Архитектура Гюмри вызвала интерес
В результате реализации программы музей приобрел технику: компьютер и видеокамеру.
Видеоролик, рассказывающий в течение 5-7 минут о сочетании старой ленинаканской и новой гюмрийской архитектурах в сопровождении интересных кадров и гюмрийской традиционной музыки, был одобрен комиссией армянского филиала организации DVV International.
В прошлом году, в рамках проекта сотрудничества с музеями Гюмри, организация успешно реализовала образовательную программу в Музее Мгера Мкртчяна. В музее был создан кино-клуб, где были сняты 3 короткометражных фильма (5-7 минут), рассказывающих о Гюмри. В создании и съемках фильма были вовлечены 21 подросток в возрасте 12-16 лет. Подростки работали группами, были сформированы 3 группы – в каждой группе по 7 участников.
Они изучали операторское дело, режиссуру, работу над сценарием. Преподавателями были студенты 4 курса Гюмрийского филиала Ереванского художественно-театрального института. Как сообщила директор Музея Мгера Мкртчяна Шогик Мелконян, студенты в основном работали на добровольной основе. “Хотя некоторые студенты получили поощрения, но была проделана огромная работа”, - добавила директор музея.
Для съемок были выбраны разные улицы города Гюмри. Один из короткометражных фильмов рассказывает о стариках, живущих в трудных социальных условиях. Старики кое-как добывают древесину и другое горючее. Этой серой и монотонной действительности противопоставляется другой фильм – о гюмрийских детях, здесь царит атмосфера веселья и задора, кроме того, представлена связь и общение детей с животным миром. Армянский филиал DVV International проявил особый интерес к кадрам с интересной архитектурой Гюмри.
По мнению директора музея, цель данной программы – расширить круг деятельности музея, вовлечь учеников и студентов в музейную жизнь, а также повысить уровень знаний о музеях. В музее с нетерпением ждут реализации следующей программы.
Кстати, благодаря финансированию Фонда социальных инвестиций Армении, старая дверь здания была заменена на новую, и музей с нетерпением ждет посетителей, которых, по словам работников музея, не так уж и много, особенно зимой.
23 Января, 2012
Автор Ани Мкртчян
перевод статьи Гоар Меликян
Լենինականի հին եւ Գյումրու նոր ճարտարապետական կառույցների զուգակցման մասին պատմող 5-7 րոպե տեւողությամբ ֆիլմը, կադրերի եւ գյումրվա երաժշտության մատուցմամբ, արժանացել է DVV International կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի՝ հանձնաժողովի հավանությանը: Կազմակերպությունը Գյումրու թանգարանների հետ համագործակցության շրջանակում անցած տարի «Մհեր Միկրտչյանի թանգարանում» կրթական ծրագիր է իրագործել. թանգարանում ստեղծվել է կինոակումբ, ուր նկարահանվել է Գյումրու մասին պատմող կարճամետրաժ մոտ 5-7 րոպե տեւողությամբ 3 ֆիլմ:Ֆիլմերի ստեղծման եւ նկարահանման գործում մասնակցել են 12-16 տարեկան գյումրեցի 21 դեռահաս: Նրանցից կազմվել է 3 խումբ. յուրաքանչյուր խմբում՝ 7 դեռահաս: Օպերատրություն, ռեժիսուրա եւ սցենար գրելու մասին նրանք սովորել են Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի 4-րդ կուրսի ուսանողներից: Դասընթացները, «Մհեր Մկրտչյանի թանգարանի» տնօրեն Շողիկ Մելքոնյանի խոսքով, ուսանողները հիմնականում վարել են կամավորական սկզբունքներով:
- Որոշ ուսանողներ էլ իրենց աշխատանքի դիմաց խրախուսանք ստացան, այնուամենայնիվ, նրանց կատարած մեծ գործի համար դա շատ քիչ էր,-ավելացնում է տնօրենը:Նկարահանման վայրերը խմբերն ընտրել են Գյումրու տարբեր փողոցները: Կարճամետրաժ այդ երեք ֆիլմերից մեկը կադրերի միջոցով պատմում է սոցիալական վատ պայմաններում ապրող ծերերի մասին, նրանք փայտ ու այլ վառելանյութ են կրում տուն, այդ գորշ, միապաղաղ իրականությունից տարբերվում է մյուս՝ գյումրեցի երեխաների մասին պատմող ֆիլմը. ուրախ-զվարթ տրամադրություն եւ կենդանական աշխարհի հետ մանուկների կապն ու շփումը, իսկ DVV International կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հետաքրքրությունը, տնօրենի փոխանցմամբ, շարժում է Գյումրու ճարտարապետության մասին պատմող կադրերը:
Այս ծրագրի նպատակը, ըստ տնօրենի, թանգարանային կյանքի ընդլայնումն է, աշակերտության եւ ուսանողության ընդգրկումը թանգարանային կյանք, նաեւ նրանց թանգարանների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացում:
Կրթական հաջորդ ծրագրի իրականացմանը սպասում են թանգարանում:
Ի դեպ, Հայաստանի Սոցիալական Ներդրումներ հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ մուտքի հին դուռը նորով փոխարինած թանգարանը սպասում է այցելուների, որոնց թիվը, աշխատակիցների գնահատմամբ, շատ քիչ է հատկապես ձմռան ամիսներին:
Անի Մկրտչյան
http://www.asparez.am/journalist/ani-mkrtchyan-hy/