ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ը ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ է

Оганес Папикян и Шушаник Саакян "Луйс" (Ереван, 2010) Фрунзик (Мгер) Мкртчян Aghasi Shaboyan «Լույս.. ՄՀԵՐ ՄԿՐՏՉՑԱՆ-80» գրքի հեղինակները՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆՆ ու ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ, Արտիստի հետ վիրտուալ զրույցներով ու մեկնություններով, առաջին անգամ փորձ են անում ներկայացնել անվանի Արվեստագետի բանավոր խոսքն ու նրա ստեղծագործական անցած ուղին: Ձեզ ենք ներկայացնում գրքի «ԱՆԱՎԱՐՏ ԶՐՈՒՅՑՆԵՐ» բաժնից մի հաաված, ուր պատկերված է Արտիստի եւ նրա մանկության ընկերոջ` անվանի պարուսույց, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՂԱՍԻ ՇԱԲՈՅԱՆԻ տարիների անկեղծ բարեկամությունը: Տպագրելով այն, միաժամանակ մեր խոնարհումն ենք բերում Հայ բեմարվեստի այդ երկու երևելիների լուսե Հիշատակին...

ԸՆԿԵՐՆԵՐԸ...
Հիշու՞մ ես, Մոսկվայից ԱՂԱՍԻ ՇԱԲՈ3ԱՆԻՆ նամակ էիր գրել ու ստորագրել էիր`ՖՐՈՒՆԶԻԿ ՇԱԲՈՅԱՆ: Հո չէ՞իր սխալվել: Չէ, չէ, դու պարզապես երկուսիդ նույնացրել էիր` ԱՂԱՍԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՖՐՈՒՆԶԻԿ ՇԱԲՈՅԱՆԻՑ:
«ԱՂԱՍԻ ջան, ես քո լոպազությունը լավ գիտեմ, շատ շնորհակալ եմ, որ հարգել ես իմ հիշատակը և նշում ես իմ 70 տարին, որը տարիներ առաջ արդեն նշել էինք հեռուստացույցով: Քեզ շնորհավորում և համբուրում է ՖՐՈՒՆԶԻԿ ՇԱԲՈՅԱՆԸ: Սիրելի եղբայր ԱՂԱՍԻ ՄԿՐՏՉՅԱՆ, համբուրում եմ քեզ մինչեւ 2000 թիվը անընդհատ:»
Քիչ էլ, քիչ էլ, քիչ էլ մնաց,
Ծովը անցանք, լիճ մնաց,
Մի ծաո, մի շիվ, մի թուփ էլ Էս կյանքումն Էլ ինչ մնաց:
Կհանդիպենք Արփաչսւյի քյանարին: Քո եղբայր ՖՐՈԻՆԶԻԿ ՇԱԲՈՅԱՆ»:
Մատիտով գրված այդ նամակից ջերմություն էր կաթում, սեր ու քնքշանք էր ծորում: Երկուսիդ մտերմության մի փայլուն վկայությունն էլ Լենինականի թատրոնում քո մեծարման երեկոյին ՇԱԲՈՅԱՆԻ ոդջունելն էր' բանաստեղծական տողերով: Նա այդ հանդիսությանը կարդաց քեզ նվիրած իր' պարոդիա ասենք, ողջույնի խոսք, թե կիսահումորային մաղթանքները: Հետո էլ (հավանաբար երաժիշտների հետ նախապես պայմանավորվել էր) քեզ պարի հրավիրեց: Ի՜նչ պար էր. Վարպետը' պրոֆեսիոնալի թեթեւ շարժ ու ձեւով, դու' քո բնույթին ներհատուկ մի քիչ քաշվելով, եւ դահլիճը վայելեց երկու մեծ գյումրեցիներիդ լեցուն ու տարածուն ներկայության հաճույքը:


