Կարեն Ջանիբեկյան (1938-2015)
Հաճախ գնում եմ Մհերի մոտ, բարի լույս եմ ասում, հետը զրուցում։ Իր կարիքը շատ եմ զգում։ Նա մեծ դերասան էր և մեծ մարդ։ «Այբոլիտ-66» ֆիլմի նկարահանումներին ազատ ժամանակ երեկոները շախմատ էինք խաղամ։ Ֆրունզը անընդհատ տարվում էր։ Մի անգամ էլ տարվելիս աչքերիս այնպես նայեց, որ ես սարսափեցի ու որոշեցի կամովին պարտվել։ Ֆիլմի նկարահանումներից հետո շատ մտերմացանք։
Մի օր էլ ընկերներով հավաքվել էինք մեր տանը։ Նստեցինք, կերանք, խմեցինք։ Մեկ էլ կինս շուռ եկավ, իր ընկերուհու ամոանուն նայեց, նա էլ տասը համարի ակնոց էր դրել։ Աչքերի բիբերը երևում էին, ոնց որ խոշորացույցի միջից։ Նայեց ու սկսեց ծիծաղել։ Ես նայեցի, ես էլ ծիծաղեցի... Բոլորս սկսեցինք ծիծաղել։ Այս սպան էլ, թե. «Ի՞նչ է եղել, ինչո՞ւ եք ծիծաղում»։ Ֆրունզը նայեց մեզ, նայեց այդ տղային ու բարկացավ. «Ամոթ չե՞ք անում»։ Նուրբ էր ու շատ զգայուն։ Այդ արտաքինով և այդքան քնքուշ մարդ չեմ տեսել։ Դերասանները, գիտե՞ք, մեծ հոգեբաններ են։ Նրանք ամեն ինչ զգում են, մեծ ինտուիցիա ունեն։
Ֆրունզը դերասանին գնահատել գիտեր, տաղանդավոր մարդու աոաջ նա չէր կարող գլուխ չխոնարհել։ Ներող էր ու նաև վիրավորվող, բայց կռվել չգիտհր։ Նա պարզապես հեռանում էր, անգամ չէր էլ պատասխա նում։
Կարեն Ջանիբեկյան
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան