Аветис Оганян

Ներկայացնում եմ 1996-թ-ի մայիսի 5-ի Լոս-Անջելեսի հայ-թելե-ռադիոյում ,,Արվեստի աշխարհում,, եթեր գնացած բացառիկ հաղորդաշարը, որը նվիրված էր հայ ազգի ու բեմի տիտան Մհեր Մկրտչյանի մահվան երրորդ տարելիցին
հեղինակ և վարող Ավետիս Օհանյան.

Аветис ОганянՄհեր Մկրտչյանի անունը իրավմամբ և առանց վերապահումների կարելի է զետեղել հարուստ ավանդույթներով լեցուն, հայ թատրոնի պատմության ոսկետառ էջերում..
Ծնված լինելով Գյումրիում, Դերասանական այդ հոյակապ դարբնոցում,որտեղ իրենց անդրանիկ ելույթներն են ունեցել Հայ բեմի կառկառուն դեմքեր Վահրամ Փափազյանը,Հրաչյա Ներսեսյանը, Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանն ու այլոք,Որեղ հանդիսատեսը հպարտությամբ ու ակնածանքով է արտահայտվել Լևոն Զոհրաբյանի,Ցոլակ Ամերիկյանի, Արզո Արզումանյանի,Արտավազդ Փելեշյանի մասին,Մհեր Մկրտչյան անհատը չէր կարող այլ կերպ ներկայանալ թաթերական աշխարհին....
Օժտված լինելով բնատուր դերասանական տաղանդի անգերազանցելի տվյալներով, Մկրտչյան Արտիստը օրինական կերպով զինվորագրվեց Հայ բեմի նվիրյալների զորաբանակին......
,,Մկրտչյանն իրոք ծնված էր բեմի համար. Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները... Նրա ստեղծած կերպարները անսահման կենսական են. Նրա կատարումները ներթափանցվում են հումորի սքանչելի զգացումով, մեծ արտիստին հատուկ դրամատիկական զգացումով...
Аветис Оганян и Фрунзик МкртчянՆա կարող էր հասնել մինչև ողբերգական զգացումները..,,Այդպես է արտահայտվել մեր ժամանակների խոշորագույն բեմադրիչ Վարդան Աճեմյանը,դեռևս 50-ական թվականներին, երբ Մհերը ընդամենը 20 տարեկան էր.....
Տարիները եկան բյուր անգամ ապացուցելու ու հաստատելու Մհեր Մկրտչյանի անհերքելի արտիստական տաղանդը.
Մեկը մյուսի հետևից զարմամալի վրձնահարվածներով ծնունդ առան նրա Վիլյամ Շեքսպիրի ,,Ռոմեո և Ջուլիետ,, Սիրանոն,Ռոստանի ,,Սիրանո դը բերժրակ,, ,,Եզովպոսը,,Գ. Ֆիգեյրեյդոյի, ,,Աղվեսն ու խաղողը,,, Իսային, Գ Սունդուկյանի ,,Խաթաբալա,, Ղազարը, Ժ. հարությունյանի, ,,Ղազարը գնում է պատերազմ,, Մարսել Բանյոլ, ,,հացթուխի կինը,,և ի վերջո Բաղդասարը, Հ Պարոնյանի ,,Բաղդասար աղբար,, անկրկնելի բեմական կերպարները.
Մհեր Մկրտչյանի այս ինքնքտիպ կատարումները նորովի բացահայտեցին մեծ արտիստի հնարավորությունները,առաջադրելով նրան արվեստի ավելի մեծ,իր զարգացող տվյալներին ավելի ներդաշնակ խնդիրներ.....
Համարձակություն և արդարամտություն չի լինի,եթե Ադամյանական,Փափազյանական ուՆերսեսյանական, այդ առասպելական հանճարներից հետո տեղ չառանձնացվի ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ անհատին....
Միայն այսպես, անվերապահելիորեն և ճշմարտացի կերպով կարելի է խոսել, գրել, խորհրդածել և ի վերջո անկեղծ լինել մի Մարդու մասին, որն իր ողջ գիտակցական կյանքը , ու այն էլ անմնացորդ կերպով նվիրաբերեց իր բեմարվեստին....
Նրա արտիստական հնարավորությունները չվրիպեցին ինչպես հայրենի, այնպես էլ համաշխարհային կինոյի բեմադրիչների աչքից .....
Մհեր Մկրտչյան, Պարույր Սևակ, Մինաս Ավետիսյան, ահա աստղային համաստեղությունը,որն այսօր դեմ առ դեմ կանգնած աշխարհի առաջադեմ մարդկությանը, գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու հայ ժողովրդի անհերքելի և անուրանալի հնարավորությունները....Մի խոսքով այսպիսի չքնաղ մի Արտիստ, մի անգին մարդ ուժերի ծաղկման շրջանում, կնքեց իր մահկանացուն, դեռ շատ մտքեր չասած, դեռ բազմաթիվ բեմական հրաշքներ չգործած և իր ժամանակակցին ու ժողովրդին դեռևս լիարժեք չծառայած...
Անակնկալ էր,որ ցնցեց իր ժողովրդի սիրտը Հայրենիքում և իսփյուռս աշխարհի... Ցնցեց մեծ վիհ թողնելով հայ, ավելի քան, 2000-ամյա թատրոնի պատմության մեջ....

Այս հուշապատումը նվիրված է Մհեր Մկրտչյանի անմահ հիշատակի երրորդ տարելիցին.  
Հեղինակ և վարող Ավետիս Օհանյան
1996-թ Դեկտեմբեր


Фрунзик Мкртчян с семьей Аветиса и Сильвы Оганян

Free Joomla Lightbox Gallery

Печать