ԱՅՍՊԵՍ ԷԻՆ ՊԱՐՈՒՄ ՄԵԾԵՐԸ. ՄՀԵՐ ՄԿՐՏՉ8ՅԱՆ Ը և ԱՂԱՍԻ ՇԱԲՈՅԱՆ


Aghasi ShaboyanՖՐՈՒՆԶ ջան, իմ ախպեր ջան,
Կուզեմ հիմի փչե զուռնեն,
ՈՒ երկուսս էլ հարբած էղնինք մինչեւ էգուց,
Ֆայտոն նստած անցնինք մայլով,
Հասնինք նորից ձորի բողազ:
Տեքստիլի բարաքներից
Մեզի կանչե ՍԱՆԱՄ մորդ անուշ ձենը,
ՄՈՒՇԵՂԻ հետ նստինք քեֆի
Արփաչայի քյանարներին
Ու էնտեղեն դառնանք, մտնինք այգի,
ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ու ՑՈԼԱԿԻՆ աշենք հեռվից,
ՆԻԿՈԼԻ հետ փորձի նստինք մինչեւ էգուց:
Կուզեմ հիմի փչե զուռնեն,
Ու խելքներս քամուն, հովին տված'
Շախա էնենք մինչեւ էգուց,
Յաղլի ուտենք բոշի մայլեն,
ՀԱՄՈՅԻ մոտ պիվա խմենք,
Քյալլեն ուտենք ՍԻՄՈՆ ախպոր փըռում մըրոտ,
Սուփրա բանանք, սուփրի շուրջը
Մեր հին ու նոր, ուրախ, դարդոտ ընկերները
Ա՜խ, երգեին «...Տընգոզ է մայլի տղեն»:
Կուզեմ , ա՜խ շատ կուզեմ փչե զուռնեն,
Ու մենք, ախպեր, պոեզ նստած
էրթանք , հասնինք ծերն աշխարհի,
Դու քո շուրթին հին օրերի երգն ու տաղը,
ԳՎԻԴՈՆԻ, ՊԱՂՏԱՍԱՐԻ, ՄԿՐՏԻՉԻ,
ՄԻՄԻՆՈՅԻ ու ՀԱՅՐԻԿԻ խաղն ու համը,
ՍԵՐ ՍԱՐԵՐԻ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒ ու ԿՈՎԿԱՍԻ բույրը վրեն:
Ֆայտոն նստած անցնինք շախով,
Կյանքիդ շքեղ ու մեծ բեմով,
Ու քեզ ծափ տան բյուր ազգերը,
Նրանց ու մեր սիրով հարբենք
Մինչեւ եկող դարի վերջր...

Տարիներ անց Գյումրիում զրուցում էի ԱՂԱՍԻ ՇԱԲՈՅԱՆԻ հետ: Պարի մանկական անսամբլի (իր անվամբ էր կոչվում) փորձն էր նայում: Ծննդյան տոները նոր էին ավարտվել, Վարպետը հիվանդություն տարելու կամաց-կամաց ապաքինվում էր: Ընդամենը մի շաբաթ առաջ էր ՄԵԾ Արտիստը հեռացել երկրային կյանքից, եւ Վարպետի սրտին չէր կպչում ոչ մի բան: ԵՎ նա իր մասին չէր խոսում, խոսում էր «իր ՖՐՈՒՆԶԻ» մասին ու լաց էր լինում: Այդ Մեծ Գյումրեցին չէր թաքցնում արցունքները եւ բողոքում էր իր հիվանդությունից. «ՖՐՈՒՆԶԻՍ հրաժեշտ չկարողացա տալ` հիվանդ պառկած էի: Տեսնիս ՖՐՈՒՆԶՍ ինձի ներե՞ց... Ես նրան այստեղից հրաժեշտ տվեցի` հիշելով մեր հանդիպումների բոլո՜ր-բոլոր մանրամասները` ինչ օրեր էին, ՖՐՈՒՆ.ԶՍ մեզ հետ, մենք` հպարտ նրանով: Տոն էր, է՜, տոն: Հենց քաղաքից գնում էր, կարոտում էինք: Ա՜յ քեզ կարոը...»:
...ՀԻմա երկուսն էլ երկնային թագավորությունում են, տեսնես' զտե՞լ են իրար...

2011 թ. N55
«Համայնապատկեր»


"Мелодии Ширака" Студия телефильмов "Ереван". 1965 г. (армянский язык)
Художественный руководитель Агаси Шабоян
Режиссер Вилен Закарян


Շիրակ,իմ Շիրակ, հող հայրենական: Այս խոսքերով է սկսվում «Շիրակի մեղեդիներ» ֆիլմը:
Աղասի Շաբոյանի ղեկավարած հրաշալի պարի խումբն է ներկայացված այս ֆիլմում Գյումրու բնության մեջ:
Ինչքան նայես, կնայես Վիլեն Զաքարյանի նկարահնած այս ֆիլմը: Դիտեք ևս մեկ անգամ:
Arthur Elbakyan

 

Печать