ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ «ՄՀԵՐԻ ՓՇԵՐԸ..».
Հարցրեք որեէ հայաստանցու, թե ո՞վ է ՄՀԵՐ ՄԿՐՑՉՅԱՆԸ, կպատասխանի. «Ֆրունզի՞կր... Ո՞վ չգիտե Ֆրունզիկ Մկրտչյանին»:
Ստացվում է, որ Մհեր գրում ենք, Ֆրունզիկ կարդում:
Փշոտ Մհերին հանդիպելու համար ՈԶՆԻՆ մեկեեց Ծադկաձոր, գրողների ստեղծագարծական տուն, և ծաղիկների մեջ գրի առավ Մհեր Մկրտչյանի փշոտ մտքերը:
Լինելով մեծ ճանաչում գտած տաղանդավոր դերասան, նա հատկապես վերջին տարիներս շատ է նկարահանվում: Այնուհանդերձ, դժգոհ է: Զրույցից հետո կարճ ժամանակով մեկնեց ԱՍՆ և Կանադա՝ հայաբնակ շրջանների թատերասերների խմբերում հանդես գալու Պադտասար աղբարի դերով: Ուստի զրույցն սկսվեց վերջից:
- Ո՞վ է Պաղտասար աղբարը:
- Ես եմ, ո՞վ է, - պատասխանեց Մհեր Մկրտչյանը:
- Ինչպե՞ս թե'Դուք եք, - զարմացւսվ ՈԶՆԻՆ:
- Պաղտասարը ծիծաղելի և դյուրահավատ մարդ է, որին խաբում են և բամբասում:
- Մի՞թե Ձեզ էլ են խաբել ու բամբասել:
- Շա՜տ:
- Իհարկե, ինչպես շատերը, Դուք ևս սուրբ չեք, - միջամտեց ՈԶՆԻՆ:
- Սուրբ մարդ չկա,- համաձայնեց Մհերը, - բայց չափ պե՞տք է, թե՞ չէ:
- Ընդհանրապես՝ Դուք Ձեզ համե՞ստ եք համարում:
- Ատելով-ատում եմ փոքրամիտներին: Ես իմ արժեքը գիտեմ: Ճանաչում եմ ինձ: Կարևորն այն է, որ մարդն ինքն իրեն ճանաչի: Մանավանդ արվեստում: Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ կարողության տեր դերասաններին: Կամ՝ լավ, կամ՝ բոլորովին, ահա իմ նշանաբանը:
- Ձեզ ամենուր դեմքով ճանաչում եՆ: Ինչպե՞ս եք զգում այդ ժամանակ:
- Իմ մասնագիտությունն այնպիսին է, որ ինձ ճանաչում են: Սովորական է դարձել:
- Կարելի՞ է ատել մի դերասանի, բայց նրա հետ սեր խաղալ բեմում:
- Եթե տաղանդավոր դերասան Է, բեմում մոռանում եմ ատելությունս և նույնիսկ սիրահարվում:
- Ինչպե՞ս եք զգում ներկայացումից առաջ և հետո:
- Ներկայացումից առաջ հուզվում եմ, բարկանամ, վիրավորվում, առանձնանում, իսկ ներկայացումից հետո մեքենայով երկար շրջում եմ, նույնիսկ ուշացած անցորդներին տուն տանում...
- Եղե՞լ է, որ դահլիճում զգաք որնէ մեկի սառը հայացքը:
- Ամեն անգամ մի հոգի լինում է: Ինձ միշտ թվում է՝ նա կամ շատ խելոք է, կամ շատ հիմար: Մեծ մասամբ՝ վերջինն է լինում:
- Իսկ եղե՞լ է՝ բեմում մոռանաք, որ բեմ է, այնքան տարված լինեք գործողությամբ:
- Ամեն ներկայացման մեջ մի քանի ուժեղ տեսարաններ կան, երբ ես լրիվ մոռանում եմ, թե ներկայացում է, կամ ես դերասան եմ:
- Ինչպես ե՞ք քնում գիշերները:
- Վատ: Ընդհանրապես քիչ եմ քնում, այն էլ՝ ինքնաթիռներում և... գրիմի ժամանակ:
- Երբնէ մտածե՞լ եք մահվան մասին:
- Հաճույքով: Ինձ միշտ թվում է, թե ապրելու եմ 54 տարի (հիմա 52 տարեկան եմ): Բայց մի գուշակ ասել է՝ 74 տարի պիտի ապրես: Հավատում եմ, որ նա ավելի ճիշտ է: Դա ինձ ոգևորում է:
- Իսկ, ներեցեք, ոգելից խմիչք օգտագործո՞ւմ եք:
«Հիմա՞», - կասեր Շերենցը (մի անգամ տղաս նրան հարցրեց ժամը քանիսն է, ՇԵրենցն ասաց՝հիմա՞):
Այո, երբեմն օտագործում եմ: Լինում է՝ տարիներով չեմ օգտագործում: Հիմա Էլ լրիվ երդվել եմ՝ հրաժարվել: «Հին օրերի երգը» կինոնկարում «սև թուղթը» ուտելու համար ստիպված հարբեցի: Իսկ երբ ինձ ֆիլմում պետք է ծեծեին, պահանջեցի, որ իսկապես ծեծեն: Տեսնո՞ւմ եք այս սպիները:
- Ցույց մի տվեք, թե չէ կասեն ավտովթարից է..., - ժպտաց Ոզնին, ապա շարունակեց հարցերը,
- Երբևէ նախանձե՞լ եք մարդկանց:
- Ինչի՞ համար: Թերևս՝ բարի նախանձով նախանձել եմ... Չապլինին: Հանճար է: Ընկում է գետնին և փոխանակ փոշին թափ տալու՝ Փողկապն է ուղղում:
- Չապլին... որոշ հայեր կրում են այդ անունը: Ի դեպ ե՞րբ իմացաք, որ Ֆրունզե անունը... ազգանուն է:
- Հրաչյա Ներսիսյանն ասաց: Առաջին անգամ տեսա թատրոնի բակում:
«Ի՞նչ է անունդ», - հարցրեց:
Պատասխանեցի՝ Ֆրունզե: Ասաց. «Да, бывает»: Հետո կրկին դիմեց ինձ. «Աֆիշը կարդա, տես՝ հոս ի՞նչ պիտի խաղան այսօր»: Նայեցի, նայեցի, մի կերպ կարդացի, հուզված պատասխւսնեցի՝ «Օթելլոն է»: «Ե՜ս կխաղամ, թե՞ անոնք», - ասաց: Ասի՝ դու, կխաղաս, վարպետ: Ասաց «Да, бывает»: Գնաց տասը քայլ, շուռ եկավ՝ «Լսիր, դու, Կատովսկի»... Ես այդտեղից զգացի, որ իմ անունը ազգանուն է:
Առաջին անգամ ո՞վ է գրել Ձեր մասին՝ որպես դերասանի:
- Ռուբեն Զարյանը: 17 տարեկան տղա, 80 տարեկանի դեր էի խաղում «Թշնամիներ» պիեսում: Հետո «Ռևիզորում» խաղում էի Խլեստակով: Ռուբեն Զարյանը եկավ, տեսավ, գրեց. «Մհեր Մկրտչյանը Խլեստակովի դերը լավ է խաղամ, բայց լենինգրադցի չէ, այլ լենինականցի»:
- Վարդան Աճեմյանի կարծիքն ինչպիսի՞ն էր:
- Նա ինձ Երևան հրավիրեց: Աճեմյանն ասում էր՝ երբ Ֆրունզիկին դերը տալիս ես, առաջին հերթին կատվի նման նայում է, որ բերանը չվառի: Հետո սկսում է երկար տնտղել: Միանգամից չի ուտում: Սկսում է կռիվները հեղինակի հետ, հետո կռվում է դերի հետ, դերից հետո կռվում ինքն իր հետ: Կռվում է այնքան, որ հեղինակին էլ սիրի, մյուսին էլ սիրի, իրեն էլ սիրեն...
- Այնուհանդերձ Ձեր առաջին ուսուցիչն ով է:
- Մերըս՝ Սանամը: Անցյալ օրը բացեցի մորս աշխատանքային գրքույկը: «Սանամ» էր գրում ստորագրության փոխարեն, «մ» տառն էլ ծռվա՜ծ-հոգնա՜ծ: Գրելիս հոգնել էր մերըս, մինչև մ-ին հասնելը: էնտեղ գրված է կրթություն՝ տարրակա՞ն, միջնակա՞րգ, թե՞ բարձրագույն: Գծված էր «տարրականի» տակ: Մի բան, որ պակաս է բոլոր բարձրագույն և միջնակարգ ավարտածներիս: Մայրս ուներ տարրական կուլտուրա, ուներ տարրական կրթություն, որ չունենք մենք այսօր:
- Ո՞րն է Ձեր երազած կատակերգական դերը:
- Քաջ Նազարը:
֊ Ո՞րն է Ձեզ համար աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը:
֊ Լենինականը:
- Ճի՞շտ է, որ լենինականիներին հարցրել են, թե ինչո՞ւ միայն Յուրի Վարդանյանը չեմպիոն դարձավ, պատասխանել են. «Նրան ուղարկեցինք, նա՝ դարձավ...»:
- Չգիտեմ, բայց ինքնաթիռում մի լենինականցի ասաց. «Հեչ ինքնաթիռ չեմ սիրե»: «Այդ դեպքում ավտոմեքենայով գնացհք»,- խորհուրդ տվեցի ես: «Չէ, ավտոն վտանգավոր է,- պատասխանեց նա, - վերջերս մի ինքնաթիռ ընկել է վրան...»:
- Եթե ոսկե ձուկ բռնեք, և նա կատարի Ձեր ցանկությունները, ի՞նչ կխնդրեք:
- Որ վերացնի բամբասանքը, անտարբերությունը, նախանձը:
- Ուրիշ ի՞նչ խնդիր է Ձեզ հուզում:
- Ամեն մարդ իր տեղում լինի:
- Մենք էլ ցանկանամ ենք, որ Դուք էլ Ձեր տեղում լինեք՝ մայր թատրոնում... Եվ հետո միասին մտածեք մի շատ կարևոր հարցի մասին, այն, որ բոլոր տաղանդավոր մարդիկ իրար հետ լինեն, միասին ազգօգուտ գործ կատարեն, ոչ թե խանգարեն կամ ատեն իրար, - մաղթեց փշոտ ՈԶՆԻՆ:
- Շնորհակալություն,- ասաց փշոտ Մհերը, - մինչև նոր հանդիպումներ ՈԶՆՈՒ փշերի վրա...
ԱՐԱՄԱՑԻՍ ՍԱՀԱԿՑԱՆ
1984թ.
«Համայնապատկեր» № 19-2002
ԳՈՐԾԱՐԱՐ 7-9 (183-185) 2014 թ. հուլիս-սեպտեմբեր