեմի վրա էին Վաղարշ Վաղարշյանի Եզովպոսը և Հրաչյա Ներսիսյանի Պաղտասար աղբարը: Մեծ համարձակություն էր այդ երկու մեծ վարպետներից հետո բեմ բարձրանալ: Մտավախությամբ էր համակված նաև ին­քը՝ Մհեր Մկրտչյանը: Սակայն մինչև օրս էլ, այդ ներկայացումներից հետո երբ իջնում է վարագույրը, դահլիճում որոտում են ծափերը՝ բեմ կանչելով սիրված արտիստին:
Մհեր ՄկրտչյանԵրբ բեմի վրա է Մկրտչյան—Եզովպոսը, երբեք չես նկատում Եզովպոսի այլանդակությունը, ավելի ճիշտ մոռանում ես այդ, քանզի քո առջև արտիստը պատ­կերում է խելամիտ, սրամիտ դատողություններով, թախծոտ ու խորունկ աչքերով, գեղեցիկ հոգով, վեհ ու հպարտ մի մարդու:
Երբ Մկրտչյան—Եզովպոսը դուրս է գալիս բեմից, հանդի­սատեսը անհամբեր սպասում է, թե երբ պետք է աներեր քայլվածքով նորից բեմ մտնի ու կրկին փիլիսոփայի՝ խորն ու իմաստալից՝ հոգուդ մեջ հնչեցնե­լով թախծի գեղեցիկ նոտաներ: Նման նոտաներ Մհեր Մկըրտչյանր հանդիսատեսների հոգում հնչեցրեց, երբ հանդես եկավ Երևանի հեռուստատեսային ստուդիայի բեմադրած «Ֆիզիկոսները» ներկայացման մեջ: Ֆրիդրիխ Դյուրենմաթի հերոսը՝ ֆիզիկոս Մեբիուսը, խելագար է ձևանում, չի ցանկանամ գժանոցի պատերից դուրս գալ՝ վախենալով, որ քաղաքական խաբեբաները կօգտագործեն իր գյուտը՝ աշխարհով մեկ մահ սփռելու համար: Հիանալի է խաղում Մկրտչյանը այն տեսարանում, երբ Մեբիուսի կինն ու երեխաները գալիս են նրան հրաժեշտ տալու: Առաջին հայացքից խելագարի զառան­ցանք թվացող խոսքերը, որոնց մեջ դառն ճշմարտություն է թաքնված, նա արտասանում է՝ ստեղծելով ողբերգական-կոմիկական իրավիճակ. «Մեր նավերի մեջ մենք վաղուց արդեն մումիաներ ենք դարձել՝ չորացած ու ծածկված կեղտի հաստ շերտով»: Իսկ ինչպես է սարսա­փած ետ նետվում, երբ փոքր որ­դին ասում է, թե ինքը վճռել է հոր նման ֆիզիկոս դառնալ: Մկրտչյան—Մեբիուսը վախով աղերսում, թախանձում է որ­դուն, որ նա չանի այդ: Հետո ճչում և խելագարի նման ու դուրս վռնդում կնոջն ու երեխաներին. ընդհատում, չի ցանկանամ լսել որդու ջութակի նվագը: Այդ երաժշտությունը նրան հիշեցնում է աշխարհի, գեղեցիկի, երջանկության մասին, որոնցից ընդմիշտ զրկված է ինքը:
Զգալով, որ իրեն խնամող բուժքույրը՝ Մոնիկան հասկացել է, որ նա խելագար չէ, Մկրտչյան—Մեբիուսի աչքերում փայլում են արցունքի կաթիլները, նա մեծ տառապանքով է իր մեջ սպանում սիրո զգացումը:
Արտիստը սքանչելի է արտահայտում Մեբիուսի հոգու խռով­քը, երբ համոզում է մյուս երկու ֆիզիկոսին՝ մնալ հոգեբուժարանում, զոհել իրենց՝ հանուն մարդկության փրկության: Ինչպիսի՜ թախիծ, միևնույն ժամանակ բո­ղոք կա նրա ձայնի մեջ, երբ արտասանում է. «Մենք կմնա՞նք գժանոցում, թե՞ աշխարհը գժա­նոց կդառնա:        Մե՞նք կջնջենք մեզ մարդկության հիշողության միջից, թե՞ մարդկաթյունը կջընջվի աշխարհի երեսից... Միայն գժանոցում դեռ կարող ենք ազատ լինել, միայն գժանոցում դեռ կարող ենք հանգիստ մտածել: Այնտեղ՝ ազատ աշխարհում, մեր գաղափարները ջախջախիչ ուժ են»:
Եթե այս ներկայացման մեջ Մկրտչյան—Մեբիուսը հանդիսա­տեսին խորհել, թախծել է տալիս, ապա նրա Մհեր ՄկրտչյանՊաղտասար աղբարը ստիպում է լիաթոք ծիծաղել, ծիծաղել ներկայացման ըսկըզբից մինչև վերջ:
Մհեր Մկրտչյանի ծիծաղելի՝ Բաղտիկը, խե՜ղճ Բաղտիկը, ձեոքերն անօգնական այս ու այն կողմ գցող, գառան դիմակով աղվեսների մոտ ճշմարտություն որոնող Բաղտի-----կը, անհավատարիմ կնոջ երեսից թյուրատեսության ու թյուրիմացության մեջ ընկած Բաղտի՚կը... 
Փայլում է արտիստը հատկապես իր դիմախաղով. նայում ես նրա՝ աշխարհին ու մարդկանց զարմացած նայող աչքերին, որ­սում ես դեմքի արտահայտությունն ու այնտեղ կարդում ներքնաշխարհը:
Մկրտչյանը գունեղ շտրիխներով շեշտում է կերպարի կոմիզմն ու տրագիզմը: Ծիծաղելի է նրա Պաղտասարը, երբ արտա­սանում է. «Ինչպե՞ս կրնա կին մը բարի նպատակով խաբել, մատնել յուր Էրիկին: Ի՞նչ խայտառակաթյուն է սա... Ես հերը կանիծեմ այդ նրբացուցիչ դեպք հանցանացին ալ, հնարողին ալ...»: Արտիստը կերպարին ծիծաղելիից միանգամից խղճալի է դարձնում՝ շարունակելով իր միտքը. «Իմ կինս, իմ ընկերս, իմ կողակիցս, իմ լծակիցս ինձմե զատ ուրիշ անձ մը սիրած է, եղեռն, ոճիր գործած է, կախվելու արժանի է...»:
Պաղտասար աղբարը Մհեր Մկրտչյանի դերացանկի լավագույն կերպարներից է: Արտիս­տի հաջողված դերերից է նաև նամուսի, ադաթի գերի Հայրա­պետի («Նամուս»), բարի նպա­րավաճառ Կոսակի («Իմ սիրտը լեռներում է»), կատակասեր «դմբուզ Արսենի» («Նվագախմբի տղաները» կինոֆիլմից) և մի շարք այլ կերպարներ:
ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Մհեր Մկրտչյանը բազմաթիվ կերպարներ է ստեղծել նաև կինոյում. նկարահանվել Լ «Ոսկե ցլիկը», «Տեըն ու ծաոան», «01—99», «Եռանկյունի», «Կովկասի գերուհին», «Այբոլիտ—66» և ուրիշ կինոֆիլմերում: Տաղանդավոր արտիստը նկարահանվամ է ոչ միայն «Հայֆիլմ», այլև «Մոսֆիլմ» և Սովետական Միության տարբեր կինոստուդիաներում:

Վիկտոր Բալայան
«Սովետական Հայաստան» ամսագիր

Печать