Հենրիկ Ալավերդյան (ՀՀ ժողովրդական արտիստ)

Генрик Алавердян- Ասում են՝ Մհեր Մկրտչյանի և ձեր միջև արտաքին ինչ-որ նմանություն կա, հետաքրքիր է. դուք է՞լ այդ կարծիքին եք։
- Դրա մեջ ինչ-որ ճշմարտություն կա։ Մի ժամանակ, երբ նիհար էի, ժողովուրդն ինձ շփոթում էր Ֆրունզիկի հետ։ Հիշում եմ, մեր տան դիմացի շենքում պեպենոտ դեմքով մի տղա էր ապրում։ Երբ ամեն առավոտ դուրս էի գալիս տնից, տեսնելով ինձ՝ նա անմիջապես սուլում էր «Նվագախմբի տղաների» հանրածանոթ երաժշտությունը։ Կարծում էր՝ Ֆրունզիկն եմ։ Եվ այդպես ամեն օր։ Ես անձայն շարունակում էի ճանապարհս։
Фрунзик Мкртчян в кругу друзей и коллегՄի անգամ էլ տեսնելով, որ չնկատելու եմ տալիս, նա ճարահատյալ վազեց դեպի ինձ, կանգնեց դիմացս և սկսեց բարձրաձայն սուլել նույն երաժշտությունը։ Հետո հանկարծ անավարտ թողեց սուլոցը և զարմացավ. « վայ, Ֆրունզիկը չէ՞ »: Այս անգամ էլ ես անցա հարձակման՝ սուլելով բոլորին հայտնի իմ կատարումը.
«Լարի թըմ-բըլա՜-լա-լա-հա՜-հա–հա» ։
«Հա՜, հիշեցի...»,- մտաբերեց տղան։

ՀՀ ժողովրդական արտիստ  Հենրիկ Ալավերդյանը 


Бэкстейдж из фильма "Крупный выигрыш" с участием Генрика Алавердяна (Басо)


Երկու Գյումրեցի (Էլ չըսեմ տաղանդավոր ու հանճարեղ, սաղն էլ գիտեն) Մհեր Մկրտչյանն ու Հենրիկ Ալավերդյանը (Բասոն) 2 օրով կորան «Հին օրերի երգը» ֆիլմի նկարահանումներից: Ման գուկան, չեն գտնի: Դու մի ըսա, գնացել էին Ղուկասյան գյուղ, հարսանիքի մասնակցեն: Ընտեղ ոչխար էին մորթել գյուղացիները, գլուխը դրել էին քարին: Ֆրունզիկը, արդեն գինովցած, տեսնիգը, գուկա առաջը կնստի ու կաշե, երկար կաշե:
- Ի՞նչ կէնես, Ֆրունզ, էդ ընչի կաշես էդ օխչրի գլխին, վայթե սիրդդ քյալլա գուզե:-կատակի կուդա Բասոն
- Բասո, հլը էդ օչխրի աշքերուն աշե, հլը, հլը ինչխ կաշե:
Ծանոթ կադր է, չէ՞:
Հետագայում ֆիլմի ամենահանճարեղ դրվագներից մեկը դառավ:

Գրիշա Մարգարյան
«Տիկնիկ» թատրոնի ղեկավար, Ղափան


Free Joomla Lightbox Gallery

Печать

Հենրի Ալավերդյան

Ծննդյան թվականը` 1935 թ , փետրվարի 16-ին
Ծննդավայրը` Լենինական:
Արտաքինը` հաղթանդամ:
Մականունը` Բասո:
Մասնագիտությունը` նկարիչ, օպերային երգիչ, կինոդերասան:
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում երգել է 1960 թվականից:
Երգի - պարի անսամբլում երգել է 57 թվականից, «Լարի թմբըլ լա - լա, հա, հա, հա...» երգը` նույն թվականից:
Համերգներ է տվել Հայաստանի քաղաքներում ու գյուղերում, գրեթե բոլոր հանրապետություններում, արտասահմանյան 12 երկրներում:
Նկարահանվել է 29 ֆիլմերում:

- Կինոյում նկարահանվելու առաջին հրավերն ստացա ռեժիսոր Հովիկ Հախվերդյանից: Դա «Սերոբի ծառը» ֆիլմն էր: Անմիջապես համաձայնեցի, քանի որ միշտ էլ շատ եմ ցանկացել նկարահանվել, բայց երբեք չեմ կարծել, թե կարող է նման առիթ ներկայանալ:
Առիթը ներկայացավ, և ռեժիսորը, նույնիսկ, նկարահանումներից մեկի ժամանակ ասաց. «Լսեք, սա տաղանդավոր կինոդերասան է»:
Ափսոս, մեկը չկար, որ լսեր, գրեր ու թերթում տպեր:
... Այս բոլորը ինչո՞ւ պատմեցի... Հա... Հախվերդյանը հրավիրեց նկարահանելու: Առաջին օրվանից սկսած, նկատեցի, որ ինձ լավ եմ զգում կինոխցիկի առջև: Նույնը կատարվեց և ձայնագրման շրջանում... Եվ այսպես, սկսվեց իմ կինոդերասանական «կարիերան»...
Սրան հաջորդեցին մի քանի դերեր: Ամեն անգամ, երբ ամեն մի ռեժիսոր ինձ հրավիրում էր, անմիջապես համաձայնում էի: Քանի որ արդեն, բացի նրանից, որ ուզում էի նկարահանվել, կապվել էի այդ աշխարհին: Ինձ թվում է, կինոյի աշխարհը մի անգամ մտնողը դժվար թե կարողանա դրանից հրաժարվել: Չեմ ուզում ասել, թե դա մի իդեալական բան է: Ընդհակառակը, ունի հազար ու մի թերություն, հազար ու մի բացասական կողմ... Բայց և անբացատրելի մի հմայք...
- Իսկապես կինոն հազար ու մի թերություն ունի: Մի անգամ էլ նույնիսկ նկարահանումների պատճառով խայտառակ եմ եղել: Մի օր աշխատանքից հետո, երբ տուն գնացի, կինս ասաց, որ զանգահարել է ռեժիսորը և ասել, որ վաղը, առավոտյան ժամը վեցն անց կեսին լինեմ Կիևյան կամրջի վրա` նկարահանում է լինելու: Արթնացա ժամը հինգին, լուրջ պատրաստվեցի, նախաճաշեցի և գնացի նշանակված տեղը: Կամուրջը մեր տնից հեռու չէ: Հասա վեցն անց կեսից մի քանի րոպե առաջ: Ոչ ոք չկար: Սկսեցի սպասել... Շուտով վեցն անց կեսն անցավ: Սպասեցի կես ժամ, մի ժամ, ոչ ոք չկա: Մեկ էլ տեսնեմ հևիհև, անհանգստացած դեպի ինձ է վազում մեր հարևանը.
- Հենրիկ ջան, էս ի՞նչ է եղել... Հը... Ինչի՞ ես էս ժամին էստեղ կանգնել... Ասա՛... Այ տղա, բան - ման հո չի՞ պատահել...
Նրա անհանգստացած տոնից հասկացա, թե ինչ է ուզում ասել: Եվ հանգստացնելով, բացատրեցի, որ սպասում եմ նկարահանող խմբին...
Հաջորդ օրը բարկացած գնացի ռեժիսորի մոտ... - Ծո, դուք ընձի ինչի՞ տեղ կդնեք... Խայտառակ էրիք: Մանդր մարդ էլ չեմ, որ չտեսնին... 130 կիլո եմ, է... Առավոտ կանուխ կարմնջի վրեն կերթամ - գուկամ, տեսնողներն էլ կկարձեն, թե կյանքիցս ձեռ եմ քաշել...:
Մի խոսքով, կինոյում պետք է համբերատար լինես, ներող և աշխատասեր: Աշխատելուց էլ լավ բան կա՞... Պարապ մարդը բանի պետք չէ:

Կրճատումներով ՝ «ՖԻԼՄ» թերթի 1982 թվականի 33-րդ համարից

Պատմում է Ռուբեն Գասպարյանը (Ղուրբան)

         Վանաձորում «Հրդեհ» ֆիլմն էր նկարահանում: Մի օր, նկարահանումից հետո, գյումրեցիներով՝ ես, Մհեր Մկրտչյանը, Հենրիկ Ալավերդյանը (Բասոն), Արտյուշա Գյոդակյանը, որոշեցինք գնալ թոք ու ջիգյար ուտելու:
Որտեղ որ նստած էինք, աթոռները բզկտած էին, վրայի կաշիները պոկված, եւ տակից գուբկաներն էին երեւում:
Ուտելու ժամանակ հանկարծ պատառաքաղս կպավ այդ գուբկային եւ թոք ու ջիգյարի չափ մի պատառ հայտնվեց պատառաքաղիս վրա; Ես ինձ չկորցրեցի, անմիջապես թաթախեցի թոք ու ջիգյարի մեջ, իսկ Բասոն, որ այդ ժամանակ խառնված բան էր պատմում՝ չնկատեց:
Առիթը չկորցրեցի, խմելուց հետո անմիջապես դրեցի Բասոյի բերանը:
Նա ուղիղ 5 րոպե բերանի մեջ աջ ու ձախ էր տանում գուբկեն: Ես, Ֆրունզը ու Արտյուշը, (նրանք նույնպես նկատել էինք), ծիծաղից թուլացել էինք, ոչ թե Բասոյի պատմածի, այլ կատարվածի վրա: Բասոն ասաց.
- Տղեք, կայնեք, հանկարծ չուտեք, լրիվ հում է մնացել: